Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանդված շենքում ապրող նախկին սեփականատերը պատրաստ է կոռուպցիոն սխեմայի մասին հիմնավոր փաստեր ներկայացնել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի Տերյան 127 շենքի 21 բնակարանի սեփականատեր Արմեն Մադաթյանն արդեն շուրջ տասը տարի պայքարում է իր սեփականությունը պահպանելու համար: Խնդիրն այն է, որ նրա բնակարանն էլ շատերի նման հանրային գերակա շահի անվան տակ փորձել են վերցնել: Գործն ավարտին հասցնելու համար տարբեր ճնշումների են ենթարկել՝ շենքի տանիքն են քանդել, գազն ու ջուրն են անջատել: Այս ընթացքում նա հասցրել է դիմել պատկան բոլոր մարմիններին, սակայն որևէ աջակցություն նրանց կողմից այդպես էլ չի ստացել:

«Ինչպես հանրային պետական շահի անվան տակ մյուս սեփականատերերին ունեզրկեցին, այդպես էլ այս շենքի սեփականատերերի հետ վարվեցին: Բոլորն էլ նույն տեղից էին ղեկավարվում: Նույն ձեռագիրն է, որի ակունքներում Արմեն Գևորգյանն է կանգնած: Ինչպես Ռոբերտ Քոչարյանն էր ասում՝ իր ղեկավարման տարիներին շինարարությունը ծաղկում էր Հայաստանում: Այո, ես հաստատում եմ՝ մարդկանց ունեզրկելու, ընտանիքներ քանդելու հաշվին իհարկե ծաղկում էր, իսկ մի քանի մարդ էլ լավ էր ապրում: Նույնիսկ առողջապահական հիմնարկությանը պատկանող շենքն են հանրային գերակա շահի անվան տակ քանդել, որը ծառայում էր ուսանողներին: Այսինքն, հանրային շահի անվան տակ նույնիսկ հանրային այդ բուժհիմնարկի շենքը քանդեցին ու նրանց էլ քշեցին չգիտեմ ուր»,– ասաց Ա. Մադաթյանը: 

Օրենքի պահանջը ձևականորեն պահպանելու համար Մադաթյանին պատկանող երկու բնակարանները գնահատվել են սեփականատիրոջ կողմից ուղարկած կազմակերպության կողմից: Մասնագիտացված այլ կազմակերպություններից ոչ մեկին հնարավոր չի եղել դիմել կրկնակի գնահատում կատարելու համար, քանի որ այդ ժամանակ բոլորը վախենում էին նման քայլ կատարել:

«Իրենց ուղարկած մարդիկ են մեր տունը գնահատել: Իմ մոտ 160 քառակուսի մետր բնակելի տարածքը գնահատել են 61 մլն 500 հազար դրամ, որը 2007 թվականին կազմում էր մոտավորապես 200 հազար դոլար: Սակայն շենքի տակի հողը և սպասարկման տարածքը չեն գնահատել, և ինձ համար զարմանալի և ծիծաղելի էր, որ դատարանն ինձանից պահանջեց ապացուցել, որ մեր շենքը հողի վրա է գտնվում: Տունը գնելու ժամանակ ես ուշադիր չէի եղել, որ կադաստրում հողի մասին որևէ նշում չէին արել: Դատարանում պարտվելուց հետո դիմեցի կադաստր և այդ սխալն էլ ուղղեցի»,– ասաց Ա. Մադաթյանը:

Մադաթյանի ընտանիքը թեև շարունակում է ապրել այդ ամայացած վայրում, սակայն սեփականաշնորհման վկայական չունի, քանի որ դատարանի որոշմամբ այն այլևս իրենը չի համարվում

