Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՕԿ-ը մշտապես փորձել է զերծ մնալ ֆեդերացիաների աշխատանքներին միջամտելու փորձերից մինչեւ ծայրահեղ անհրաժեշտություն առաջանալը. Հրաչյա Ռոստոմյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հարցազրույցը Aravot.am-ին –Պարոն Ռոստոմյան,  Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ ստեղծված աղմուկը կարծես թե դեռ չի հանդարտվում: Մարզաշխարհի ներկայացուցիչների կողմից հնչում են մեղադրանքներ, ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն էլ հակադարձում է փոխադարձ մեղադրանքներով: Կարող եք մանրամասնել, թե գործընթացն այժմ ինչ փուլում է գտնվում և ի վերջո ինչպես է այս հարցը հանգուցալուծվելու: -Տարբեր առիթներով արդեն իսկ ասել եմ, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մշտապես փորձել է զերծ մնալ տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների աշխատանքներին միջամտելու փորձերից, մինչև այն պահը, երբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որպես օլիմպիական շարժումը համակարգող և կարգավորող ներազգային կառույց  (ՄՕԿ-ի Օլիմիական խարտիայի ուժով)՝ տեսնում է դրա  ծայրահեղ անհրաժեշտությունը: Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի դեպքում իրավիճակն արդեն իսկ այդպիսին է: Այս պահից սկսած ՀԱՕԿ-ը ԱԻԲԱ-ի հետ սկսում է  քննարկումներ՝ բռնցքամարտի ապագայի հետ կապված հարցերը պարզաբանելու նպատակով: Հարցի կարգավորման աշխատանքները ընթանալու են երկու ուղղությամբ՝ հետ կանչել ԱԻԲԱ-ից Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համար տրված ՀԱՕԿ երաշխավորությունը և ԱԻԲԱ-ին առաջարկել կազմակերպել (ԱԻԲԱ-ի ներկայացուցչի մասնակցությամբ) Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր արտահերթ ընտրություններ՝ այս անգամ արդեն ԱԻԲԱ-ի կանոնակարգի բոլոր կանոնների պահպանմամբ և կանոնակարգի տառին համապատասխան: Կարծում եմ, սա միակ օպտիմալ լուծումն է այս փուլում: –Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը վերջին շրջանում ՀԱՕԿ–ի հասցեին մեղադրանքներ է հնչեցնում, մասնավորապես այն մասին, որ այս գործընթացը կոնկրետ ուղղորդվում է ՀԱՕԿ–ի կողմից և անձամբ իր դեմ է ուղղված: Ինչպե՞ս կմեկնաբանեք: -Գիտեք, ցանկացած մարդ կարող է ցանկացած հայտարարություն անել, դա սահմանադրությամբ ամրագրված իր խոսքի ազատության, կարծիքի արտահայտման  իրավունքն է: Այլ բան է, թե որքանով է այդ հայտարարությունը համապատասխանում իրականությանը: Այս դեպքում՝ այդ հայտարարությունը իրականության հետ որևէ  կապ չունի: Կոնկրետ Արթուր Գևորգյանի գործունեության հետ կապված մտահոգությունները բարձրաձայնել են հենց Հայաստանի բռնցքամարտի աշխարհի ներկայացուցիչները, մեր անվանի մարզիկներն ու մարզիչները և ՀԱՕԿ-ը,  բնականաբար չէր կարող անտեսել այդ հայտարարությունները, ինչ մարզաձևի մասին էլ, որ դրանք լինեին: Ինչ վերաբերում է  Արթուր Գևորգյանի մեղադրանքներին, թե դա իր դեմ է ուղղված, պետք է հիասթափեցնեմ վերջինիս: ՀԱՕԿ-ի համար անձերի գործոնը երբեք էլ կարևոր չի եղել: Խնդիրն այստեղ աշխատանքի արդյունավետության մեջ է, արդյունքների մեջ է,  և որ այս կամ այն ֆեդերացիայի նախագահը ընդունված լինի իր մարզաձևի ներկայացուցիչների կողմից և ներկայացնի ու պաշտպանի նրանց շահերը, այլ ոչ թե առանձին, հատվածական, ընտրովի վերաբերմունք դրսևորի առանձին մարզիկների կամ մարզիչների նկատմամբ: –Արթուր Գևորգյանի հերթական մեղադրանքն այն մասին է, որ ՀԱՕԿ–ը զոռբայությամբ փորձում է ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություն անցկացնել: Ի՞նչ կասեք այս մասին: -Անկեղծ ասած ինձ զարմացնում է մարդկանց հիշողության կորստի որոշակի դրսևորումները, որոնք ի հայտ են գալիս պատեհ պահերին: Ոչ վաղ անցյալում, ընդամենը 6-7 ամիս առաջ, օգտագործելով Վլադիմիր Գասպարյանի փեսա լինելու հանգամանքը, նույն Արթուր Գևորգյանն  ամենաթողության և անպատժելիության մթնոլորտում անում էր այն, ինչ ցանկանում էր: Ֆեդերացիայի անդամ մարզիկներն ու մարզիչներն էլ ստեղծված վախի մթնոլորտի պայմաններում չէին  կարողանում արտահայտել իրենց վրդովմունքը: Բայց քանի որ այժմ երկրում իրավիճակ է փոխվել, բնական է, որ  նրանք բարձրաձայնում են իրենց բողոքի ձայնը: Այս ամեն ինչը չափազանց ցայտուն է արտահայտված, քանի որ դաշտում բոլորը մեկը մյուսին հիանալի ճանաչում են, հիշում են նախկինում ու հիմա  արված բոլոր հայտարարություններն ու դրանց արմատական տարբերությունները: Հորդորս մեկն է՝ ի տարբերություն ոմանց, մենք հիանալի հիշողություն ունենք: –Պարոն Ռոստոմյան, բռնցքամարտի ֆեդերացիայի որոշ ներկայացուցիչներ, իրենց բողոքը հիմնավորում են նաև այն փաստով, որ վերջին շրջանում բռնցքամարտի ոլորտը Հայաստանում անկում է ապրում, փոխարենը Արթուր Գևորգյանը հակադարձում է, թե ընդհակառակը ծաղկում է ապրում: Հիմա ի վերջո՝ ծաղկում, թե անկում է ապրում այս մարզաձևը մեր երկրում: -Ես երկու կողմերի հայտարարություններին էլ քաջածանոթ եմ: Անձնական գնահատականներ չեմ տա, այստեղ պետք է խոսել բացառապես թվերի լեզվով: Արթուր Գևորգյանի նախագահության օրոք մեր հավաքականը աշխարհի և Եվրոպայի առաջնություններից նվաճել է ընդամենը 36 մեդալ, որից 4 ոսկե, իսկ նախկինում դրանց քանակն անհամեմատ մեծ եղել՝ 91 մեդալ, որից 14 ոսկե: Պատանեկան ու մանկապատանեկան բռնցքամարտում տիրող վիճակն ընդհանրապես անմխիթար է և կարող եմ ասել, որ այստեղ վտանգված է մեր բռնցքամարտի ապագան: Ես անգամ համեմատություն չեմ անցկացնում օլիմպիական մյուս հենակետային ֆեդերացիաների արդյունքների հետ, որովհետև համեմատության եզրեր անգամ չկան: Մյուս մարզաձևերում մեր հավաքականների նվաճած մեդալների քանակը մի քանի անգամ է գերազանցում բռնցքամարտի հավաքականի արձանագրած արդյունքներին: 2009-ից 2013 թվականները, երբ բռնցքամարտի ֆեդերացիան նախագահում էր Արմեն Մուրադյանը, ներդրվել է շուրջ 3 միլիոն դոլար, ՀՀ-ում բռնցքամարտի աշխարհի 2 առաջնություն է կազմակերպվել և բարձր մակարդակով անցկացվել, իսկ ինչ է արվել Արթուր Գևորգյանի նախագահության օրոք, անգամ մեկ ընկերական հանդիպում չի անցկացվել: Նախկին նախագահի օրոք յուրաքանչյուր ամիս շուրջ 20 միլիոն դրամ է հատկացվել մարզիկներին և մարզիչներին մարզական թոշակներ հատկացնելու նպատակով, իսկ այժմ նույն մարզիկները թող իրենք ասեն, թե իրենց որևէ գումար հատկացվում է թե ոչ: Կարծում եմ հետևություններ ու դատողություններ ինքներդ  կարող եք անել: –Ամփոփելով մեր հարցազրույցը կուզենամ, որ անդրադառնաք նաև Արթուր Գևորգյանի այն հայտարարությանը, թե իր հանդեպ այս գործընթացը սկսել է այն բանից հետո, երբ ինքը հայտարարել է ՀԱՕԿ նախագահ դառնալու մտադրության մասին: Արդյոք դա  այսպես է: -Ծանոթ եմ այդ հայտարարությանը և անկեղծ ասած ինձ համար չափազանց անլուրջ և անգամ զվարճալի էր դա լսել: Ինչպես կարող է մի մարդ, ով անգամ մեկ առանձին մարզաձևի ֆեդերացիայի աշխատանքները չի կարողանում կանոնակարգել, չի կարողանում ֆեդերացիայում նորմալ մթնոլորտ ապահովել մարզիկների և մարզիչների համար, չի կարողանում ըստ արժանվույն գնահատել և վարձատրել արդյունքներ ցուցաբերած մարզիկներին ու մարզիչներին՝ հայտ ներկայացնի ամբողջ մարզաշխարհը ղեկավարելու համար: Ես ուրախ եմ, իհարկե, նման բարձր ինքնագնահատական ունենալու համար, բայց այստեղ գնահատական տվողը պետք է մարզաշխարհը լինի, իսկ այդ գնահատականին մենք արդեն ծանոթ ենք, դրա խոսուն վկայությունը մարզիկների ու մարզիչների բողոքի ակցիաներն են, Արթուր Գևորգյանի գործունեության հետ կապված բազմաթիվ դժգոհություններն են, որոնց ականջալուր լինելու, ֆեդերացիայում նորմալ աշխատանք իրականացնելու փոխարեն Արթուր Գևորգյանը նախընտրել է անիրական թշնամիներ փնտրելու և անտեսանելի ստվերների դեմ պայքարելու անպտուղ գործելաոճը: 

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»
Самое популярное