Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի վարած քաղաքականությունը, այդ թվում և արտաքին, խիստ հայաստանակենտրոն է և հայամետ. Զոհրաբ Մնացականյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 11-ին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը որպես հրավիրյալ բանախոս ելույթ ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 10-րդ տարեկան վեհաժողովին։

Ինչպես տեղեկացրին ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը, շնորհակալություն հայտնելով նախօրեին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների՝ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան կազմակերպելու կապակցությամբ ֆորումի մասնակիցների կողմից հնչած շնորհավորանքների համար, մասնավորապես, նշեց. «Ապրիլ-մայիսից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածն, իրապես, շատ կարևոր էր։ Ապրիլ-մայիսի իրադարձությունները տեղի չունեցան պարզապես ոչնչից. ինստիտուցիոնալ կարողությունների հետևողական ամրապնդումն էր, որ թույլ տվեց հայ հասարակությանն առերեսվելու այդ ամիսներին տեղի ունեցած զարգացումներին: Մեզ շատ հաճախ են ուղղել ապրիլին և մայիսին տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող հարցեր. դա բացառապես ներքին հարց է, բացառապես Հայաստանով պայմանավորված գործընթաց:

1991թ․ անկախություն հռչակելիս սահմանեցինք երկրի այն տեսակը, որը ցանկանում էինք կառուցել․ երկիր, որը կառուցված է ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների վրա։ Մենք շատ անհարթ ճանապարհ ենք անցել՝ մեր պատմության անցած 27 տարիների ընթացքում ունենալով շատ դեպքեր, երբ տեղի են ունեցել որպես մեր պետականակերտման հիմք հռչակված սկզբունքների հիմնարար ձախողումներ։ Սակայն առկա էր նաև հետևողական և աստիճանական կայացման գործընթաց այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են հասարակական կառույցները, քաղաքացիական հասարակությունը, լրատվամիջոցները, պետական կառավարման մարմինները։ Աստիճանաբար կայանում էր բողոք արտահայտելու պարզ, քաղաքականապես հասուն և իրավականորեն գրագետ ձևը, ինչպես նաև այդ ցնցումը կլանելու հասարակության և ինստիտուտների կարողությունը։

Նախորդ ամիսների ընթացքում կառավարության առաջնային նպատակները հիմնված են եղել հասարակության շատ պարզ, լայն, ամուր մանդատի վրա, և պահանջների ցանկում առաջնահերթությունները պայմանավորված էին արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության հարցերով։ Շատ ոգևորիչ է, որ վարչապետի կուսակցությունը հետևողական էր տրված մանդատի շրջանակներում այդ հարցերին լուծում տալու իր մղման և հասարակական այդ հզոր աջակցությունը պահպանելու մեջ, աջակցություն, որն արտացոլվեց կիրակի օրը կայացած ընտրությունների ժամանակ։ Միջազգային դիտորդական առաքելությունները շատ բարձր են գնահատել Հայաստանում կայացած ընտրությունները, ինչը շատ կարևոր է և արտահայտում է մեր գործընկերների հետ համագործակցության բնույթը։ Սակայն այս ամենում ամենակարևորը ընտրությունների արդյունքների ընդունումն է հասարակության,  ընտրական գործընթացի մասնակիցների կողմից»։

Անդրադառնալով նախընտրական արշավի կազմակերպմանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց քաղաքական նոր մշակույթի ներդրումը, ներառյալ ընտրություններում մրցող ուժերի առաջնորդների մասնակցությամբ հեռուստաբանավեճը:

«Հայաստանի վարած քաղաքականությունը, այդ թվում և արտաքին քաղաքականությունը խիստ հայաստանակենտրոն են և հայամետ։ Եվ հենց այդ հայաստանամետ քաղաքականության մոտեցումն է, որ մենք դնում ենք գործընկերություն կառուցելու հիմքում, հատկապես այն կառույցների, երկրների, կազմակերպությունների հետ, որտեղ առկա են այն կայուն օրինակները, որոնց մենք ձգտում ենք մեր ներքին կյանքում։ Այսպիսով, մեր գործընկերությունը Եվրոպական Միության հետ պայմանավորված է հենց այդ հրամայականով՝ ԵՄ ինստիտուցիոնալ, ֆինանսական աջակցությունը, ունեցած փորձը ներդնելու մեր  երկրի զարգացման գործում։ Այս ամենը նույնն է Եվրոպայի Խորհրդի, ԵԱՀԿ շրջանակներում մեր համագործակցության դեպքերում։ Խոսքը գնում է կարևոր միջազգային կազմակերպությունների, նրանց խորը փորձագիտական կարողությունների մասին, որոնք կարող են օգտագործվել մեր երկրի կարիքների համար»,- ընդգծեց Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը։

Նախարարի պաշտոնակատար Մնացականյանի խոսքով՝ այդ համատեքստում պետք է դիտարկել նաև Արևելյան գործընկերությունը: «Երկրները տարբեր են, և յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե իր համար որ քաղաքականությունն է կիրառելի այս պարագայում: Համագործակցության արդյունավետության գնահատականը պայմանավորված է նրանով, թե ինչպես է այն ծառայում միասին աշխատելու նպատակին: Կարծում եմ՝ դա ճիշտ և կարևոր ուղերձ է հղում Եվրամիության գործընկերներին, որ Եվրամիության արևելքում կա երկրների խումբ, որը ձգտում է համագործակցել ԵՄ-ի հետ` տարածաշրջանային փոխկապակցվածության և միասնականության համատեքստում»:

