Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ անել Սաշիկի 30 միլիոնի հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին նախընտրական հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատա Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի եղբայրը հայտարարություն է արել, որ ինքը պատրաստ է իր հաշվին եղած գումարի առնվազն մի մասը ինչ– որ նպատակների համար տրամադրել: Փաշինյանը նշեց, որ Սարգսյանը նույնիսկ պատրաստ է ողջ գումարը վերադարձնել բյուջե: Նույն հանրահավաքի ժամանակ Փաշինյանը նաև նշեց, որ իրեն տեղեկացրել են, որ Արմեն Ավետիսյանի ընտանիքն օրեր առաջ դիմել է Պետական գույքի կառավարման վարչությանն ու ասել, որ Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը նվիրում են պետությանը։ «Կա հարուցված քրգործ, բայց, ըստ ամենայնի, նրանք նաև որոշակի հանրային վերաբերմունք ակնկալելով, կամ անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորության համար, թերևս, այսպիսի քայլի են դիմել», – ասել է Փաշինյանը։

Խնդիրը չի լուծվում

Մեր նախորդ համարներում քանիցս անդրադարձել ենք այն խնդրին, որ Հայաստանի ամենակարևոր խնդիրներից մեկը խոշոր կապիտալի լեգիտիմության հարցն է: Տարիներ շարունակ այդ կապիտալը կուտակվել է ոչ լեգիտիմ ճանապարհներով, այդ կապիտալի հանդեպ եղել է խորը հասարակական անվստահություն: Ամեն դեպքում, այդ կապիտալը նաև ունի բավական ազդեցիկ դերակատարություն և բացառապես եղած օրենսդրական գործիքներով, բացառապես արդարադատության եղած համակարգով հնարավոր չէ լուծել խնդիրը: Ինչպես ցույց տվեց կառավարության գործունեության առաջին ամիսների աշխատանքը, միայն սեղանին եղած գործիքակազմով խնդրին մոտենալը ոչ միայն չի լուծում խնդիրը, այլև ավելի է խորացնում այն՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական իմաստով: Քաղաքական իմաստով այդ կապիտալի կրողներն ավտոմատ կերպով հայտնվում են իշխանության մրցակիցների ճամբարում՝ ֆինանսավորելով իշխանության դեմ քաղաքական ու քարոզչական նախագծերին: Տնտեսական իմաստով էլ վտանգ կա, որ կուտակված կապիտալը կարող է սառել հայկական և արտասահմանյան բանկերում: 

Այս իմաստով ողջունելի է, որ պոպուլիստական հռետորաբանությամբ սկսված քարոզարշավի գոնե կեսից արվում են առարկայական հայտարարություններ, որոնք վերաբերում են կենսական խնդրի լուծմանը: Իհարկե, դեռևս չկան ավելի հստակ մանրամասներ հնչեցված երկու դեպքերի հետ կապված, թե ինչպես են վերադարձվելու անօրինական համարվող գույքը կամ կասկածելի համարվող գումարները: Բայց նախ՝ արձանագրենք, որ կապիտալի հետ հարաբերությունների մասով Փաշինյանը թերևս անում է իր կողմից ամենաառարկայական հայտարարությունը: 

Հարցեր, որոնք դեռևս չունեն պատասխաններ

Խնդիրը, սակայն, այնքան պարզ չէ, որքան կարող է թվալ, ու միայն հանրահավաքային հայտարարություններով այն բացատրելը դժվար է: Մեծ հաշվով կա խնդրի երեք կողմ, որից միայն մեկին է Փաշինյանն անդրադառնում՝ կասկածելի կապիտալի ինքնակամ փոխհատուցման դիմաց հանրային համերաշխության ու ներողամտության հանգամանքը: Խնդիրն ունի ևս երկու շերտ:

