«Լիվերպուլ»-ը պայքարից դուրս թողեց «Բարսելոնա»-ին ( լուսանկարներ)
ՍՊՈՐՏՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլ»-ը հյուրընկալեց «Բարսելոնա»-ին:
Անգլիական ակումբին հաջողվեց 4 անպատասխան գնդակ ուղարկել կատալոնացիների դարպասը և դուրս գալ մրցաշարի եզրափակիչ փուլ:
Մեկնարկից 7 րոպե անց Դիվոգ Օրիգին բացեց հաշիվը, որին հաջորդեց Ժորժինյո Վեյնալդումի դուբլը (54', 56'):
Հանդիպման 79-րդ րոպեին Դիվոգ Օրիգին խփեց իր երկրորդ գոլը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղում կատալոնյան թիմը հաղթել էր 3:0 հաշվով:
Եզրափակչում «Լիվերպուլը» ուժերը կչափի «Տոտենհեմ»-«Այաքս» զույգի հաղթողի հետ:
Լուսանկարները` Daily Mail-ից