ՃՈ տուգանքը 5 օրվա ընթացքում մուծելու դեպքում 30 տոկոս զեղչ. «Իմ քայլի» պատգամավորի առաջարկը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Հարգելի ընկերներ,
Ձեր քննարկմանն եմ ներկայացնում հետևյալ օրենքի նախագծի մտահղացումը, որով վարչական տույժի ենթարկված վարորդներն իրենց տուգանքը 5 աշխատանքային օրում վճարելու պարագայում, ստանում են հնարավորություն պայմանական 30% զեղչի:
Այդպիսով խրախուսում ենք պարտաճանաչությունը, ինչի դիմաց տույժի չափը նվազում է: