Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր ժողովուրդն արժանի չէ, որ իրեն անընդհատ զրկանքների մեջ պահեն. Ա. Փամբուխչյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Փամբուխչյանի կարծիքով՝ ապրիլի 1-5-ը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած պատերազմական գործողություններն այն ագերսիայի դրսևորումն էր Ադրբեջանի կողմից, որի մասին երկար ժամանակ հայտարարում էր հակառակորդ երկիրը, որը, ցավոք, ի կատար ածեց,- Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց մեր զրուցակիցը:
«Այն, իհարկե, տապալվեց, և Ադրբեջանը, այն ինչ նախատեսել էր, չկարողացավ հասնել իր նպատակին, բայց այստեղ տեղի ունեցան որոշակի «բայց»-եր»,- ասում է Փամբուխչյանը:
Նրա կարծիքով՝ թեև այս անգամ էլ հայկական բանկն ապացուցեց, որ ունակ է դիմակայել ցանկացած ագրեսիայի, սակայն կան բացեր, որի արդյունքում պարզ դարձավ, որ հայկական կողմն արդիական զինտեխնիկայի պակաս ունի:
«Այդ մասին նաև հայտարարեց Սերժ Սարգսյանը Բեռլինում, որը մեր ամենամեծ բացն էր: Ներկա դրությամբ մենք ունենք 44 զոհ և միգուցե մեր զոհերի թիվն ավելի քիչ լիներ, եթե կարողանայինք նախապես պատրաստված լինել և այն տեխնիկան և պաշտպանական միջոցներն ունենայինք, որն ունեն ժամանակակից շատ երկրները»,- ասում է Ա. Փամբուխչյանը:
Նրա խոսքով՝ դրա պատճառը կարող է լինել նաև «օդում կախված» այն տեղեկությունը, որ անցած 10 տարիներին մոտ 9 միլիարդ դոլարի չափով կապիտալ է դուրս եկել Հայաստանից, և եթե այն դուրս չգար, ապա կունենայինք ոչ միայն ժամանակակից տեխնիկայով զինված բանակ և մեր հույսը չէինք դնի առաջնագծում կանգնած մեր քաջ զինվորների վրա, այլև կկարողանայինք այդ զինտեխնիկայով ապահովել նրանց անվտանգությունը:
«Օդում կախված այդ լուրը ո´չ հերքվել է և ո´չ էլ հաստատվել, սակայն ինչպես ցույց է տալիս հայկական իրականությունը, նման լուրերը կարող են բավական մոտ լինել իրականությանը: Ինչ վերաբերում է մեր դիրքերին, ապա դրանք դեռևս պաշտպանվում են պահածոների դատարկ տարաներով, այնինչ մենք կարող էինք սահմանին ունենալ թե՛ տեսանկարահանող սարքեր, թե՛ արդիական այլ ազդանշանային համակարգեր: Իհարկե,տեղեկություններ կան նաև, որ Ադրբեջանի առաջնագծում կռվող զինվորները եղել են վարձկաններ, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ մենք մեր հույսը պետք է դնենք մեր զինվորների հնարամտության և արիության, մասնավորապես նռնականետով ուղղաթիռ ոչնչացնելու վրա, քանի որ դա միշտ չէ, որ հնարավոր էկամ հովվի որսորդական հրացանով «Տրոն» ոչնչացնելու վրա: Այսինքն՝ եթե շարժվում ենք այն ռազմավարությամբ, թե,ոչինչ,թող Ադրբեջանը զինվի,ունենա և՛ ԱԹՍ, և՛ «Սմերչ» և այլ համակարգեր, հույսը դնելով մեր նռնականետի վրա, հետքայլ է: Մենք պետք է այնպես անենք, որ զինված լինենք այն տեխնիկայով, որը կկարողանա դրոնոչնչացնել առանց մեր զինվորի ֆիզիկական ներկայության»,- ասում է Ա.Փամբուկչյանը:
Նրա խոսքով՝ապրիլյան պատերազմական օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրականում անհավասար մարտ է ընթացել Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև և այս օրերին, երբ պատերազմական գործողությունները տեղափոխվել են դիվանագիտական ճակատ, պարզ է դառնում, որ այդ ճականտում արդեն մենք պարտություն կկրենք: Ա.Փամբուխչյանը նաև նշում է նաև, որ եթե պատերազմական իրադարձությունների ժամանակ բոլորիս ուշադրությունը կենտրոնացած էր մեր բանակի մարտունակության վրա, ապա հիմա ժամանակն է հասկանալու, թե որոնք են մեր թույլ կողմերը, որի մասին ոչ թե պետք է լռել, այլև բաց խոսել: Հասարակությունը պետք է հնարավորություն ունենա իր կարծիքն ազատ արտահայտել անցած օրերի վերաբերյալ, քանի որ հայ ժողովրդի համար շատ թանկ է նույնիսկ մեկ զինվորի կորուստը, որը կարող էր պարզապես չլինել, եթե ժամանակին դրանք անկեղծորեն վերլուծվեին և համապատասխան հետևություններ արվեին:
