Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քրեական պատմություններով հարուստ 25-ամյա երիտասարդին, ում հայրը ԵԿՄ-ական էր և ով «յաշիկով» ողբերգական ավտովթարի հեղինակ էր, «մեծն» դատավորը ազատ է արձակել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բալոյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել և այն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ այդ ողբերգական ավտովթարի մեղավոր, Բալահովիտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սերյոժա Աղոյանը քննիչի որոշմամբ ենթարկվել էր բժշկական փորձաքննության և պարզվել էր, որ նա մեքենան վարել էր ոչ սթափ (խմած) վիճակում՝ ունենալով խմածության բարձր աստիճան, իսկ տեսախցիկներն էլ արձանագրել էին, թե նա ինչպես էր «յաշիկը» վարել «պորճավարի»՝ մտնելով կարմիր լույսի տակով։

Քննիչը նրան կալանավորելու միջնորդությամբ դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Չարենցավանի դատարան, սակայն «մեծն» դատավոր Հովհաննես Ավագյանը մերժել էր քննիչի միջնորդությունը և Ս. Աղոյանը ազատ էր արձակվել դատարանից՝ այն դեպքում, երբ նա բնութագրվում է ոչ դրական։

Անցյալ տարի Ս. Աղոյանը դարձյալ խմած վիճակում խուլիգականան արարք էր կատարել Աբովյանում գործող գիշերային ակումբներց մեկում ու դատարանը նրան տուգանել էր 200 հազար ՀՀ դրամի չափով, ով մինչև այս պահը չի վճարել անգամ այդ տուգանքը։ Աբովյանցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ նրա արած բազմաթիվ անօրինական գործողությունները միշտ իրավապահների մոտ կարողանում է ծածկադմփոց անել հայրը, ով ժամանակին եղել է տեղի ԵԿՄ կառույցի ղեկավարը։ Աբովյանցիները նշում էին նաև, որ չի բացառվում, որ դատավորը ինչ-ինչ շահերից ելնելով է նրա նկատմամբ այդպիսի հոգատար վերաբերմունք ցուցաբերել այն դեպքում, երբ նույն դատարանը հավ ու ալյումինե կաթսա գողացողին պատժում է ազատազրկմամբ։

SHAMSHYAN.com-ը առաջիկայում մանրամասն ներկայացնելու է նշված դատական գործընթացը, որպեսզի հանրությունը իմանա ողջ եղելությունը, իսկ նման բնութագիր ունեցողները պետք է իրենց կատարած հաննցանքների համար օրենքի առաջ պատասխան տան, այլո ոչ թե օգտագործեն իրենց ծնողների դիրքը ու մնան անպատիժ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 3-ին խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 02:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում` «Աննա» ծաղկի սրահի դիմաց, բախվել էին Աբովյան քաղաքի Սարալանջ 11 փողոցի բնակիչ, 21-ամյա Շանթ Մանուկյանի վարած BMW 650 մակնիշի 05 MՏ 555 համարանիշի և Բալահովիտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սերյոժա Աղոյանի վարած Mercedes G մակնիշի 01 ՏA 099 համարանիշի ավտոմեքենաները:

Բախումից հետո նշված ավտոմեքենաները բախվել էին կայանված վիճակում գտնվող Աբովյան քաղաքի Բարեկամության 1-ին շենքի բնակիչ, 25-ամյա Կարեն Պետրոսյանին պատկանող Mercedes մակնիշի 81 VՍ 008 համարանիշի, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 41-ամյա Քրիս Մեհրաբյանի վարած Mercedes մակնիշի 81 ZC 800 համարանիշի և Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ, 32-ամյա Արման Խաչատրյանին պատկանող Opel մակնիշի 03 OՍ 166 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով BMW –ի վարորդ Շ. Մանուկյանը, ուղևորներ` Աբովյան քաղաքի բնակիչներ, 22-ամյա Մարտին Ալեքսանյանը, 21-ամյա Կորյուն Մարգարյանը, Mercedes-ի վարորդ Ս. Աղոյանը, նրա ուղևոր, Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակչուհի, 21-ամյա Լիաննա Մովսիսյանը, Mercedes-ի վարորդ, 25-ամյա Կ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից 3 հոգի տեղափոխվել էին Երևանի հիվանդանոցներ:

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, և օպերատիվ էր գործել Աբովյանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր էին ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել էին մեքենաները, փակել գազաբալոնները:

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած Մարտին Ալեքսանյանը

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի

Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукНикол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
Самое популярное