Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեռուստադիտողները փաստի առաջ են. «Շանթի» տարօրինակ որոշումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1or.am-ը քաղաքացիներից մտահոգություններ է ստանում՝ կապված հոկտեմբերի 30–ին ստացած հաղորդագրության հետ: Ըստ այդ հաղորդագրության, «Ucom» ընկերության բաժանորդները տեղեկացվել են, որ նոյեմբերի 1–ից իրավատիրոջ պահանջով «Ucom» ընկերության հեռուստատեսային ցանցում կդադարեցվի բաց եթերի տարբերակով Հայաստանի հեռուստադիտողներին հասանելի «Շանթ» հեռուստաալիքի վերահեռարձակումը։ Ավելի պարզ ասած՝ Ucom–ից օգտվող հեռուստադիտողները «Շանթ» դիտելու հնարավորությունից կզրկվեն:

Որոշման վերաբերյալ «Շանթ»–ն իր պարզաբանումն է ներկայացրել. ««Շանթ» հեռուստաընկերությունը և «Ռոստելեկոմ»–ը սկսում են ռազմավարական նոր համագործակցություն: Այս քայլի նպատակն է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ նոր որակի ու մակարդակի հասցնել հեռուստածրագրերի արտադրությունն ու տարածումը՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն և որակ հեռուստադիտողների համար: «Շանթ»–ի արդեն առկա հատուկ ուղղվածությամբ ալիքների խմբին շատ մոտ ապագայում կավելանան յուրօրինակ ու պահանջված նոր ալիքներ, և առավել դիտարժան ու հասանելի կդառնա ստեղծած բովանդակությունը: Նոյեմբերի 1–ից «Շանթ»–ի բոլոր ալիքների փաթեթը կհեռարձակվի միայն «Ռոստելեկոմ»–ի ցանցում և «Արմթիվիս» հարթակով: «Շանթ»–ի համապետական ալիքը շարունակելու է բաց հեռարձակումը: Այս ամենը թելադրված է նաև ոլորտում արդեն առկա նախադեպերով և հավասարակշռման անհրաժեշտությամբ»:

Մեղմ ասած՝ տարօրինակ պարզաբանում է, եթե ավելին չասենք: Ըստ էության, «Շանթ» հեռուստաընկերությունը փաստացի դաշտի մոնոպոլիզացիայի ճանապարհով է գնում՝ մեկ այլ օպերատորի ծառայություններից օգտվողներին զրկելով օգտվել ստանդարտ փաթեթում ներառված ալիքներից մեկից:

Որոշման վերաբերյալ հայտարարություն է նաև տարածել «Ucom»–ը, որտեղ մասնավորապես նշվել է. «Մշտապես ջանալով հեռուստատեսային ծառայության նվազագույն սակագնային փաթեթներում ընդգրկել բոլոր հայկական և արտասահմանյան հանրային հեռուստաալիքները՝ Ucom ընկերությունն սկզբունքորեն նախընտրում է չխախտել գին-որակ–բովանդակություն համաչափությունը: Հաշվի առնելով վերոնշյալ պահանջը՝ Ucom ընկերությունն ստիպված է դադարեցնել «Շանթ» հեռուստաալիքի վերահեռարձակումն անորոշ ժամկետով։ Հավելենք, որ Ucom–ը պատրաստ է վերսկսել նշյալ ալիքի վերահեռարձակումը հայկական ալիքների շարքում իրավատիրոջ ցանկության դեպքում, ինչպես դա եղել է տարիներ շարունակ»:

Ի դեպ՝ 1or.am-ը փորձել էր մի շարք հարցադրումների շուրջ պարզաբանումներ ստանալ հեռուստաընկերությունից, բայց «Շանթ»–ից նշեցին, որ իրենց «պարզաբանումը» սպառիչ են համարում: «Ucom»–ից էլ հայտնեցին, որ պատրաստակամ են նաև այլ հարցերի պատասխանել, եթե իրենց վերոնշյալ պարզաբանումից հետո հարցեր կմնան: Իրավիճակը միայն առերևույթ է դուրս ընկերությունների շահերի, անհամաձայնությունների համատեքստից: Ոլորտին քաջատեղյակ մասնագետները չեն բացառում նաև այդ հնարավորությունը, բայց մեր խնդիրն այս պարագայում քաղաքացին է, ում հեռուստաընկերությունը փաստի և անհարմար վիճակի առաջ է կանգնեցրել: Նրանք, փաստորեն, ստիպված կլինեն անջատել «Ucom»–ի սարքը, միացնել հեռարձակման թվային սարքը, որպեսզի հնարավորություն ունենան դիտել «Շանթի» հաղորդումները, որի համապետական ալիքը շարունակելու է բաց հեռարձակումը: Հետո կրկին կմիացնեն «Ucom»–ի սարքը: Կամ էլ ստիպված կլինեն հրաժարվել «Ucom» ընկերությունից, ինչը, որքան հասկանում ենք, «Շանթի» ցանկությունների դաշտում է, կամ ուղղակի կդադարեն «Շանթ» դիտել: Եվ այսպես շարունակ: Աբսուրդային իրավիճակ, որը ստեղծելուց առաջ հաստատ հեռուստադիտողի «առավելագույն հարմարավետության» մասին չեն մտածել:

Կույր պետք է լինել չնկատելու նաև մարդկանց՝ մեկ այլ ընկերություն ուղղորդելու ենթատեքստը, բայց անգամ նման պարագայում կարելի էր նախ մտածել հեռուստադիտողի մասին: Ամեն դեպքում տուժողը քաղաքացին է, որին ոչ մի խելամիտ լուծում չի առաջարկվել: Միգուցե միանգամից ասվեր՝ չեք ուզում՝ մի դիտեք:

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»
Самое популярное