«Այս պահին այն ոչ ինձ է պատկանում, ոչ էլ իրացնողին: 45 ընտանիք է ապրել այդ շենքում, ամեն մի ընտանիքի մի ձևով այստեղից «ճանապարհեցին»: Մեկին փող տվեցին, մյուսին գույք տվեցին, բայց ոչ մեկին էլ շենքի տակի հողի համար չվճարեցին: Բոլոր ընտանիքները ստիպված եղան գնալ մայրաքաղաքի ծայրամասեր: Հանրային գերակա շահ կոչվող «բիզնեսը» շատ հստակ էր գործում՝ մարդկանցից էժան խլում էին, հետո այն թանկ վաճառում: Ես առաջին իսկ օրվանից պատրաստ եմ եղել իմ բնակարանից հեռանալ միայն մի պայմանով, որ եթե ինձնից բնակարան են վերցնում, նույն վայրում կառուցվող շենքից չորս տարի հետո տուն տան: Այդ չորս տարիների համար ո՛չ բնակվելու վարձ էի ուզում, ո՛չ այլ գումար: Միայն առաջարկել եմ որպես պայմանագրի ապահովման միջոց՝ մոտ 100 քառակուսի մետրի չափով գրավ դրվի, որ եթե չորս տարի հետո պայմանագրային պարտավորությունը չկատարեն, այդ դեպքում կարողանամ իմ սեփականությունը պաշտպանել: Այդ առաջարկին չհամաձայնեցին, քանի որ հավանաբար գիտեին, որ այս տեղում որևէ շենք էլ չեն կառուցելու»,– ասաց Ա. Մադաթյանը: 

Նրա խոսքով, իրականում այստեղ ոչ մի հանրային գերակա շահ էլ չկա, պարզապեսքաղաքի կենտրոնում յուղոտ պատառ են տեսել, ու որոշել են մարդկանց ունեզրկելու ճանապարհով տիրել: Ի դեպ, տարածքի հողակտորի մեկ քառակուսի մետրը աճուրդով ընկերությանը վաճառվել է 20 050 դրամով: Այն դեպքում, երբ «Հողշինմոնիտորինգ» պետական ընկերության կողմից այդ տարածքի մեկ քառակուսի մետր հողի նվազագույն արժեքը գնահատվում է 1000 դոլար:

«Շուրջ մեկ տարի առաջ Կարեն Կարապետյանի կառավարությանը ես դիմում եմ գրել, մանրամասն ներկայացրել եմ իրավիճակը: Խնդրել էի, որ հանրային գերակա շահն իմ մասով ճանաչեն անվավեր, որպեսզի ես 2007 թ. իրենց կողմից դատարանի դեպոզիտային հաշվին փոխանցած նույն 61 միլիոն 500 հազար դրամով կարողանամ ընկերությունից հետ գնել իմ բնակարանը: Իսկ Փաշինյանի կառավարությունից պահանջում եմ, որ օրենքի շրջանակներում իմ դիմումին ընթացք տան, որպեսզի կարողանամ օրինական կարգով այս հարցին լուծում տալ: Ու եթե իրականում երկրում իրավիճակ է փոխվել, ապա իրավապահ մարմիններին էլ կոչ եմ անում այս տարածքին վերաբերող բոլոր վարույթները միացնեն մեկ վարույթի մեջ, այդ դեպքում խոստանում եմ հիմնավոր ապացույցներ ներկայացնել հանրային շահի անվան տակ իրականացված կոռուպցիոն այս սխեմայի մասին: Պարզ է. չէ՞, որ եթե այս հարցի մեջքին փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի և այլ պաշտոններ զբաղեցրած անձ է կանգնած, որևէ իրավապահ մարմին էլ ռիսկ չէր անի ի շահ քաղաքացու որոշում կայացնել: Իսկ եթե նա այս ամենի հետ որևէ կապ չունի, ապա ինչո՞ւ են հիմա ընկերություն բացել ու իրենց կիսատ– պռատ մնացած գործերն են փորձում կարգավորել: Ես վերջերս եմ Ա. Գևորգյանի հետ հանդիպել, ով ինձ ողորմություն էր առաջարկում՝ 10 % ավել գումար, այն ներկայացնելով իբրև բարի կամքի դրսևորում, որպեսզի ես տարածքն ազատեմ»,– ասաց Ա. Մադաթյանը: 

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»
Самое популярное