Նախ, պետք է հստակեցվի, թե ինչպես է որոշվելու այս կամ այն գույքի, գումարի ապօրինության ու բյուջեի հետ վերադարձվող համամասնության չափը: Փաշինյանն այս հարցերի պարզաբանման համար մեջբերում է անցումային արդարադատությունը: Բնականաբար, հեղափոխությունը չի կարող հապաղել, չի կարող թաթախվել երկարատև դատական պրոցեսների մեջ ու խնդիրն ունի արագընթաց լուծումներ ու լուծման գործիքներ ներմուծելու անհրաժեշտություն: Այս իմաստով շատ կարևոր է հասկանալ՝ ինչ մեխանիզմով է գործելու անցումային արդարադատությունը, ինչպես են տարանջատվելու բյուջե վերադարձվող գումարների համամասնությունը: Աշխարհում կան հազարավոր մեխանիզմներ նման պրոցեսների դեպքում, բայց որպեսի գործընթացն առավելապես հստակ լինի, չթողնի մանևրի կամ ընտրողական որոշումների տեղ, պետք է հստակեցնել մեխանիզմը: Հույս ունենք, որ գոնե ընտրություններից հետո կներկայացվի այդ գործընթացի իրականացման ծրագրային բաղադրիչը:

Երրորդ, ըստ էության, ամենակարևոր շերտը վերաբերում է բյուջե վերադարձված կապիտալի ապագային: Ենթադրենք՝ առաջին փուլում հնարավոր է լինում կասկածելի ծագմամբ կապիտալին բերել պետության հետ կոմպրոմիսի դաշտ, երկրորդ փուլով էլ հնարավոր է լինում արդեն իրականացնել բուն գործընթացը՝ պետությանը վերադարձնել «գողացվածը» կամ ապօրինի ձեռք բերվածը: Այս ամենից հետո ինչպե՞ս են կառավարվելու այդ միջոցները, ի՞նչ ուղղությամբ, ի՞նչ քաղաքականությամբ:

Ի՞նչ անել տվածի հետ

Փաշինյանի հայտարարություններից առայժմ պարզ է այդ ուղղություններից միայն մեկը՝ բանակը: Ըստ ամենայնի, նախորդ իշխանության տարիներին զինված ուժերի համար գործող սև դրամապանակն այլևս չկա, բայց կա կարիք սպառազինության և այլ ծախսերը բավարարելու: Սակայն, եթե, օրինակ, Ալեքսանդր Սարգսյանի պարագայում այս մոտեցումը հասկանալի է, ապա, օրինակ, նույն «Գոլդեն Փելըսի» կամ հնարավոր այլ անշարժ գույքի ու բիզնեսի դեպքում ի՞նչ մեխանիզմով պետք է կառավարվի պետական դարձող այդ գույքը: Այն աճուրդի է հանվելու որպես գործող բիզնես ու գումարը միանվագ ուղղվելու է բանակի՞ն: Թե՞ բիզնեսը շարունակելու է գործել ու ստացված եկամուտը պարբերական կերպով գնալու է պետական բյուջե:

Պարզ ճշմարտություն է , որ պետությունը վատ տնտեսվարող է, անարդյունավետ գործարար: Եվ այս դեպքում հարց է առաջանում, Հայաստանի համար կենսական կապիտալի լեգիտիմացման պրոցեսի արդյունքում բյուջե ու պետություն վերադարձվող կապիտալն ինչպես է կառավարվելու, ինչ սկզբունքներով, ինչ առաջնահերթություններով: Ի վերջո, պարզ է, որ այդ գործընթացը երկարատև լինել չի կարող, այդ կապիտալը մեկ անգամ է վերադարձվելու պետությանը: Հարցն այն է, պետությունը դրանք կծախսի մեկանգամյա թիրախավորմամբ, թե օրինակ կկարողանա ներդնել առավել հեռանկարային ոլորտներում: 

