Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավիճակը 180 աստիճանով փոխվելու է. «ասֆալտին փռելն» ու «պատին ծեփելը» չեն աշխատի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դիտարկելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքը՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ էականը ոչ թե ագրեսիվ հռետորաբանությունն է, այլ քաղաքական բովանդակությունը: Ըստ նրա, եթե լիներ լիարժեք քաղաքական բովանդակություն, ապա նույն հռետորաբանությունը կամ տեսանելի չէր լինի, կամ այդքան մեծ ուշադրության չէր արժանանա: «Մինչ այս բազմիցս նշվել է, որ ընտրակաշառքը դերակատարություն չի ունենալու: Այս առումով պետք է կարևորվեր քաղաքական բովանդակությունը, բայց հորդորները տեղ չեն հասել: Եթե ընտրակաշառքը դերակատարություն չունի, ապա քվեարկելու հիմնական խթանը դառնում է քաղաքական բովանդակությունը: Իսկ քաղաքական բովանդակությունը լիարժեք չի կարող ներկայացվել այն պարզ պատճառով, որ կուսակցություններն ադեկվատ չեն ստեղծված իրավիճակին, չեն հասկանում, որ ընտրական գործընթացի էությունը փոխվել է: Շատ քաղաքական ուժեր, որոնք կարող էին լիարժեք և բավականին հարուստ քաղաքական բովանդակություն ներկայացնել, չեն ներկայացնում: Բացի այդ, խնդիրը ոչ այդքան իրավիճակին ադեկվատ չլինելն է, այլ չիմացությունը. չգիտեն՝ ինչպես ճիշտ ներկայացնել քաղաքական բովանդակությունը, որովհետև ազատ, արդար և թափանցիկ ընտրության փորձ չի եղել, որի ժամանակ հաղթող լիներ միտքը և ոչ թե գոռգոռոցը»,–1or.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը:

«Իմ քայլի» և ՀՀԿ–ի փոխադարձ մեղադրանքների հանդեպ առկա մեծ ուշադրությունը, ըստ քաղաքագետի, պայմանավորված է նշված քաղաքական բովանդակության խնդրով:

«Եթե Ազգային ժողովում հայտնվելիք ուժերը լիարժեք քաղաքական բովանդակություն ներկայացնեին, ապա ուշադրությունը կկենտրոնանար դրա վրա: Բայց քանի որ այն թերի է, ուշադրությունը կենտրոնացվում է ուժերի «փոխհրաձգության» վրա, ինչն էլ տեսանելի է դառնում»,–շեշտեց նա՝ ընդգծելով, որ այդ հռետորաբանության տեսանելի դառնալը քաղաքական բովանդակության շատ թերի լինելու ցուցիչն է: «ՀՀԿ–ն վերցրել է նախընտրական կամպանիայի սև ու սպիտակի մեթոդաբանությունը, և, բնականաբար, իրենք անընդհատ պետք է քննադատեն իշխող ուժին: Ի դեպ՝ ՀՀԿ–ին ձեռք է տալիս նաև իշխող ուժի քննադատությունը: Իրենց քննադատելով՝ իշխող ուժն իրենց պահում է քաղաքական օրակարգում: Հույս ունեն, որ այդպիսով իրենք կարող են իշխող քաղաքական ուժին որպես միակ այլընտրանք լինել, ինչն էլ, ըստ իրենց, հնարավորություն կտա հայտնվել ԱԺ–ում: Իհարկե, մեծ խմբակցություն ունենալու խնդիր չի դրվում՝ խոսքը առնվազն 5 տոկոսի մասին է: Իսկ իշխող ուժն էլ անընդհատ իրենց «ասֆալտին փռելու», «պատին ծեփելու», «բոմժացնելու» մասին խոսքերով է քննադատում:

Եվ այս քաղաքական ուժի ղեկավարը նախընտրական կամպանիան, փաստորեն, վերածում է հեղափոխության շարունակության: Միգուցե հաշվի առնելով, որ իրենց ընտրազանգվածը ցանկանում է դա լսել, իրենք հենց դա են առաջարկում: Երևի մտածում են, թե իրենց էլեկտորատն այն ընտրազանգվածն է, որին դուր է գալիս ՀՀԿ–ին «պատին ծեփելը», «գետնին» ու ասֆալտին փռելը: «Ասֆալտին փռելու» մարտավարությամբ նրանք ծածկում են քաղաքական բովանդակության բացը, որը կա՛մ չկա, կա՛մ պատկերացում չունեն, թե ինչպես պետք է ներկայացնել այն: Բոլոր բնագավառների հայեցակարգերի, մոտեցումների բացակայությունն իրենք փոխարինում են խիստ զգացմունքային և ագրեսիվ հռետորաբանությամբ: Եվ իրենց թվում է, որ դա իրենց հաջողություն կբերի, որովհետև հասարակության մոտ ՀՀԿ–ի նկատմամբ ատելությունը բարձր է, իսկ եթե դու խիստ քննադատում ես ՀՀԿ–ին, հնարավորություն ես ունենում ԱԺ–ում բավականին մեծ ներկայացվածություն ունենալ: Բայց սա ևս ռիկային է, որովհետև ապրիլ– մայիսյան իրադարձություններից արդեն 7 ամիս է անցել, և հիմա անգամ սեպտեմբերյան Երևանը չէ, որտեղ այդ մարտավարությունը բավականին մեծ հաղթանակ բերեց»,–ասաց նա՝ ընդգծելով, որ թեև այդ հռետորաբանությունը հաղթանակ, այնուամենայնիվ, կբերի, բայց այս պահի դրությամբ այն արդյունավետությունը կարող է և չունենալ, ինչն ուներ Երևանի ավագանու ընտրություններին: 

«Միգուցե 60 տոկոս ունենալու համար այս հռետորաբանությունն իրենց ամբողջովին բավարարո՞ւմ է: Այնուամենայնիվ, պետք է հասկանալ հետևյալը. դեկտեմբերի 9–ին, երբ 20:00–ին կփակվեն ընտրատեղամասերը, Հայաստանում հեղափոխությունը կավարտվի: Եվ այլևս «պատին ծեփելու», «ասֆալտին փռելու», «մինչև լուսին շպրտելու» մասին հեղափոխական տերմինաբանությունները ոչ միայն չեն աշխատելու, այլև կսկսեն հակառակ արդյունքը տալ: 20:00–ից հետո իշխող ուժն ուզի, թե՝ ոչ, պետք է քաղաքական բովանդակություն և հայեցակարգ ներկայացնի: Դեկտեմբերի 10–ից իրավիճակը 180 աստիճանով փոխվելու է և սկսելու է աշխատել «հանուն»–ը: Մարդիկ կարող են 7 ամիս սպասել, հասկանալ, որ իրավիճակը պետք է փոխվի, բայց, օրինակ, 8–րդ, 9–րդ, 10–րդ ամիսը կարող է արդեն չսպասեն: Հիմա մարդիկ արագ փոփոխությունների կարիք ունեն, իսկ արագ փոփոխություններն այդ հեղափոխական հռետորաբանությամբ դեկտեմբերի 10–ից հետո չես կարող իրականացնել: Մինչև դեկտեմբերի տասն էլ կհամբերեն, որից հետո կտրուկ պատասխան են պահանջելու՝ ամեն ինչ շատ արագ փոփոխությունների ենթարկելու մասով: Այստեղ հռետորաբանությունը կմոռացվի, եթե չմոռացվեց՝ նույն մարդիկ շատ արագ դուրս են գալու վարչապետի դեմ»,–ընդգծեց Ա. Բադալյանը:

Վերադառնալով քարոզարշավին ու անդրադառնալով քաղաքական ուժերի կողմից օգտագործվող տեխնոլոգիաներին՝ Արմեն Բադալ յանը տվեց «միջակություն» որակումը: «Այս օրերի ընտրական գործընթացի դիտարկումները ցույց են տալիս, որ շատ ուժեր ուղղակի, մեղմ ասած, ներկայացնում են զուտ տրաֆարետային բովանդակություն, և իրենց թվում է, թե դա բավարար է, ինչն այդպես չէ»,–ասաց նա:

Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топлива
Самое популярное