Երևանում 25-ամյա վարորդը Nissan-ով Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են հետիոտնի կյանքի համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մայիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Իլոնա Դանիելյանը իր վարած Nissan Tiida մակնիշի 35 NM 101 համարանիշի ավտոմեքենայով Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան փողոցների խաչմերուկում՝ Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոն, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, որից հետո վարորդն ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