Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ ապրիլի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 13։55-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Արմեն Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի 17 CC 007 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուսր է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ցուցանակին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել կանաչ գոտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Եղեգնաձորի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