ԵԱՏՄ երկրների համար Հայաստանում պետք է ձևավորվի ազատ տնտեսական գոտի
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳևորգ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Բոլորի համար կա մի պարզ ճշմարտություն, պետությունը ուժեղ է իր տնտեսական կապերի բազմազանության շնորհիվ։ Հենց այս գաղափարն էլ ՀՀ քաղաքական երկրորդ ուժը՝ ԲՀԿ-ն, դրեց «Քաղաքական կուսակցությունները հանուն եվրասիական համագործակցության» խորագրով կլոր սեղան հրավիրելու հիմքում։ Ֆորումին մասնակցելու էին եկել ԵԱՏՄ անդամ երկրներից՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և մի քանի այլ երկրների քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։
Ֆորումի ընթացքում Ծառուկյանը առանձնացրեց իր դեռևս փետրվարին արած առաջարկությունը, ըստ որի ԵԱՏՄ երկրների համար Հայաստանում պետք է ձևավորվի ազատ տնտեսական գոտի։
Եկեք հասկանանք ազատ տնտեսական գոտի ասվածի էությունը, ու դրա դրական ազդեցությունները մեր երկրի տնտեսության վրա։ Ազատ տնտեսական գոտի ստեղծելու արդյունքում ԵԱՏՄ-ի տարածքում կարելի է կատարել անարգել ապրանքաշարժ, այն լայն հնարավորություններ կբացի հատկապես տեղական արտադրողների համար, ովքեր առանց որևէ խնդրի կկարողանան էքսպորտ անել իրենց արտադրանքը։
Ի վերջո, ազատ տնտեսական գոտին տնտեսական հեղափոխության համար կդառնա լուրջ խթան։
Նոր ներդրումներ, նոր գործընկերներ, ազատ ապրանքաշրջանառություն, խորհրդարանական ու արտախորհրդարանական կապեր տարբեր երկրների քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ, կլոր սեղանից սպասվելիք դրական արդյունքները կարելի է անվերջ շարունակել։
Հստակ կարող ենք արձանագրել, որ Գագիկ Ծառուկյանի ջանքերի շնորհիվ իր նպատակին հասավ ևս մեկ նախաձեռնություն, որից ունեցած ակնկալիքները լիովին արդարացան։