Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դանիել Իոաննիսյանը զրպարտել է ինձ»․ Մաքսայինի գնդապետը դիմել է դատարան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

Դանիել Իոաննիսյանի արած հայտարարությունները զրպարտություն են, չեն համապատասխանում իրականությանը և ակնհայտորեն միտված են ինձ վարկաբեկելուն, ուստի դիմել եմ դատարան՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու նպատակով: Մաքսային ծառայության գնդապետ Բաբկեն Ղազարյան այս մասին հայտարարություն է տարածել, որ ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Մայիսի 22-ին Դանիել Իոաննիսյանը հրապարակային քննարկման ժամանակ զրպարտել է ինձ՝ հայտնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ, որոնք արատավորել են իմ պատիվն ու արժանապատվությունը: Իոաննիսյանը, մասնավորապես, հայտարարել է. «Նախկինում մենք չենք տեսել դեպքեր որ ազգային անվտանգության ծառայությունը կամ ծառայության տնօրենը այդքան սերտ համագործակցության մեջ լինի քրեական հեղինակությունների հետ: …Քրեական հեղինակությունների անուններն էլ շատերը գիտեն, այսինքն անուն ազգանուները ես չգիտեմ մականուններով են ասում՝Վստրեչի Ապեր, Թոխմախի Բաբո, Վովայի Արշակ, այսինքն էդ մարդիկ հիմա իրանց ավելի ազատ են զգում քան նախկինում...»:

Իոաննիսյանի՝ այսպես կոչված տեսակետը լայն հասարակական արձագանք է ստացել միջոցառմանը ներկա մեծ քանակությամբ զանգվածային լրատվամիջոցների կողմից: Վերջինս, սակայն, շարունակում է իմ մասին զրպարտչական տեղեկությունների տարածումը, ինչը վկայում է հստակ միտված քայլերի մասին, քանի որ ստահոդ լուրերն իբրև անհերքելի ճշմարտություն մատուցելու անթաքույց մղումներն այդքանով չեն սահմանափակվել և առաջին փորձին հաջորդել է ևս մեկը՝ անտեսելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ մայիսի 24-ին հնչեցրած պարզաբանումը թեմայի մասին, ըստ որի՝ ԱԱԾ ղեկավարն, անդրադառնալով իմ՝ քրեական հեղինակություն հանդիսանալու և ԱԱԾ-ի հետ համագործակցության մասին Իոաննիսյանի պնդումներին, նշել էր, որ Բաբկեն Ղազարյանը ՊԵԿ-ի մաքսային ծառայության գնդապետ է, աշխատել է նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, և շփումը եղել է ի պաշտոնե: Ա.Վանեցյանի հայտարարությունից անմիջապես հետո Իոաննիսյանը մայիսի 25-ին կրկին նույնաբովանդակ տեսակետներ է հնչեցրել:

Փաստորեն, Իոաննիսյանը շարունակում է զրպարտել ինձ՝ տարածելով ակնհայտ կեղծ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ և անտեսելով ԱԱԾ պետի պարզաբանումը իր հերյուրանքների հետ կապված:

Հետևաբար, հաշվի առնելով իմ անցած աշխատանքային ուղին և ձեռքբերումները, մտավախություն ունենալով, որ չփաստարկված տեղեկությունների, պարզապես հերյուրանքների տարածումը ԶԼՄ-ներով և դրանք անարձագանք թողնելը կարող են հանիրավի ստվեր նետել իմ պատվի և արժանապատվության վրա, հարկ եմ համարում հիշեցնել հասարակության լայն զանգվածներին, որ Իոաննիսյանը հստակ նպատակադրումով պախարակելու գործընթաց է սկսել՝ ինչպես իմ, այնպես էլ ԱԱԾ տնօրենի անձի և գործունեության նկատմամբ: Այսինքն՝ փորձ է արվում, անտեսելով պետական կառավարման համակարգում իմ աշխատանքային երկարամյա գործունեությունը, ստվեր նետել իմ անձի վրա: Հետևաբար անհրաժեշտ եմ համարում հասարակությանը ևս մեկ անգամ հիշեցնել, որ ես ոչ թե քրեական հեղինակություն եմ, ինչպես հայտարարում է Իոաննիսյանը, այլ  Բաբկեն Ղազարյանը, ով ՀՀ պետական եկամուտների կոմիտեում երկարամյա արդյունավետ գործունեություն է իրականացրել՝ նպաստելով մաքսային բարեփոխումներին նպատակաուղղված բազմաթիվ հաջողված միջոցառումների իրականացմանը, որոնց արդյունքում էապես բարելավվել են մաքսային ընթացակարգերը՝ դառնալով արագ, արդյունավետ ու որակյալ: Ավարտել եմ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում, գերազանցությամբ ավարտել եմ նաև Ռուսաստանի մաքսային ակադեմիան՝ կատարելագործելով մաքսային ոլորտում գիտելիքներս ու փորձառությունս: Գերազանց և բարեխիղճ ծառայության համար ինձ շնորհվել է մաքսային ծառայության գնդապետի հատուկ կոչում, պարգևատրվել եմ նաև հուշամեդալներով: Իմ գործունեությամբ հասարակության կողմից մշտապես ընկալվել եմ որպես պատշաճ վարքագիծ ունեցող, օրինապահ քաղաքացի:

Եվս մեկ անգամ փաստում եմ, որ Դանիել Իոաննիսյանի կողմից իմ անձի վերաբերյալ արված հայտարարությունները զրպարտություն են, չեն համապատասխանում իրականությանը և ակնհայտորեն միտված են ինձ վարկաբեկելուն, ուստի դիմել եմ դատարան՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու նպատակով:

Հաշվի առնելով հանգամանքը, որ զրպարտությունը տարածվել է հրապարակային միջոցառման ժամանակ՝ լրագրողների ներկայությամբ, ինչն ապահովել է կեղծ տեղեկատվության արագ տարածումն ու հանրության լայն շրջանակներին հասանելիությունը, որպես պատճառված բարոյական վնասի փոխհատուցում՝ պահանջելու եմ պարտավորեցնել Իոաննիսյանին՝ նույն կերպ` լրատվամիջոցների ներկայությամբ հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող հայտարարությունները՝ հրապարակելով հերքման տեքստն ամբողջությամբ, ինչպես նաև բռնագանձել երկու միլիոն դրամ, ինչը կօգտագործվի բարեգործական նպատակներով:

ՀՀ Մաքսային ծառայության գնդապետ՝ Բաբկեն Ղազարյան»։

Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топлива
Самое популярное