Ավտովթար Տավուշի մարզում. 18-ամյա շրջանավարտը տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Սևքար գյուղի բնակիչ՝ 33-ամյա Ռոման Մարգարյանը իր վարած Mitsubishi Pajero մակնիշի 31 ՕՍ 608 համարանիշի ավտոմեքենայով Աչաջուր գյուղի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ վարորդի համագյուղացի, 18-ամյա Դավիթ Եգանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