Ցուկերբերգին հաջողվել է ստեղծել արհեստական ինտելեկտ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾFacebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ իրեն հաջողվել է փոխարկել իր տունն այնպես, որ «արհեստական ինտելեկտի» համակարգն այժմ կարողանում է կառավարել իր տնային տնտեսությունը:
«Հիմա ես կարող եմ վերահսկել դարպասները, լուսավորությունը, ջերմաստիճանը: Կնոջս այդ ամենն այնքան էլ դուր չի գալիս, քանի որ արհեստական ինտելեկտը ենթարկվում է միայն իմ ձայնին », - ասել է նա:
Զավեշտալին այն է, որ Ցուկերբերգին այժմ բանալի հարկավոր չէ դարպասները բացելու համար. նրանք պարզապես «տեսնելով» Ցուկերբերգի դեմքն անմիջապես ավտոմատ կերպով բացվում են: