Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկ Ալումյանի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորների դժգոհության վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

Մամուլից հայտնի դարձավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները հայտարարություն են տարածել, որում դժգոհություն են հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2019 թվականի ապրիլի 16-ին թիվ ՍԴՈ-1453 և 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 (վերջին որոշումը կայացվել է պարոն Ռ.Քոչարյանի դիմումի հիման վրա) որոշումներում տեղ գտած գնահատականներից, որտեղ մի դեպքում վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորությունների իրացումը որակվել է որպես կամայականություն, իսկ մեկ այլ դեպքում դատական բարձրագույն ատյանի գործունեության հիմնական ուղղության՝ օրենքի միատեսակ կիրառության և իրավունքի զարգացման ապահովման գործառույթի իրագործումը՝ լիազորությունների ըստ էության վերազանցում:

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների որակմամբ, նման գնահատականները խարխլում են դատական իշխանության 2 մարմինների միջև օրենքի մեկնաբանության ոլորտային սահմանները՝ վտանգելով գործառութային տարանջատման սկզբունքը: Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների վերը նշված հայտարարության կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում մի քանի պարզաբանումներ ներկայացնել:

Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի դատավորների դժգոհությանը, թե Սահմանադրական դատարանը «վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորությունների իրացումը որակվել է որպես կամայականություն», ապա նման արտահայտություն պարոն Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա 07.05.2019 թվականին կայացված թիվ ՍԴՈ-1459 որոշման մեջ չկա: Հավանաբար, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները նկատի են ունեցել 16.04.2019 թվականին մեկ այլ գործով կայացված թիվ ՍԴՈ-1453 որոշումը: Սակայն, եթե Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները, բացի իրենց մտահոգած բառից, հարկ համարեին ուշադրություն դարձնել նաև այն նախադասությանը, առավել ևս՝ այն պարբերությանը, որում այդ բառը տեղադրված է, ապա ավելի ճիշտ պատկերացում կկազմեին այն կոնտեքստի մասին, որում նշված բառն օգտագործվել է: Բերենք նախադասությունն ամբողջությամբ. «Սույն գործով Վճռաբեկ դատարանը, վարույթ չընդունելով դիմողի վճռաբեկ բողոքը, անտեսել է առաջին և վերաքննիչ ատյանների դատարանների որոշումների առերևույթ հակասությունն իր իսկ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին, այլ կերպ՝ կամայականորեն, առանց անհրաժեշտ հիմնավորումների շեղվել է իր արտահայտած դիրքորոշումներից, ինչը հանգեցրել է դիմողի՝ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, ինչպես նաև 61-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավունքների խախտմանը» (տես՝ ՍԴՈ-1453 որոշման 5.10-րդ կետի վերջին նախադասությունը):

Ի դեպ, Սահմանադրական դատարանը նախկինում կայացրել է մի շարք որոշումներ (օրինակ՝ ՍԴՈ-719 որոշումը), որոնցում անհամեմատ ավելի կոշտ քննադատության է ենթարկել դատարանների, այդ թվում նաև՝ Վճռաբեկ դատարանի, իրավակիրառական պրակտիկան: Սակայն Վճռաբեկ դատարանը, անհասկանալի կամ դեռևս չբացահայտված դրդապատճառներով, արձագանքել է միայն վերը նշված որոշումներին: Իսկ ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների մոտ մտահոգություն առաջացրած մյուս արտահայտությանը՝ «լիազորությունների ըստ էության վերազանցում», ապա նշյալ դատավորներն այս դեպքում ևս բավարար ուշադրությամբ չեն ուսումնասիրել իրենց կողմից քննադատվող տեքստը:

Այդ արտահայտությունը հանդիպում է պարոն Ռ.Քոչարյանի դիմումի հիման վրա 07.05.2019 թվականին կայացված թիվ ՍԴՈ-1459 որոշման մեջ, սակայն ոչ թե՝ որպես Սահմանադրական դատարանի գնահատական: Այն բերված է որոշման նկարագրական մասի այն հատվածում, որտեղ Սահմանադրական դատարանը պարզապես շարադրել է դիմող կողմի ներկայացրած փաստարկները՝ առանց սեփական գնահատականները ներկայացնելու (տես՝ ՍԴՈ-1459 որոշման 4-րդ էջի 2-րդ պարբերությունը, նույն որոշման 4.7-րդ կետի առաջին նախադասությունը): Այն, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորներն այդքան մակերեսորեն են ծանոթացել ուղղակիորեն իրենց վերաբերող ու իրենց իսկ դժգոհությունն առաջացրած՝ Սահմանադրական դատարանի երկու որոշումներին, որոշակի ստվեր է գցում այդ կարևորագույն դատական ատյանի ողջ գործունեության վրա:

Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топлива
Самое популярное