Պատգամավորի ծեծի քրգործը վերաորակվել է եւ ծեծողները համաներումով ազատ կարձակվեն
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու գործը վերավորակվել է եւ առեւանգումից դարձել խուլիգանություն: Պատգամավորը մեզ հետ զրույցում այդ քայլը պայմանավորեց ԼՂՀ-ում հայտարարված համաներումով:
Ըստ Խանումյանի, համաներումը տարածվում է խուլիգանություն հոդվածի վրա, իսկ առեւանգում հոդվածի վրա չի տարածվում: «Ես վստահ եմ, որ իմ գործի վերաորակման որոշումը կայացրել է Բակո Սահակյանը»,- ասաց Խանումյանը:
Պատգամավորին ծեծի ենթարկածները համաներումով կազատվեն կամ նրանց պատժաչափը կկրճատվի:
«Բացարձակ կամայականություն է, վերաորակումից հետեւում է, որ այստեղ իրավաբանության մասին խոսք չկա: Դրա հաջորդ քայլը կարող է լինել այն, որ նախաճաշին մարդ ուտեն»,- հավելեց Խանումյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Նա ասաց, որ դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ը ԼՂՀ-ում կատարված գործերի վերաբերյալ վարույթ չի ընդունում, նա լավ չի պատկերացնում այդ դատարանի առանձնահատկությունը»,- նկատեց նա: