Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիկտոր Համբարձումյանի անվան 2018թ. մրցանակը կշնորհվի վան դեն Հոյվելի, Տուտուկովի և Յունգելսոնի գիտական խմբին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնաժողովը որոշել է 2018թ մրցանակը շնորհել պրոֆեսոր Էդվարդ վան դեն Հոյվելի (Еdward van den Heuvel, Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտ, Նիդերլանդներ), պրոֆեսոր Ալեքսանդր Տուտուկով (Александр Тутуков, ՌԴ ԳԱԱ աստղագիտության ինստիտուտ (ИНАСАН), Մոսկվա), պրոֆ. Լև Յունգելսոն (Лев Юнгельсон, ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտ (ИНАСАН), Մոսկվա)) գիտական խմբին։ Այս մասին  տեղեկանում  ենք Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնաժողովից։

Գիտական խմբի թեկնածությունն առաջադրվել է Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտի (Anton Pannekoek Institute for Astronomy, University of Amsterdam) և միաժամանակ Մոսկվայի ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի (ИНАСАН) կողմից՝ «Զանգվածեղ կրկնակի աստղերի, հատկապես ռելատիվիստական կրկնակիների և գրավիտացիոն ալիքների աղբյուրների ձևավորման ոլորտում առաջնային ուսումնասիրությունների համար»։

Թեկնածուների առաջադրումների վերջնաժամկետն էր ապրիլի 18-ը, և միջազգային հանձնաժողովը աշխարհի տարբեր երկրների գիտությունների ազգային ակադեմիաներից, համալսարաններից և աստղադիտարաններից ստացել էր ականավոր գիտնականների և գիտական խմբերի 14 առաջադրում: Ներկայացված աշխատանքների մանրակրկիտ ուսումնասիրության, ինչպես նաև՝ անկախ գրախոսների կարծիքների հիման վրա, հանձնաժողովը մի շարք քննարկումներ ունեցավ, և արդյունքում որոշվեց մրցանակը շնորհել վերոնշյալյալ գիտնական խմբին։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը աստղագիտության և աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների կարևոր մրցանակներից մեկն է: Այն շնորհվում է որևէ երկրի և ազգության ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ոլորտում նշանակալից ներդրում ունեցող ականավոր գիտնականներին: Մրցանակը շնորհվում է 2010 թվականից ի վեր յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ: 2010-2016 թթ. այն սահմանվել է ՀՀ կառավարության կողմից որպես 500,000 ԱՄՆ դոլար: 2018թ.-ից սկսած այն կազմում է 300, 000 ԱՄՆ դոլար: Մրցանակի համար շնորհվում է մրցանակի դափնեկրի դիպլոմ, պատվոնշան՝ այն հավաստող հավաստագրով, 200,000 ԱՄՆ դոլարի չափով դրամական պարգև և 100,000 ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցներ, որոնք մրցանակը ստանալու հաջորդող երկու տարիների ընթացքում, օգտագործվում են Հայաստանի Հանրապետությունում աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառների հետագա զարգացման համար ըստ հետևյալ նպատակների. 50000 ԱՄՆ դոլարի չափով ՝ գիտական հետազոտությունների աջակցության մրցույթի կազմակերպմանը, 25000 ԱՄՆ դոլարի չափով՝ օտարերկրյա պետություններում ՀՀ գիտնականների գործուղումների ֆինանսավորմանը, 15000 ԱՄՆ դոլարի չափով՝ Հայաստանի Հանրապետությունում գիտաժողովների կազմակերպմանը, 7200 ԱՄՆ դոլարի չափով՝ պետական բուհերում մագիստրոսի ուսումնական ծրագրով ուսումնառող ուսանողների կրթաթոշակներին, 2800 ԱՄՆ դոլարի չափով՝ դափնեկրի (դափնեկիրների) և մրցանակի արժանացած աշխատանքի հանրայնացման համար:

Միջազգային հանձնաժողովը բաղկացած է 9 ականավոր գիտնականներից. ակադ․ Ռադիկ Մարտիրոսյան (ՀՀ ԳԱԱ նախագահ, հանձնաժողովի նախագահ), պրոֆ. Երվանդ Թերզյան (ԱՄՆ), պրոֆ. Նորիո Կայֆու (Ճապոնիա), պրոֆ. Միշել Մայոր (Շվեյցարիա), պրոֆ. Բրայան Շմիդտ (Ավստրալիա), պրոֆ. Անատոլի Չերեպաչուկ (Ռուսաստան), պրոֆ. Վահե Պետրոսյան (ԱՄՆ), պրոֆ. Կատրին Սեզարսկի (Ֆրանսիա) և պրոֆ. Ջոզեֆ Սիլք (Մեծ Բրիտանիա)։

Մրցանակի նախորդ դափնեկիրներն են.

2010 – Միշել Մայոր (Ժնևի աստղադիտարան, Շվեյցարիա), Գարիկ Իսրայելյան (Կանարյան կզղիների աստղաֆիզիկայի ինստիտուտ, Իսպանիա) և Նունու Սանտուշ (Պորտոյի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոն, Պորտուգալիա)՝ մոլորակային համակարգերի և դրանց մայրական աստղերի միջև կապի ուսումնասիրության մեջ նշանակալի ներդրման համար։

2012 – Յան Էյնաստո (Տարտուի աստղադիտարան, Էստոնիա)՝ թաքնված զանգվածի և տիեզերական սարդոստայնի բացահայտման մեջ հիմնարար ներդրման համար, և Իգոր Նովիկով (Պ. Ն. Լեբեդևի անվ. ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական աստղագիտության կենտրոն, Ռուսաստան)՝ Տիեզերքի՝ որպես ջերմ տիեզերք առաջանալու դիտողական հաստատման առաջին ձևակերպման և քվազարների զանգվածների որոշման եղանակի առաջարկման համար։

2014 – Ֆելիքս Ահարոնյան (Իռլանդիա և Գերմանիա)՝ բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի ոլորտում նշանակալի ներդրման և չերենկովյան դիտակների ստերեոդիտական համակարգի մշակման գործում առաջատար դերի համար, և համատեղ՝ Իգոր Կարաչենցեվ (Ռուսաստան) և Բրենթ Թալի (ԱՄՆ)՝ Տեղական Տիեզերքի տիեզերաբանության մեջ հիմնարար ներդրման համար։

2016 – մրցանակը չի շնորհվել։

Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա 2019 թվականին․ օրը և մնացած պայմանները կհայտարարվեն մինչև հունվարի 15-ը»։

 

Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топлива
Самое популярное