Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրողի... 11 «ընկերները»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1or.am-ը գրում է՝
ՀՀԿ–Այստեղ ամեն ինչ պարզ է. եթե մեկ թեզով բնորոշենք, ապա կստացվի՝ «մտահոգվի՛ր, մերժի՛ր Նիկոլին»: Հրապարակային հանդիպումներից ողջամտորեն խուսափելով՝ ՀՀԿ–ն որդեգրել է սոցցանցերով, լրատվամիջոցներով իրենց մոտեցումները հասցնելու քաղաքականություն՝ քվեների խնդիրը թողնելով ռեյտինգայինների անհատական շփումների վրա: Գույնի առումով ասելիք չկա. նրանք ընդունել են իշխանությունների խաղի կանոնները՝ տեղավորվելով գունաբաժանման սև–սպիտակի մակարդակում և փորձելով ընտրապայքարը վերածել երկու ուժի պայքարի, ինչին սկզբում Փաշինյանը տուրք տվեց, սակայն արագ էլ շտկվեց վիճակը:
 
ՔՈ–Կարճ բնութագրելու դեպքում կստացվի «սիրուն քարոզարշավ»՝ հանդուրժողականության ու բարության մոտիվներով: Մանդարինի գործոնը փոքր–ինչ անհասկանալի է մնում, սակայն կրեատիվ է և ընկալվող: Միակ բացը ողջ քարոզարշավի բեռը մեկ երիտասարդի ուսերին թողնելն է:
 
ՀՅԴ–Ավանդական կուսակցությունը ավանդական քարոզարշավ է իրականացնում՝ փորձելով ազգային, ավանդական արժեքների «վերմակը» վերստին իր կողմ քաշել: Քարոզարշավը հիմնականում գրագետ է, սակայն բացակայում է նորությունը, կրեատիվությունը: Աշխատում են «պալեմիկաների» մեջ շատ չմտնել, թեպետ երբեմն չի ստացվում:
 
Իմ քայլը–Իշխանական ուժը, ինչպես և կանխատեսվում էր, ներկայանում է բացառապես մեկ դեմքով, և այդ մեկ դեմքը Նիկոլ Փաշինյանն է: Սա բնական ու հասկանալի է, քանզի ուժն ինքնին դասական իմաստով կայացած չէ և հասարակության մեջ ընկալվում է որպես Փաշինյանի կուսակցություն (դաշինք): Ուստի պատահական չէ, որ խորհրդարանական երկրի խորհրդարանական ընտրությունները Փաշինյանը մատուցում է որպես վարչապետի ուղղակի ընտրություն՝ երկրորդելով ռեյտինգային քվեարկությունը՝ «եթե ցանկանաք, շրջեք երկրորդ էջը»: Զուտ քարոզարշավի առումով գերակշռում է աղմուկը, էմոցիան, մուննաթը, բոլորին պատասխանելու ձգտումը՝ անկախ կարգավիճակից:
 
 
Լուսավոր Հայաստան–Այս կուսակցության քարոզարշավը կառուցված է բացառապես հակաքարոզչության վրա՝ նախ՝ ԲՀԿ–ի, ապա և, եթե ժամանակ է մնում՝ ձեռքի հետ ՀՀԿ–ի դեմ: Սա, երևի թե, ընդհանուր առմամբ տրամաբանության մեջ է, քանզի ԼՀԿ–ի՝ խորհրդարան անցնելու շանսերի առումով հիմնական մրցակիցներն այս երկուսն են, գուցե գումարած՝ «Մենք» դաշինքը: Թիմի առավելությունը հիմնականում գրագետ մարդիկ են, իսկ խնդիրները կապված են ռեյտինգային ընտրակարգով մրցունակ թեկնածուների խիստ սակավության հետ:
 
ՔԺՎԿ–Ինքնացուցադրման հիանալի հնարավորություն, որից մի փոքր դժվարությամբ են օգտվում, քանի որ փորձում են հանրությանը ներկայանալ բարդ քաղաքագիտական ձևակերպումներով, որոնք միշտ չեն համոզիչ: Հանրությունն իրականում առավել պրակտիկ մոտեցումների կողմնակից է: 
 
Ազգային առաջընթաց–Անկեղծ ասած՝ դժվարանում ենք որևէ բան ասել, քանզի կուսակցությունը որքան էլ նոր է, սակայն մոտեցումների մեջ որևէ նորարարություն չկա: 
 
Ոչ թե խորհրդարան անցնելու, այլ գոնե թարմություն բերելու առումով ակնկալիքներն ավելի շատ էին: Ցավոք, ստեղծման առաջին իսկ օրերից մեծ դոզայով զբաղվեցին հակաքարոզչությամբ, ինչն աշխատեց ի վնաս այս ուժի:
 
Մենք–«Ելք» դաշինքից մնացած ևս մեկ ուժ, որի գլխավոր առավելությունը խարիզմատիկ դեմք ունենալու մեջ է: Խոսքն առաջին հերթին Արամ Զ. Սարգսյանի մասին է: Կարծիք կա, որ կրեատիվ քարոզչություն են իրականացնում, սակայն կրեատիվությունն ընդամենը մեկ–երկու քայլի մեջ է, մնացյալ առումով որևէ նորություն չկա: Ավելին, առանձնապես մեծ ակտիվություն էլ չկա: 
 
ՕԵԿ–Այս դեպքում էլ ողջ քարոզարշավը մեկ անձի՝ Արթուր Բաղդասարյանի վրա է: Միակ կրեատիվ նորությունը մաֆիա խաղի վրա հիմնված տեսահոլովակն է: Դարձյալ ակտիվ չեն հրապարակային միջոցառումների առումով: Մեկ բառով ասած՝ առկա է ռեաբիլիտացիայի խնդիր:
 
Սասնա ծռեր–Ինչպես միանշանակ չի ընդունվում այս ուժը, այնպես էլ միանշանակ չէ քարոզարշավը: Ընդհանուր առմամբ, փորձում են հանդարտ ու հավասարակշռված քարոզչություն իրականացնել՝ շատ չսևեռվելով ծայրահեղական գաղափարների վրա, որոնցից, այնուամենայնիվ, խուսափել հնարավոր չէ՝ ելնելով կոնկրետ գաղափարախոսությունից:
 
ԲՀԿ–Երևի թե ամենամտածված քարոզարշավն է՝ ելնելով ներկա ընտրակարգից: Անիմաստ «բազառների» մեջ չեն մտնում, համամասնական քարոզչությունը հիմնականում կառուցված է կուսակցության ղեկավարի խարիզմայի ու հեղինակության վրա, բանավեճերին ուղարկում են տվյալ թեմային լիարժեք տիրապետող մասնագետների, իսկ տեղերում ակտիվ աշխատում են ռեյտինգայինները: Բուն PR–ի առումով նորություն չկա, շարժվում են իրենց ավանդական, փորձված աշխատաոճով:
Затопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянМИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха Грузии
Самое популярное