Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական ճգնաժամն Ուկրաինայում և Զելենսկիի առաջին քայլերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 
Օրեր առաջ՝ մայիսի 20-ին, Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնապես ստանձնեց երկրի նախագահի լիազորությունները։ Երդմնակալության արարողության ընթացքում Զելենսկիի ելույթը աննախադեպ էր ինչպես իր ժողովրդականությամբ, այնպես էլ երկրի գործադիր և օրենսդիր մարմիններին ուղղված բավական կոշտ հայտարարություններով։ Մի կողմից Զելենսկին բարձրաձայնեց կառավարության կազմի փոփոխության հետ կապված իր ակնկալիքները, մյուս կողմից հայտարարեց, որ մտադիր է ցրել Գերագույն Ռադան և նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
 
Կառավարություն
 
Զելենսկիի երդմնակալությունից հետո երկրում մի շարք առանցքային պաշտոնյաներ հրաժարական են ներկայացրել։ Նրանք են անվտանգության ծառայության պետ Վասիլի Գրիցակը, ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը, պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակը, արտգործնախարար Պավել Կլիմկինը։ Զելենսկին պաշտոնից հեռացրել է նաև Գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոյին՝ նրա փոխարեն նշանակելով Ռուսլան Խոմչակին։ Վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը, թեև «խոստացել էր» հրաժարական ներկայացնել մայիսի 22-ին, սակայն դեռևս չի լքել պաշտոնը։ Նրա պաշտոնաթողությունը կնշանակի ողջ կառավարության հրաժարականը, ինչին դեռևս նախկին իշխանության ներկայացուցիչները պատրաստ չեն։ Անգամ Գրոյսմանի կառավարության հրաժարականի դեպքում նախագահը չի կարող փոխել կառավարության ողջ կազմը։ Ուկրաինայի խորհրդարանական-նախագահական կառավարման մոդելը լիազորությունների բավական նեղ շրջանակ է նախատեսում նախագահի համար։ Սահմանադրության համաձայն՝ Զելենսկին կարող է ազդեցություն ունենալ նախարարների կաբինետի միայն երկու անդամի նշանակման գործում՝ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների՝ Գերագույն Ռադային ներկայացնելով իր թեկնածուներին։ Սա, բնավ չի նշանակում այդ թեկնածուների անվերապահ հաստատում Գերագույն Ռադայի կողմից։ Ուստի նախագահ Զելենսկին օրենսդիրում մեծամասնության աջակցությունը չունենալու դեպքում վերահսկողություն գրեթե չի ունենա նաև կառավարության նկատմամբ։
 
 
Գերագույն Ռադա
 
Նման իրավիճակում խորհրդարանում մեծամասնության աջակցությունն ունենալու հարցը դառնում է օրակարգային կարևորագույն խնդիր։ Գերագույն Ռադան ցրելու անհրաժեշտությունը երկրի քաղաքական և հանրային շրջանակներում սկսել էր քննարկվել դեռ ընտրությունների արդյունքների ամփոփումից անմիջապես հետո, ինչից խուսափելու նպատակով խորհրդարանն անգամ փորձում էր ձգձգել Զելենսկիի երդմնակալությունը։ Ռադայի նկատմամբ հանրային ցածր աջակցությունը (4%) թույլ տվեց նախագահին խոսել օրենսդիրն անհապաղ լուծարելու անհրաժեշտության մասին, ինչի համար որպես իրավական հիմք կարող է ծառայել խորհրդարանում կոալիցիայի բացակայությունը։ Գերագույն Ռադայում 2016թ․-ից փաստացի չկա իշխող կոալիցիա, սակայն օրեր առաջ իշխող կոալիցիայից դուրս գալու մասին հայտարարությամբ «Ազգային ճակատ» կուսակցությունը գործարկել է նոր կոալիցիա ձևավորելու գործընթացը, որը կարող է տևել մինչև 30 օր։ Իսկ նախագահը Ռադան կարող էր ցրել մինչև մայիսի 27-ը՝ հերթական խորհրդարանական ընտրություններից (նախատեսված են 2019թ․ նոյեմբերին) ոչ ուշ, քան վեց ամիս առաջ։ Մայիսի 21-ին խորհրդարանական ուժերի հետ Զելենսկիի նախաձեռնած քննարկումից հետո, թվում էր, թե հնարավոր է եղել հասնել քաղաքական համաձայնության։ Քննարկումից հետո նախագահը հրամանագիր էր ստորագրել Գերագույն Ռադան ցրելու և հուլիսի 21-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ Սակայն հրամանագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո՝ մայիսի 23-ին Ուկրաինայի Գերագույն դատարան է ներկայացվել փաստաթուղթը հակաիրավական և անվավեր ճանաչելու մասին հայցադիմումը։ Սա նշանակում է, որ քաղաքական ուժերի միջև հստակ համաձայնություն, այնուամենայնիվ, չի եղել։ Դատարանը հինգ օրվա ընթացքում պետք է որոշում կայացնի, իսկ մինչ այդ՝ մայիսի 24-ից երկրում մեկնարկում է նախընտրական քարոզարշավը։
 
