Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2018-ին ապօրինի անտառահատումների դեպքերն աճել են 32 տոկոսով. Այս ոլորտում կոռուպցիոն սխեմաներ են գործել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գլխավոր դատախազությունում ամփոփվել են 2018թ. ընթացքում ապօրինի ծառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները:

Պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործության 953 դեպք: Դրանցից 801-ը կամ մոտ 84%-ը եղել են ծառերի  ապօրինի հատումների դեպքեր: Համեմատության համար նշենք, որ 2017թ. ընթացքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 606 դեպք, այսինքն հայտնաբերման ցուցանիշն ավելացել է ավելի քան 32%-ով:

Արձանագրված դեպքերից 217-ով հարուցվել են քրեական գործեր: Վարույթում քննված քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 68 անձ: 2017թ. նշված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործերի թիվը եղել է 108, իսկ վարույթում քննված քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 38 անձ: Համեմատությունը փաստում է, որ 2018թ. ընթացքում, նախորդող տարվա համեմատ, հարուցված քրեական գործերի քանակը կրկնապատկվել է, իսկ  որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվն ավելացել է մոտ 79 տոկոսով: Եթե 2017թ. ապօրինի ծառահատում կատարելու համար 34 անձ է դատի տրվել, ապա 2018թ. նրանց թիվը կազմել է 38:  

Ապօրինի անտառահատումների դեմ պայքարի նշանակալի արդյունքները հնարավոր է եղել ապահովել այս հանցատեսակի նախականխման, կանխման, բացահայտված դեպքերով քննության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ եւ ՀՀ բնապահպանության, ՀՀ  գյուղատնտեսության նախարարությունների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի եւ ՀՀ ոստիկանության հետ համատեղ ձեռնարկված եւ սերտ համագործակցությամբ իրականացված համալիր միջոցառումների արդյունքում:

Մասնավորապես՝ դատախազության առաջարկությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից անտառօգտագործման պայմանագրերի ձեւերում փայտանյութի ձեռքբերման եւ իրացման հետ կապված մի քանի պարտադիր դրույթների ամրագրման արդյունքում վերացվել է տարատեսակ պատճառաբանություններով անտառատոմսում նշված տեսակից կամ չափից տարբերվող ծառեր հատելու, փայտանյութը սահմանված ժամկետների խախտմամբ անտառից հանելու եւ տեղափոխելու հնարավորությունը:

Համապատասխան իրավական ակտերում անտառի պահպանության համար պատասխանատու յուրաքանչյուր պաշտոնյայի իրավունքների եւ պարտականությունների հստակեցման, լիազորությունների կրկնությունները վերացնելու գործընթացի արդյունքում հասցեականացվել են ծառահատմանն առնչվող բոլոր սուբյեկտների գործառույթների ու պատասխանատվության շրջանակները: Որպես հետեւանք՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու հեռանկարից խուսափելու նկատառումով պաշտոնատար անձինք հիմնականում ձեռնպահ են մնացել իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու միջոցով ապօրինի ծառահատումները հնարավոր դարձնելուց, հաճախ դրանց հանցակցելուց:

Գլխավոր դատախազի՝ ՀՀ ոստիկանության պետին ուղղված գրության արդյունքում նախաձեռնված եւ ՀՀ բնապահպանության նախարարության ու ՀՀ ոստիկանության կողմից շրջանառության մեջ դրված ապօրինի ծառահատումների կանխարգելման ու տեղափոխման դեմ համատեղ միջոցառումների պլանով առաջնորդվելու շնորհիվ առավել մանրամասն են ստուգվել համապատասխան մեքենաների վարորդների կամ ուղեւորների մոտ բնափայտը տեղափոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունն ու ամբողջությունը: Իսկ ապօրինի ծառահատման եւ ապօրինի ձեռք բերված բնափայտը անտառտնտեսությունից դուրս բերելու յուրաքանչյուր դեպքի կապակցությամբ իրականացվել են օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ պարզելու ծառի պահպանման կամ անտառտնտեսությունից բացթողնման համար պատասխանատու իրավասու անձանց շրջանակը:

