Վալերի Օսիպյանը նոր նշանակում է կատարել. նա «հնաբնակներից» է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մարտի 30-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հրամաններ է ստորագրել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Օսիպյանի հրամանով ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանն ազատվել է ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել ոստիկանության գնդապետ Նունե Մանուկյանը։
Աղբյուրը հայտնում է նաև, որ Ն. Մանուկյանը ոստիկանության համակարգի «հնաբնակներից է», համարվում է իր գործի գիտակ: