Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը գների հեղափոխություն է պատրաստում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համակարգված էներգետիկ քաղաքականության մշակումը, որը կնախատեսի «էներգառեսուրսների գնագոյացման զգայուն հարցի լուծումը», գերակա է լինելու հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) սկսված Հայաստանի նախագահության շրջանում։ Այս մասին երեկ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կենտրոնատեղիում (ԵԱՏՄ կանոնակարգող մարմին), տեղեկացնում է Կոմերսանտը։

Նա Մոսկվա էր այցելել Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումից վերադառնալու ճանապարհին։ Ե՛վ Շվեյցարիայում, ե՛ւ Ռուսասանում հիմնական ուշադրությունը պարոն Փաշինյանը հատկացրել է տնտեսությանը՝ համաշխարհային առաջնորդներին ու պոտենցիալ ներդրողներին հավաստիացնելով՝ անցյալ տարվա քաղաքական հեղափոխությունը Հայաստանում վերածվելու է տնտեսական հեղափոխության։

Նիկոլ Փաշինյանի երեկվա այցը Մոսկվա առաջին հայացքից ասես մի փոքրիկ կանգառ լիներ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումից Երեւան վերադառնալու ճանապարհին։ Պաշտոնապես Ռուսաստան նրա այցելության նպատակը ելույթն էր ԵԱՏՀ կենտրոնատեղիում։ Ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանին դիմավորած ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը՝ նրա հայրենակից Տիգրան Սարգսյանը, առաջին դեպքն է, երբ կազմակերպության կենտրոնատեղի է այցելում ԵԱՏՄ անդամ պետության ղեկավարը։ Իհարկե, այնտեղ եղել են այլ երկրների նախագահներ՝ Սինգապուրի, Մոնղոլիայի եւ Կամբոջայի։

«Ընթացիկ տարում ԵԱՏՄ ամենափոքր երկիրը՝ Հայաստանը, կազմակերպությունում կարեւոր տեղ է զբաղեցնում։ Նախ՝ Տիգրան Սարգսյանը պահպանում է ԵԱՏՀ կոլեգիայի ղեկավարի պաշտոնը (2020-ին այն կզբաղեցնի մեկ ուրիշը)։ Երկրորդ՝ հունվարի 1-ից Երեւանը դարձել է ԵԱՏՄ նախագահը։ Օգտվելով նման հարմար պահից՝ Երեւանը ծրագրում է առաջ տանել իրեն օգտակար մի շարք նախաձեռնություններ»,- նշում է պարբերականը։

Երեկ Նիկոլ Փաշինյանը միության մյուս երկրների ղեկավարներին իր հեռակա դիմումի մեջ թվել է դրանք։ Ելույթի տեքստում կազմակերպության հասցեին քննադատությունը քիչ չէր։ «Հարկավոր է ակտիվացնել համակարգված էներգետիկ քաղաքականության անցկացմանը եւ էներգառեսուրսների գնագոյացման զգայուն հարցի լուծմանն ու ԵԱՏՄ երկրների տարածքով դրանց տարանցմանն ուղղված ջանքերը՝ ոչ խտրական հիմքով»,- պարբերականը մեջբերել է Նիկոլ Փաշինյանի խոսքերը։ Նա նաեւ կարեւոր խնդիր է համարել «միության ներսում վստահության ամրապնդումը»։

«Հիշեցնենք, էներգառեսուրսների եւ հատկապես գազի շուկայում գնագոյացումը խիստ ցավոտ հարց է Երեւանի համար։ Հաշվի առնելով, որ հանրապետությունում կենտրոնական ջեռուցում չկա, ձմռանը գազի վճարները հայ ընտանիքների ծախսերի բավական պատկատելի մասն են կազմում»,- գրում է Կոմերսանտը։

Անցած տարեվերջին Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն քննարկում էր այս հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հույս ունենալով հասնել ավելի շահավետ սակագնի։ Բայց 2019-ի սկզբից գինն, ընդհակառակը, բարձրացավ՝ 150-ից դառնալով $165 հազար խոր. մետրի դիմաց (իհարկե, վերջնական սպառողի համար այն մնացել է նախկինը)։

Երեկ պատասխանելով լրագրողների հարցերին՝ պարոն Փաշինյանը հասկանալ է տվել, որ ծրագրում է շարունակել բանակցություններն այս հարցի շուրջ եւ անգամ ընդլայնել դրանք։ «2019թ. մենք չենք բարձրացնում գները սպառողների համար,- ասել է նա։- Փաստորեն, դա նշանակում է, որ մենք մեկ տարի ունենք, որպեսզի շարունակենք խորհրդատվությունները Ռուսաստանում եւ ԵԱՏՄ շրջանակներում մեր գործընկերների հետ, որպեսզի լուծենք այս հարցը երկարաժամկետ առումով։ Իհարկե, ավելի լավ կլիներ, որպեսզի այս հարցը լուծվեր ԵԱՏՄ շրջանակներում, որովհետեւ դա ավելի ճիշտ մոտեցում է, քանի որ մենք խոսում ենք ընդհանուր տնտեսական տարածքի մասին»։ Վարչապետը նշել է, որ էնեգառեսուրսների գները խիստ կազդեն միության տարբեր երկրներում արտադրված ապրանքների ինքնարժեքի, հետեւաբար եւ նրանց մրցունակության վրա։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը խոստովանել է. իր բոլոր թերություններով հանդերձ՝ միությունն, այնուամենայնիվ, «կայացել է որպես հաջող ինտեգրացիոն միավորում»։ «Երբ ես պատգամավոր էի, դեմ եմ քվեարկել ԵԱՏՄ-ին անդամակցելուն,- հիշեցրել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։- Բայց դրանից հետո ես քանիցս ասել եմ, որ եթե մենք դա ոչ ճիշտ որոշում ենք համարել, չի նշանակում, թե այդ սխալն ուղղելու համար պետք է ճիշտ հակառակ քայլերն անել»։