Նախօրեին՝ մայիսի 22-ին Գերագույն Ռադան հրաժարվել էր արտահերթ նիստի օրակարգ մտցնել «Ուկրաինայի ժողովրդական պատգամավորների ընտրությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու Զելենսկիի նախաձեռնությունը։ Առաջարկվող փոփոխությունները նախատեսում էին ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով՝ նվազեցնելով խորհրդարանի անցողիկ շեմը մինչև 3%: Նախաձեռնության տապալումը վկայում է այն մասին, որ Գերագույն Ռադայի և նախագահ Զելենսկիի համատեղ աշխատանքն այս փուլում չի կարող հարթ ընթանալ։ Մյուս կողմից նույն օրը գրանցված խնդրագիրը, որով պահանջում են Զելենսկիի հրաժարականն, արդեն հավաքել է անհրաժեշտ 25 հազարից ավել ստորագրություն․ այժմ այն պետք է դիտարկվի նախագահի կողմից։
 
Նման ճգնաժամն, ըստ էության, որոշ ուժերի կողմից հրահրվում է խորհրդարանական ընտրությունները հետաձգելու նպատակով։ Հավանաբար, մյուս քաղաքական ուժերն ակնկալում են, որ հանրային լայն վստահությունը Զելենսկիի նկատմամբ, որ դրսևորվեց նախագահական ընտրությունների ժամանակ, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին որոշակիորեն կնվազի։
 
Հատկանշական է, որ Զելենսկին նախագահի ընտրություններում առաջադրվել էր 2017թ․-ին պաշտոնապես գրանցված «Ժողովրդի ծառա» կուսակցությունից։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ կուսակցության կազմում կա ավելի քան 600 հազար անդամ, սակայն նրանց թիվն օրեցօր ավելանում է։ Ըստ տարբեր հետազոտական կենտրոնների անցկացրած հարցումների՝ կուսակցության վարկանիշը 2017թ․-ից էական աճ է գրանցել և խորհրդարանում մեծամասնություն կազմելու իրական հնարավորություն ունի։

Այսպիսով, ընտրությունների արդյունքում երկրում երկիշխանության փաստացի հաստատման և խորհրդարանի կողմից աջակցություն չունենալու արդյունքում՝ նախագահ Զելենսկին չի կարող ազատորեն գործել, ազդեցություն ունենալ կառավարության ձևավորման, օրենսդրական և այլ բարեփոխումների գործում։ Այդ իսկ պատճառով Զելենսկիի համար կարևոր օրակարգային խնդիր է դառնում արտահերթ ընտրությունների անցկացումը և Գերագույն Ռադայում պատգամավորական մանդատների մեծամասնության ապահովումը, ինչը բավական իրատեսական է հենց ներկա փուլում՝ հաշվի առնելով Զելենսկիի և նրա թիմի՝ «Ժողովրդի ծառա» կուսակցության նկատմամբ հանրային լայն վստահությունը

Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаА теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»РФ переходит к жесткому сценарию: экспорт «Джермука» в Россию также будет запрещен: «Паст»Какой «мессидж» дала «Сильная Армения» Николу Пашиняну многолюдным митингом? «Паст»Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы«Россия с вами» — помощь, которую ждутПустые дома, исчезнувшие субсидии. «Паст»Пашинян втягивает Армению в очень опасную «игру». «Паст»«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст» Ужас на дорогах Армении. «Паст»
Самое популярное