Քաղաքական առումով «բոբիկ» Վահագն Հովակիմյանը մոռացե՞լ է, թե ինչպես էր «ծնկել» Ի. Տոնոյանի դռան առաջ և գործ աղերսում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրման Հարոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Խոսելով ավելորդության ու անտակտության մասին ակամայից Վահագն Հովակիմյանի «բովանդակալից» ելույթն ենք հիշում։ Բայց դա մի կողմ, պարզվում է այս քաղաքականության մեջ լրիվ «բոբիկ» մարդը իրեն երևակայել է բազմափորձ քաղաքական գործիչ, ու քաղաքական առաջին ամբիոնը օգտագործում է անհեթեթ հայտարարություններ անելու, ու այլ քաղաքական ուժերին «խորհուրդներ» տալու համար, ինչից կարող ենք ենթադրել, որ Հովակիմյանը չի հիշում ոչ վաղ անցյալում իր հետ տեղի ունեցած որոշ դեպքեր, մասնավորապես, երբ մի քանի տարի առաջ այս անգործ լրագրողը «ծնկեց» ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի դռան առաջ, ու խնդրեց, որ իրեն Կենտրոն հեռուստաընկերությունում որևէ գործ տան, հասկանալի պատճառներով նա չկարողացավ «բույն դնել» հեռուստաընկերությունում, փոխարենը բախտի բերմամբ, թե պատահմամբ, իր «բույնը» կառուցեց Ազգային Ժողովում, որտեղ պետք է զբաղվեր ազգանվեր գործունեությամբ, ու բարձրացներ իրեն ընտրողների խնդիրները։ Սակայն այս մարդու նախատիպ հիշեցնող պատգամավորը, որ պետք է դառնար ժողովրդի «ծառան» (ինչպես բոլոր պետական գործիչները), նստել է ժողովրդի գլխին։
Ի վերջո, ԲՀԿ-ի մասին խոսելիս, պետք չէ մոռանալ, որ այն տասնյակ տարիների փորձ ունեցող, ու երկար ճանապարհ անցած ուժ է։
ՀԳ․ Հատուկ Հովակիմյանի համար մեր ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ «Ոտքդ վերմակիդ չափով մեկնիր»։