Պայքարի արդյունավետության համար կարեւոր նշանակություն է ունեցել նաեւ ՀՀ գլխավոր դատախազության առաջարկով դեռեւս 2017թ. կեսերից իրավասու մարմինների կողմից որդեգրված՝ բնությանը հասցված վնասի հաշվարկման նոր սկզբունքի կիրարկումը, որով այլեւս որպես վնաս է հաշվարկվում ոչ միայն փայտանյութի արժեքը, այլ նաեւ շրջակա միջավայրը նախկին տեսքի բերելու համար անհրաժեշտ՝  դրա բազմապատիկով հաշվարկվող գումարի չափը:

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ եւ դատախազության կողմից որդեգրված նոր քրեական քաղաքականությամբ ապօրինի ծառահատման ի հայտ բերված յուրաքանչյուր դեպքով պարտադիր քննության առարկա է դարձվել հանցագործությունների կատարմանն անտառային ֆոնդի պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց մասնակցության հավանականությունը, այսինքն հնարավոր կոռուպցիոն սխեմաների առկայության հանգամանքների պարզումը: 

Բոլոր այն դեպքերում, երբ քննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվում ապօրինի ծառահատման հանցագործություններին անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց մասնակցության վերաբերյալ, անվերապահորեն կիրառվում են նրանց քրեական պատասխանատվության երթակելուն ուղղված իրավական բոլոր գործիքները:

Մասնավորապես՝ նախորդ տարվա ընթացքում վարույթում քննված մի քանի քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել կամ հարուցվել թվով 31 պաշտոնատար անձանց նկատմամբ, այդ թվում՝ բնապահպանական պետական տեսչության պետի 1 տեղակալ, բնապահպանական պետական տեսչության բաժնի պետի 1 տեղակալ, բնապահպանական պետական տեսչության 9 տեսուչ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր անտառտնտեսությունների թվով 4 տնօրեն, 8 անտառապետ, 6 անտառապահ, անտառտնտեսության մեկ ինժեներ եւ ոստիկանության բաժնի պետի մեկ տեղակալ:

Պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդումներն իրականացվել են շահադիտական նպատակներով ապօրինի ծառառահատումների կատարման, անտառից փայտանյութի ապօրինի դուրսբերման կանխման, արգելման, հայտնաբերման իրենց պարտականությունները չկատարելուն ուղղված հանցավոր գործողություններ կատարելու կամ անգործություն ցուցաբերելու շրջանակներում կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիք կատարելու, փաստաթղթեր վնասելու կամ ոչնչացնելու, պաշտոնական լիազորությունները չարաշահելու կամ դրանց հանցակցության հատկանիշներով: Միայն նշված պաշտոնատար անձանց նման հանցավոր վարքագծի արդյունքում հաշվարկված՝ պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 690 մլն դրամ, որից վերականգնվել է 28.5մլն դրամը:

Նշվածներից 19 պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործերն ուղարկվել են դատարան, որոնցից 7-ի նկատմամբ կայացվել են մեղադրական դատավճիռներ:

Անտառային տնտեսություն վարող պաշտոնատար անձանց մասով խստացվել է պատժողական քաղաքականությունը: Մեղադրող դատախազների կողմից ավելի հաճախակի միջնորդվել է հիմնական պատիժներին զուգահեռ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ նշանակել նաեւ լրացուցիչ պատիժներ՝ մասնավորապես որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից ժամականավոր զրկելը։

Ինչպես ապօրինի ծառահատումների, այնպես էլ այս ոլորտում սխեմատիկ բնույթ կրող կոռուպցիոն հանցագործությունների նկատմամբ իրավապահ մարմինների լիարժեք անհանդուրժողականության քաղաքականությունը, որպես առաջնահերթություն, շարունակվում է նաեւ ներկայում, ինչի արդյունքների մասին կտեղեկացվի առաջիկայում:

Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топлива
Самое популярное