Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԵրեւանում, այսօր՝ փետրվարի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 11։40-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել են 20-25 տարեկան երիտասարդ տղայի դի։
Ոստիկաններն ու քննիչները պարզում են ինքնասպանություն գործած քաղաքացու ինքնությունը։