Ռուսաստանում հայ սպա է ձերբակալվել. նա մեղադրվում է դասալքության մեջ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՌուսաստանի Տոբոլսկ քաղաքում ՀՀ զինված ուժերի զինծառայող է ձերբակալվել: Այս մասին հայտնել է Տյումենի մարզի դատախազությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Դատախազության տվյալներով, ՀՀ քաղաքացի Վահե Հովհաննիսյանը հայկական բանակում ծառայել է 2009 թվականին: 2016-ի փետրվարին 28-ամյա Հովհաննիսյանը, որը վաշտի հրամանատար է եղել, արձակուրդ է գնացել ու հեռացել երկրից:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել «դասալքության» հոդվածի հատկանիշներով: Նրա նկատմամբ հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել: