Արամ Մանուկյանի վիրահատությունը հաջող է անցել. նա կկարողանա քայլել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արամ Մանուկյանի վիրահատությունն ավարտվել է, բժշկի՝ Միքայել Մանուկյանի, խոսքով, եթե ամեն ինչ հարթ ընթանա Արամը քայլելու հետ խնդիրներ չի ունենա. «Նման վիրահատություններից հետո հաշմանդամություն չի նկատվում: Արամ Մանուկյանի մոտ դա չենք սպասում:
Վիրահատությունն անցել է այնպես, ինչպես պլանավորել էինք, բոլոր բեկորները վերականգնվել են, մետաղական հարթակը ճիշտ տեղադրվել է և դա նվազեցնում է ցանկացած հետագա բարդացում ու խնդիր»: Արամ Մանուկյանը դեռևս կմնա վերակենդանացման բաժանմունքում, որպեսզի կանխվեն հնարավոր բարդացումները, որից հետո կհայտնեն, թե ինչ հետագա բուժում անհրաժեշտ կլինի:
Հիշեցնենք, որ Արամ Մանուկայնը մեղադրվում է ՀՀ քր. օրենսգրքի 219 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ,
տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թաղանթապատված ապակիները հեռացնելու համար ոստիկանությունը 12 օր ժամանակ է տալիս վարորդներին.
Նորիկ Սարգսյան (տեսանյութ) Ուր է կորել Աբրահամ Մանուկյանը և ինչով է զբաղված (տեսանյութ) Արմեն Աշոտյանի նկատմամբ հարձակումը բացահայտված է. ովքեր են հանցագործները. «Ժողովուրդ» Նման նյութեր Ոստիկանը վերակենդանացման բաժանմունքում անվայել խոսքեր է ասել Հովհաննես Հարությունյանին. ինչ մանրամասներ է պատմում փաստաբանը (տեսանյութ)Արամ Մանուկյանին ու Աշոտ Պետրոսյանին այսօր կվիրահատենԱրամ Մանուկյանի ոտքը կրկնակի վիրահատության կենթարկենԱրամ Մանուկյանը «Էրեբունի» բ/կ-ում է. նրան կվիրահատենԱնդրիաս Ղուկասյանի գործով դատավորը միայն ճնշման տակ կարող էր նման որոշում կայացնել. Անահիտ ԹարխանյանԻնչ է ասել Արայիկ Խանդոյանն Ալեք Ենիգոմշյանի հայտարարության մասին (տեսանյութ)Սարի թաղի բախումների գործով մեղադրյալներից մեկն ազատ է արձակվելՍերգեյ Կյուրեղյանը կշարունակի մնալ կալանքի տակ