Համացանցում է հայտնվել խանդոտ ընկերոջ կողմից երիտասարդ աղջկա հետապնդման և սպանության փորձի սահմռկեցուցիչ տեսանյութը
ՎԻԴԵՈՄեծ Բրիտանիայում տղամարդը, որը փորձել է սպանել ընկերուհուն, 19 տարվա ազատազրկման է դատապարտվել, հաղորդում է Daily Mail-ը:
34-ամյա խանդոտ տղան՝ Ահմեդ Ալին, հայտարարել է իր ընկերուհի Օլիվիա Սպինկսին՝ «դու կմեռնես», ապա վազել նրա հետևից՝ պտուտակահանը ձեռքին:
Աղջիկը փորձել է մտնել մոտակա խանութ, սակայն դա նրան չի հաջողվել: Տղամարդը վաճառողի աչքի առաջ պտուտակահանով վնասել է ընկերուհու գլուխն ու պարանոցը:
CCTV -ի հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես է կինը փորձում փակել խանութի դուռը, որպեսզի ընկերը չմտնի:
Վնասվածք ստացած աղջիկը ընկել է գետնին և ասել՝ «գիտեմ, որ մահանում եմ, փոխանցեք մայրիկիս, որ ես սիրում եմ նրան»:
Կնոջը հոսպիտալացրել են կյանքին սպառնացող վնասվածքներով:
Զույգը 4 տարի ընկերություն է արել:
Շարունակությունը այստեղ