«Պորտու»-ն փոխարինող է փնտրում Իկեր Կասիլյասին
ՍՊՈՐՏՊորտուգալական «Պորտու»-ն սկսել է թիմի համար նոր դարպասաապահ փնտրել` ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ գործարք կնքելու համար: Այս մասին գրում է O Jogo-ն:
Պորտուգալական թիմը փոխարինող է փնտրում դարպասապահ Իկեր Կասիլյասին, ով սրտի կատված էր ունեցել և վիրահատության էր ենթարկվել:
Հիշեցնենք, որ 37-ամյա Իսպանացի դարպասապահը այս մրցաշրջանու մ պորտուգալական ակումբի կազմում մասնակցել է 42 խաղի (բոլոր մրցաշարերում), բաց է թողել 35 գոլ և 19հանդիպում սեփական դարպասը պահել է անառիկ: