ՔՈ կուսակցության վերջին աղմուկի գինը՝ 30 արծաթ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԿարեն Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Արմենիա բժշկական կենտրոնի հարևանությամբ գտնվող այգու տարածքում, ավելի կոնկրետ Մարգարյան-Հալաբյան խաչմերուկում, տարիներ շարունակ գործում էր մի բացօթյա սրճարան, որն ըստ խոսակցությունների պատկանում էր Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Արծրուն Խաչատրյանի որդուն: Հետհեղափոխական շրջանում այդ սրճարանը ապամոնտաժվեց և որևէ մեկին թույլ չտվեցին այդ հատվածում սրճարան կառուցել:
Կից ներկայացված լուսանկարները սակայն փաստում են, որ այնուամենայնիվ, վերջին օրերին հայտնվել է ինչ-որ մեկը, ում տրվել է այդ հատվածում սրճարան կառուցելու արտոնություն և շինարարական աշխատանքներն այս պահին էլ լայն թափով ընթացքի մեջ են: Հավաստի աղբյուրները փոխանցեցին, որ այդ արտոնյալ անձը «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ավագյանն է: Հենց այս նոտայի վրա էլ, ի հայտ է գալիս նույն կուսակցության անդամների կողմից, վերջին օրերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված գործողությունների պատճառահետևանքային շղթան: Ստացվում է, որ մեկ անձի շահեր սպասարկելու մեջ ավելի հմուտ են հենց ՔՈ անդամները, ովքեր իրենց կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ավագյանի շահերից ելնելով թեկուզև անհեթեթ, բայց և այնպես ինչ-որ գործընթաց են փորձում սկսել:
Փաստեը համադրելով կարելի այս ամենից հետևություն անել, որ այդ սրճարանը կառուցելու թույլատվությունն հենց այն գինն էր, ինչի համար վերջին օրերին փոթորիկ մեկ բաժակ ջրում սկզբունքով ակտիվացել են ՔՈ անդամները:
Ինչպես ասում են կրկեսը շարունակվում է:Առայժմ այսքանը:
շ