Հենց այստեղ է, որ նորից կանգնելու ենք իզմերի բացակայության խնդրի առաջ, որովհետև այդպես էլ պարզ չէ, թե ինչ տնտեսական քաղաքականություն, ինչ տնտեսական մոդել է դավանում այս կառավարությունը: 

Խաղի հստակ կանոններ

Խոշոր կապիտալի հետ կոմպրոմիսի գնալը քաղաքականապես կարևոր քայլ է, բայց նույնքան կարևոր է հասկանալ այդ գործընթացի ապագան: Արդյոք խնդիրը բացառապես դրվում է հանրային համերաշխության տեսանկյունից կամ բյուջեն կարճաժամկետ հեռանկարում համալրելու: Այս առումով, օրինակ, ավելի արդյունավետ կլիներ, որ նույն Ալեքսանդր Սարգսյանը իր հաշվին եղածը պետբյուջե մուտքագրելու փոխարեն, օրինակ, որևէ սահմանամերձ մարզում որևէ բիզնես հիմներ՝ պետության հետ հստակ պայմանավորվածություններով, խաղի հստակ կանոններով: Եթե նույն այս մոտեցումը կիրառվի բոլոր դեպքերի վրա, և բյուջե միանվագ գումար մուտքագրելու փոխարեն կասկածելի կապիտալ ունեցողները ստանձնեն երկարաժամկետ պարտավորություններ, այսպես ասած, բիզնեսի և սոցիալական բաղադրիչի համադրմամբ, ապա կունենանք ավելի երկարաժամկետ էֆեկտ:

Ի վերջո, չստացվի այնպես, որ ապօրինի կամ կասկածելի հարստացածները փոխհատուցեն պետությանը ու ասենք, դադարեն զբաղվել բիզնեսով, կամ ընդհանրապես հեռանան Հայաստանից, կամ էլ, որ ամենավատն է, որոշակի փոխհատուցումից հետո շարունակեն վայելել մնացյալ կապիտալը՝ պարզապես դա մինչև կյանքի վերջ ծախսելով:

Խնդիրն, ըստ այդմ, ունի մի քանի բաղադրիչ: Լեգիտիմացնել խոշոր կապիտալը, հասցնել հանրային համերաշխության որոշակի մակարդակի, նոր ազդակներ հաղորդել տնտեսությանը: Այս երեք կոմպոնենտները միայն համադրման արդյունքում է, որ կարող են երկարաժամկետ էֆեկտ տալ, այլապես մենք կունենանք մեկ տարվա կտրվածքով բյուջեի կտրուկ ավելացում, իսկ երկարաժամկետ առումով՝ ոչինչ:

Հ.Գ. Շատ է խոսվում նաև «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող շքեղ առանձնատները՝ պետությանը նվիրաբերելու մասին: Եթե այս քննարկվող սցենարն իրականացվի ու այն արձանագրվի, որպես պետությանը հասված վնասի փոխհատուցում, ապա կրկին կունենանք այն խնդիրները, որի մասին խոսեցինք: Այդ առանձնատները հնարավոր չէ շահագործել, ասենք, թանգարանների կամ թատրոնների գործունեության համար, միաժամանակ դժվար է պատկերացնել, թե ովքեր են լինելու դրանց գնորդները: Առավել օպտիմալ տարբերակը առանձնահատուկ շքեղությամբ դղյակներին համապատասխան գույքահարկերի սահմանումը կարող է լինել, որը կենթադրի ոչ թե ամորֆ կապիտալի հաշվառում պետական գույքի արխիվում, այլ երկարաժամկետ ներարկում պետական ու քաղաքային բյուջե: Միով բանիվ՝ խնդիրը բավական համակարգային է, բազմաթիվ բաղադրիչներով: Առայժմ կարծես մոտեցել ենք միայն քաղաքական բաղադրիչին, բայց հույս ունենք, որ խնդրի մյուս կողմերը ևս կդիտարկվեն, ընդ որում, քարոզարշավային տրամադրություններից դուրս:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США
Самое популярное