«Պետական մարմինների գործը ոչ թե բանակին սնունդ ուղարկելն է, այլ այն միջոցների ապահովումը, որ բանակը ոչնչի կարիք չունենա: Ինչ վերաբերում է հասարակության կողմից կազմակերպված օգնություն ցուցաբերելուն, ապա դա բարի կամքի դրսևորում է, որն իր գիտակցական բարձր մակարդակի շնորհիվ կարողանում է իր զինվորին օգտակար լինել»,- ասում է Ա. Փամբուխչյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամը նաև նշում է, որ ցանկանում է այնպիսի պետություն ունենալ, որ զինվորն այնքան ապահովված լինի, որ նույնիսկ հասարակության կողմից ուղարկված քաղցրավենիքի կամ ծխախոտի կարիքը չունենա, իսկ հակառակորդի կրած մարդկային կորուստների մասին Ա.Փամբուխչյանն ասաց, որ հավաստիացնում է, որ հակառակորդ երկրում մարդն արժեք չունի և նրանց համար միևնույնն է, թե 10 զոհ կտան, 100, թե 500:
«Դրա պատճառը գուցե կրոնական քարոզչական առանձնահատկությունն է, սակայն հայի համար ցանկացած զինվորի մահը դառնում է ողջ հասարակության դժբախտության պատճառը: Մեզ համար վերջին իրադարձությունների հետևանքով զոհված 44 հերոսների և անհայտ կորածների մասին տեղեկություններն ավելի սարսափելի են, քան կարելի է պատկերացնել: Այսինքն, այս երկրորդ պատերազմից հետո պետք է ոչ թե շարունակենք այն դեպրեսիվ վիճակով ապրել, որով ապրում ենք, այլ պետք է կարողանանք հասկանալ, թե իրականում ինչ տեղի ունեցավ և վերաիմաստավորել մեր գործողությունները: Իսկ այն, որ իշխանություններն անընդհատ հասարակությանը պահում են այն լարվածության մեջ, թե հակառակորդը մեր կողքին է, իսկ մենք դեռ պատերազմի մեջ ենք, ապա ինքն էլ է պարտավոր այնպիսի քայլեր կատարել, որ ժողովուրդը տեսնի, որ չնայած մենք պատերազմի մեջ ենք, բայց լավ պատրաստված ենք դրան»,- ասում է Ա. Փամբուխչյանը:
Նա համաձայն չէ նաև այն տեսակետի հետ, թե Հայաստանը աղքատ երկիր է: Վստահ է, որ եթե իշխանություններն ավելի բարենպաստ պայմաններ ստեղծեին, բավականին մեծ կլիներ և՛ ներդրումների հոսքը Հայաստան, և՛ երկրի բյուջեի մուտքերը:
«Հայաստանի իմ տեսլականում բոլոր հայերը պետք է կարողանան լավ ապրել, բայց ներկայիս իրականությունը ցույց է տալիս, որ հավասարակշռությունը խախտվել է և հասարակության մի մասը շատ լավ է ապրում, իսկ մի մասն էլ նույնիսկ ապրում է շատ վատ: Այդ հավասարակշռության խախտումը չի կարող իր ազդեցությունը չունենալ մյուս ոլորտների վրա, որոնցից մեկն էլ բանակն է: Իրականում, երբ պատերազմական վիճակ է լինում, այն հասարակությունն է ոտքի կանգնում ու իր պատրաստակամությունը հայտում կամավոր մեկնել մարտադաշտ, որը բավական դժվարությամբ է կարողանում առօյա հոգսերը հոգալ: Եվ այդ ժողովուդը հաստատ արժանի չէ ապրել անարդարության և ամենաթողության ներկայիս մթնոլորտում: Այդ ժողովուրդն այսօր, մի կողմ դնելով իշխանությունների հանդեպ ունեցած իր հիասթափությունը և նրանց կատարած հանցանքները, կարողացավ միաբանվել ու մեկ մարդու նման ոտքի կանգնել ու պայքարել մեկ նպատակի համար, ուստի մեր ժողովուրդն արժանի չէ, որ իրեն անընդհատ զրկանքների մեջ պահեն: ՀՀ քաղաքացին պետք է լինի ամենաապահով քաղաքացիներից մեկը ողջ աշխարհում, որը պետք է ապրի արդարության մթնոլորտում: Այդ դեպքում հավատացնում եմ, որ մեր կամավորների թիվը կկրկնապատկվի ու կեռապատկվի»,- ասում է Ա. Փամբուխչյանը:
Ինչ վերաբերում է խաղաղապահ զորքերի տեղակայման մասին խոսակցություններին, նրա կարծիքով, հայկական բանակը տարածաշրջանում միակ պատերազմ հաղթած և հաղթող բանակն է, որն ի զորու է անսասան պահել իր արևելյան սահմանները, իսկ սահմանային խաղաղությունն այլ խաղաղապահ զորքերի միջոցով իրականացնելու փորձերը կարող են լինել ինքնիշխանության վերջնական կորուստը:


Արմինե Գրիգորյան

Создают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом ЭпштейнаУчёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст»В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаВ Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»Министр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы Турции
Самое популярное