ԵԱՏՀ կենտրոնատեղիում ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ։ Իսկ ահա Վլադիմիր Պուտինի հետ այս անգամ նա չի տեսնվել։ «Գիտեք, նրանք հաճախ հեռախոսով շփվում են եւ հաճախ են հանդիպում»,- պարզաբանել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ակնարկելով գագաթաժողովի օրակարգի բացակայությունը (հատկապես հաշվի առնելով, որ նախորդը մոտ մեկ ամիս առաջ էր)։ Երկու հայկական դիվանագիտական աղբյուրները հաստատել են «Ъ»-ին, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը ի սկզբանե նախատեսված չէր պարոն Փաշինյանի ծրագրերում։ «Գուցե ընդդիմությունը եւ ԶԼՄ-ները կշահարկեն այս թեման, որ Փաշինյանը չի հանդիպել Պուտինի հետ, բայց ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք, որ հարաբերությունները բնականոն են զարգանում, այդ թվում եւ գազի գնի հարցում։ Ուստի, առանձնակի երկյուղներ չկան»,- «Ъ»-ն ասել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր  Միքայել Զոլյանը։

Նշենք, որ այցելելով Համաշխարհային տնտեսական ֆորում՝ Նիկոլ Փաշինյանը հասցրել է հանդիպել նաեւ Ռուսաստանի ներկայացուցիչների՝ բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովի, ՎՏԲ վարչության նախագահ Անդրեյ Կոստինի եւ Ուղղակի ներդրումների ռուսաստանյան ֆոնդի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիեւի հետ։

«Դավոսում տեղի ունեցավ նաեւ նշանային քաղաքական հանդիպում. երկու կարճ շփումներից հետո Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ մեկուկես ժամ զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Սակայն այդ զրույցի մասին Մոսկվայում նա գրեթե ոչինչ չի պատմել։ «Դուք բոլորդ գիտեք, թե ինչի մասին ենք մենք խոսել, որովհետեւ խոսակցությունն ընթացել է այն շրջանակներում, որոնք համապատասխանում են իմ հանրային հայտարարություններին»,- ասել է քաղաքական գործիչը՝ հասկանալ տալով, որ ոչ մի առաջընթաց ղարաբաղյան կարգավորման մեջ չկա»,- գրում է «Ъ»-ը։

Պարոն Փաշինյանի երեկվա այցելության օրակարգը՝ ավելի շատ տնտեսություն եւ ավելի քիչ քաղաքականություն, ընդհանուր առմամբ համապատասխանում է նրա նախընտրական խոստումներին։ «Տնտեսական հեղափոխության» անհրաժեշտության կարգախոսը նա կրկնել է նաեւ Դավոսում Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Անհրաժեշտ է մեր քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսական հեղափոխության։ Դրա համար մենք ծրագրում ենք առավելագույնս պարզեցնել գործող նորմատիվային ակտերը, որպեսզի բացենք մեր տնտեսական սեկտորը»,- Հայաստանի վարչապետի խոսքերը մեջբերում է պարբերականը։

Որ «2018թ. մայիսին թավշյա հեղափոխությունը, որի առաջնորդն էր ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, պետք է համարել բացառապես դրական իրադարձություն՝ այս մասին Հայաստանի վարչապետը հավաստիացրել է նաեւ «Ъ»-ին։ Պատասխանելով հարցին, թե չկան արդյոք զուգորդումներ Հայաստանի անցած տարվա եւ Վենեսուելայի ներկայիս իրադարձությունների միջեև, վարչապետն ասել է, որ նման համեմատությունը կոռեկտ չէ։ «Բարեբախտաբար, մենք ոչ մի ընդհարում ու զոհ չենք ունեցել, իսկ Վենեսուելայում, ցավոք, կան զոհեր,- նշել է նա։- Առաջին տպավորությունն այն է, որ այնտեղ (Վենեսուելայում) ամեն բան չէ, որ ընթանում է կառուցողական տրամաբանությամբ»։ Պարոն Փաշինյանը հավելել է, որ Հայաստանում իշխանափոխությունը «հարյուր տոկոսով համապատասխանել է օրենսդրությամբ եւ սահմանադրությմաբ նախատեսված ընթացակարգերին»։ «Ցանկացած որոշում պետք է առաջին հերթին ընդունելի լինի Վենեսուելայի ժողովրդի համար»,- ամփոփել է նա։

Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топлива
Самое популярное