Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ տնտեսական քաղաքականության մեջ կիսատություն կա, քանի որ մի բան է վարչական միջոցների վերացումը, այլ բան է մենաշնորհների դեմ բուն պայքարը. տնտեսագետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Տնտեսական վերլուծաբան Հայկ Բալանյանը կոռուպցիայի դեմ պայքարը տնտեսության զարգացման համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է համարում։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ հատկապես ներդրումներ ապահովելու համար կոռուպցիայի դեմ պայքարին զուգահեռ պետք է իրականացվեր հարկային համաներում։

 

 «Նկատի ունեմ, որ պետք է սեփականատերերը բացահայտվեին, թեկուզ անցումային արդարադատության միջոցների շրջանակում, որով ինչ-որ վճարումներ իրականացնելուց հետո սեփականատերերը մաքրվեին և այլևս ոչ մի մտավախություն չունենային: Հանրային հաշտեցման գործընթաց իրականանար, որով բիզնեսը վստահ կլիներ, որ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին, ինքը մաքուր է և կարող է հանգիստ աշխատել։ Էջը, որն ունեցել ենք կապիտալի կուտակման սկզբնական շրջանում, պետք է ավարտված լիներ։ Համակարգային կոռուպցիայի վերացումը շատ լավ բան է, բայց պետք է հաջորդ քայլերը ևս արվեն, որպեսզի տնտեսական աճի մասին կարողանանք խոսել»,- ասաց նա։

Հայկ Բալանյանը ներդրումների ու տնտեսության զարգացման տեսակետից կարևորում է վստահությունն ապագայի նկատմամբ։ Նա, թեև, համակարծիք է, որ իրավականն ապարատի աշխատանքի տեսակետից շուկայում սահմանափակումներ չկան, միևնույն է, նկատում է, որ շուկայում տասնամյակների ընթացքում գործել են խոշոր ընկերություններ, որոնց հնարավորություններն անհամեմատ մեծ են շուկա նոր մտնողերի հետ համեմատած։

«Այդ ընկերություններն իրենց լոբբիստիկ հնարավորությունների ու ծավալի շնորհիվ ունեն գերիշխող դիրք, և նոր ստեղծվող ընկերությունների ստարտային հնարավորությունները թույլ են, հետևաբար, դժվար են դիմանում այդ մրցակցությանը, այսինքն՝ շուկայում խոշոր խաղացողների գերիշխանությունից դուրս գալը շատ դժվար է արվում։ Ենթադրենք շաքարը 90 տոկոսով չի բերում մի հոգի, այլ 70 տոկոսով է բերում, միևնույն է, գերիշխող դիրք է։ Մեր տնտեսական քաղաքականության մեջ կիսատություն կա, քանի որ մի բան է, որ դու վարչական միջոցները վերացնում ես, որով հաստատվել են մենաշնորհները, այլ բան է մենաշնորհների դեմ բուն պայքարը։ Մենաշնորհների դեմ պաքարի շրջանակում պետք է մենաշնորհները տրոհվեն կամ կարգավորվող մեխանիզմներ դրվեն, որ սահմանափակվի նրանց գործունեության ծավալը»,- ընդգծեց Բալանյանը։

Դիտարկմանը, որ այս իշխանությունները չեն գնում մենաշնորհ դիրք ունեցող ընկերությունների տրոհման ճանապարհով, ավելին՝ ՏՄՊՊՀ նորանշանակ նախագահ Գեղամ Գևորգյան էլ հայտարարեց, որ մտադիր չէ պայքարել մենաշնորհների դեմ, պարզապես պետք է փորձի այնպես աշխատել, որ շուկայում բոլորն ունենան հավասար պայմաններ, Բալանյանն արձագանքեց՝ նշելով, որ նորանշանակ պետն անում է այն, ինչ օրենքով սահմանված է։

