Արտակարգ դեպք Երևանում. «555» բենզալցակայանի հետնամասում վիճաբանությունն ավարտվել է 46-ամյա քաղաքացու դանակահարությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կրկեսի խաչմերուկի մոտ տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Նիկոլյանի գլխավորությամբ։ Նույն բաժնի քրեական հետախուզության և հետաքննչական բաժանմունքների ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Արման Պողոսյանն է։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