Ամփոփելով խոսքը՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը նշեց. «Հայաստանյան վերջին գործընթացները ուղղորդված էին ուժեղ հանրությամբ և հզոր քաղաքացիական հասարակությամբ: Ես հատկապես ընտրեցի գալ այստեղ, որպեսզի իմ հարգանքը հայտնեմ բոլորիդ, շնորհակալություն հայտնեմ ձեզ, որովհետև քաղաքացիական հասարակությունը հսկայական ուժ է: Ես գալիս եմ մի երկրից, որը տեսել է դրա հզորությունն ու արժեքը: Մենք համագործակցում ենք քաղաքացիական հասարակության հետ` ՀԸԳՀ-ի կիրարկման ուղղությամբ: Մենք մշակել ենք ճանապարհային քարտեզ: Մենք քաղաքացիական հասարակությանն առաջարկել ենք ստեղծել երեք աշխատանքային խումբ, որպեսզի կարողանանք համագործակցել ՀԸԳՀ-ի կիրարկման երեք հարթություններով` մեր քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությամբ: Ես հատուկ կցանկանայի ընդգծել կանանց դերը: Դա հսկայական ուժ է, և եթե կարող եմ շատ կարճ մեջբերում անել վարչապետից, որը շատ լավ արտացոլում է սա: Նա  ասաց, որ երբ ես տեսա այդքան շատ կանանց, այնքան շատ երիտասարդ կանանց, այդքան շատ մանկասայլակներով կանանց և իրենց երեխաներին, ես գիտեի, որ այս ամենն իրականություն կդառնա»: Իսկ երիտասարդությունը հսկայական ուժ է: Իրականում մի որոշ ժամանակ առաջ՝ բարեբախտաբար ոչ ներկայումս, ես կառավարության ամենատարեց անդամն էի: Եվ մարդիկ բարձրացնում էին փորձի հարցը: Փորձը կարևոր չէ, կարևորը քաղաքական կամքն է, կարողությունները և պատասխանատվությունը, ու երիտասարդների այդ թիմը հենց վերոհիշյալ գաղափարներով են ուղղորդվում:

Ես պարզապես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ՝ քաղաքացիական հասարակությանը, շնորհակալություն ձեր կատարած քրտնաջան  աշխատանքի համար. ձեր գործընկերությունը չափազանց կարևոր է»:

CBS: военные США готовы к удару по Ирану 21 февраляАрцахское движение стало точкой опоры для демократических перемен во всей Восточной Европе: заявление АНК«Сказка о Царе Салтане» Сарика Андреасяна побила в России сразу несколько рекордовЭкспорт армянского вина снизился, но подорожалПравоохранители разыскивают участников перестрелки в АчапнякеПостпред Ирана при ООН заявил, что Тегеран «решительно» ответит на агрессию СШАСтипендиат программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян был удостоен Гран-ПриО каких «достижениях» говорят власти? «Паст»«Оппозиционные силы должны объединиться в несколько крупных идеологических блоков и нанести поражение действующему режиму»: «Паст»Через два дня после «открытия» избирательного сезона губернатор Сюника раздал жителям финансовую помощь: «Паст»В «ГД» снова происходят внутренние брожения: «Паст»«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна: «Паст»Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в РоссииАделия Петросян — в финале после короткой программы в женском фигурном катании на ОИ-2026«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге АкопянаBloomberg: акции Nestle упали до минимума на фоне скандала с детским питаниемРоссия и Иран с 1 апреля приступят к реализации проекта ж/д линии Решт - Астара Вэнс: возможное ядерное оружие Ирана не должно попасть в третьи рукиВатикан не войдет в состав Совета мира по ГазеВ Иране в отношении протестующих возбудили не менее 23 тысяч уголовных делКлеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»«АйаКве» представляет политическую заявку с повесткой смены власти: «Паст»Какие планы у Запада и Пашиняна относительно железной дороги? «Паст»Глава крупнейшего в Европе завода по производству вооружения: Война в Украине не закончится в 2026 годуЦентральный комитет АРФ Дашнакцутюн в Греции: Считаем неуместным встречаться с президентом АрменииБилл Гейтс обсудил в Китае сельское хозяйство, медицину и сферу ИИПослание Католикоса: Наши души тревожатся из-за многочисленных нападок на нашу Святую Церковь Архиепископа Микаэла Аджапахяна 17 февраля выпишут из больницыВласти Армении передали Австрии обвиняемого в совершении краж гражданинаАкция в защиту Гарегина Второго в соборе Святых Гевондянц в БербанкеСледственный комитет «опровергнув», по сути фактически подтвердил: «Паст»«Серии» нападок на Национальную идентичность: «Паст»Впечатляющая заявка «Сильной Армении» и неприкрытая паника «Гражданского договора»: «Паст»Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»Пашинян уволил главу Агентства по защите персональных данных МинюстаЧеловек с гражданством другой страны не может быть кандидатом в премьер-министры Армении - Пашинян о КарапетянеМакрон хочет лишать права участия в выборах за антисемитизмХудатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭСКремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделеГлава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границы«Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказокПредставители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласияПатрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это было
Самое популярное