«Նորից ընտրվել է էվոլյուցիոն ճանապարհը, որ ներքևից փոքր ձեռնարկություններն աճեն և գան միլիոնատեր հիմնարկներին դառնան մրցակից այն հույսով, որ շուկան ինքն իրեն կկարգավորի: Մենաշնորհային, հակամենաշնորհային պայքարի գործիքակազմը հարյուր քանի տարեկան է, օրինակ՝ «Ստանդարտ Օյլ Քոմփանի» հռչակավոր մենաշնորհային ընկերության տրոհումը 17 մասի և այլն։ Այսինքն՝ այս գործիքակազմն աշխարհն ունի և տնտեսական քաղաքականության մեջ, որը հակատնտեսական, հակաբիզնեսային, հակաշուկայական միջոց երբեք չի համարվում, հակառակը՝ դա շուկայի պաշտպանության, շուկայական հարաբերությունների պաշտպանության միջոց է, թե ինչո՞ւ չի կիրառվում, ոչ մի բացատրություն չունեմ»,- շարունակեց Հայկ Բալանյանը:

 

Հարցին՝ ի՞նչ անել, որպեսզի ներդրողը շահագրգռված լինի ՀՀ-ում ներդրում անել՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ծովային ճանապարհ չունի, երկաթուղի չունի, դա էլ բավական չէ՝ պատերազմող երկիր է, Հարկային օրենսգիրքն ամեն տարի փոփոխվում է, նոր իշխանություններն էլ հայտարարում են, որ Հարկային օրենսգրքի արմատական փոփոխությունները դեռ առջևում են, Հայկ Բալանյանը պատասխանեց, որ այս պայմաններում էլ ներդրողներ գալիս են, սակայն կիսատ որոշումներից խուսափելու համար հարկավոր է պատմության նախկին էջը փակել։

«Մի կողմից հետապնդում չկա, բայց մյուս կողմից էլ իրավական գործընթաց չկա։ Հասկանալի է՝ հարկային տեսակետից ինչպիսի իրավիճակ է եղել մեր երկրում տասնամյակներ ի վեր, վարչական տեսակետից  գործարարն օրենքի առջև մաքրված չէ, այսինքն՝ ինքը դեռևս այդ վստահությունը, որ ինքը ինչ-որ բան տվեց ու վերջ, ինքն այլևս ոչ մեկին ոչ մի բան պարտք չէ, չունի: Այդ համաներման և հաշտեցման գործընթացի, նաև պատժման, վճարման զուգահեռ այդ գործընթացը պետք է նախաձեռնվեր, որը կմաքրեր այդ դաշտը։ Եթե այդ գործընթացն իրականացվեր, կարծում եմ, որ ավելի լուրջ տնտեսական աճի մասին կարող էինք ակնկալել, որովհետև մարդկանց մոտ այդ բիզնեսի պաշտպանությունը և վստահությունն ապագայի նկատմամբ՝ ոչ թե պաշտոնյայի, այլ օրենքի տեսակետից, շատ մեծ նշանակություն ունի»,- շեշտեց  Հայկ Բալանյանը։

 Տնտեսագետը նաև համակարծիք է այն մոտեցման հետ, որ Հարկային օրենսգրքի հաճախակի փոփոխումը խնդիրներ է առաջացնում գործարարի համար, քանի որ  նա պետք է հստակ իմանա՝ խաղի ինչ կանոններով է խաղում։ Հայկ Բալանյանի մոտ այնպիսի տպավորություն է, որ Հարկային օրենսգրքում արմատական փոփոխություններ անելու ցանկություն չկա։


«Հարկային օրենսդրության հետ կապված կես քայլ է արված, դեռևս ամբողջական սխեման, իմ տպավորությամբ, իրականացված չէ, և ինձ մոտ տպավորություն է, որ արմատական փոփոխությունների գնալու ինչ-որ ցանկություն չկա, որովհետև ինչ-որ մտավախություններ ունեն։ Կարծում եմ՝ պատճառը հիմնականում այն է, որ հին ապարատն է տնտեսական քաղաքականությունը մշակում և այդ հին ապարատի պատկերացումները դեռևս մնացել են՝ և՛ հարկային մասով, և՛ կարգավորման մասով։ Այստեղ արմատական բեկում չեմ տեսնում, որ իրականացված լինի, և կարծում եմ, որ ինչ-որ ժամանակ հետո կգան նրան, որ կտեսնեն՝ այդ հարցը հասունացել է: Համենայն դեպս, քաղաքական որոշում պետք է կայացվի, գործընթացն իրականացվի»,- ասաց Հայկ Բալանյանը։

 

Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топлива
Самое популярное