Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքից եկող ամեն աղբի արձագանքում են՝ ցույց տալու համար, որ իրենք «քյարթու» չեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սիրո, համերաշխության և հանդուրժողականության հեղափոխությունը ոմանք յուրովի են հասկացել ու հիմա էլ սեփական գործողությունները փորձում են փաթեթավորել նույն այդ սիրո, համերաշխության և հանդուրժողականության քողով:

Վերջին շրջանում պարզ դարձավ, որ ԼԳԲՏ համայնքը նոյեմբերին միջոցառում է կազմակերպելու: Ինչ վերաբերում է աղանդավորներին, ապա նրանք գործում են առանց ավելորդ աղմուկ–աղաղակի: Ու թեև երկուսի գոյությունն էլ ընդունելի չէ շատերի համար, սակայն նրանք դրանից առանձնապես չեն նեղվում: Ավելին՝ շարունակում են իրենց գործն առաջ տանել:

Կոմիտաս վարդապետ Հովնանյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ ԼԳԲՏ համայնքի և աղանդավորների խնդիրները տարբեր են: Եվ եթե առաջինի դեպքում խախտվում է ընտանիք հասկացությունը՝ որպես կառույց, որը տվյալ ժողովրդի հավաքական կյանքի հիմքն է, ապա աղանդավորական կազմակերպությունների, մասնավորապես՝ «Եհովայի վկաների»՝ զենք չվերցնել, բանակ չգնալ և այլ քարոզչությունը վտանգում է երկրի հավաքական կյանքն ու անվտանգությունը: «Պետությունը վերացական հասկացություն չի կարող լինել: Որևէ կառույց, որը սպառնում է պետության և ընտանիքի գաղափարին, մեզ համար վտանգ է ներկայացնում: Պետության մեջ ամեն մի կառույց պետք է կարողանա այնքան ներդաշնակ աշխատել մյուսների հետ, որ պետություն անվամբ հավաքական գիտակցությունը կարողանա գոյատևել: Եվ բոլոր այն կառույցները, որոնք կարող են խանգարել մեզ և խախտել այն, պետք է մեր բողոքի ձայնը բարձրացնենք և մեր դժգոհությունը հայտնենք ընդդեմ այդ երևույթների»,– ասաց Կոմիտաս վարդապետը:

Հայ առաքելական եկեղեցուց բացի, պետք է իրենց բողոքի ձայնը բարձրացնեն նաև ազգի գիտակից և բանական ներկայացուցիչները նույնպես: Այս կարծիքին են Հայոց եկեղեցու բոլոր սպասավորները՝ սարկավագից մինչև ամենաբարձրագույն ատյան, ընդհուպ մինչև Կաթողիկոս: Բոլորն էլ իրենց ձայնն են բարձրացնում և դժգոհություն հայտնում բոլոր այն բացասական երևույթների հանդեպ, որոնք կարող են խախտել հավաքական միասնականությունը: Խոսելով Վրաստանի հոգևոր հայրերի վարքագծի մասին, ովքեր թույլ չտվեցին, որ ԼԳԲՏ համայնքի կողմից կազմակերպված երթը շարունակվի, ավելին՝ վազելով և հարվածելով նրանց՝ հեռացրեցին այդ տարածքից, նշեց, որ նրանք իրականացրել են Աստվածաշնչի պատվիրանը:

«Ղևտացիների գրքի 20–րդ գլխի 13–րդ համարում գրված է, որ եթե որևէ տղամարդ որևէ տղամարդու հետ պառկի ինչպես կնոջ հետ, նրանք պղծություն գործած կլինեն, երկուսն էլ մահվան թող դատապարտվեն, որովհետև մահապարտ են: Այսինքն, Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ կան բաներ, որոնք ոչ թե մենք պետք է պարզապես տոլերանդ գտնվելով թույլ տանք, այլ ճիշտ հակառակը: Պետք է ոչ թե ապտակենք, հարվածենք, այլ՝ ոչնչացնենք: Եվ դա գրված է Աստվածաշնչում, ես ինձանից որևէ բան չեմ հորինում»,–ասաց Կոմիտաս վարդապետը:

Այն պնդումները, թե նման պահանջ նրանց մոտ բնությունից է ծնվում, նա չի ընդունում: Հղում անելով բժիշկներին՝ Կոմիտաս վարդապետը նշեց, որ ապացուցվել է, որ երեխաները «գեյ» կամ միասեռական չեն ծնվում: Անգամ զոոֆիլները, ովքեր կենդանիների են նախընտրում, էգ կենդանու հետ են հարաբերվում:

«Բոլոր տղամարդիկ էլ էգ անասունների հետ են հարաբերվում: Եվ ինչն է պատճառը, որ զոոֆիլիայի պարագայում էգերն են նախընտրելի, իսկ մարդու պարագայում որձը որձի հետ է հարաբերվում, էգը՝ էգի: Մենք էլ նման բացասական երևույթի գոյությունը պետք է ոչ միայն թույլատրենք, այլ իրենց իրավունքներ տանք, որ մեծամասնության վրա այն աստիճան բռնություն բանեցնելու իրավունք ստանան, որ մտնեն ոստիկանատուն, ջարդ ու փշուր անեն և մնան անպատիժ: Այստեղ որտե՞ղ է տրամաբանությունը»,– ասաց Կոմիտաս վարդապետը:

Դրա պատճառը, ըստ նրա, այն է, որ մեր երկրում գործող օրենքները հստակ չեն, որ ինտիմ կյանքում իրականացվող երևույթները արգելեն այլոց պրոպագանդել և սեփական կամքը պարտադրել:

«Ի՞նչ է նշանակում՝ քանի որ պետությունն ընդունել է իրեն որպես այդպիսին, ապա այդ մարդը պետք է գա եկեղեցի և մեզ պարտադրի, որ իրեն եկեղեցական կարգով ամուսնացնենք: Մի երևույթ, որը եկեղեցում արդեն իսկ դատապարտելի է: Հիմա ոմանք կարող են ասել՝ չէ՞ որ եկեղեցում էլ կան նման մարդիկ, թերևս, բայց երբ եկեղեցին իմանում է, անմիջապես կարգալույծ է անում նրանց: Իսկ ո՞վ է ասել, որ արևմտյան արժեք ասել նշանակում է միասեռականություն: Ո՞վ ասաց, որ արևմտյան արժեք նշանակում է այլասերություն: Ռոքֆելերների ու Ռոթշիլդների մեջ մեկին ցույց տվեք, որ միասեռական է, կամ նորմալ եվրոպացի ցույց տվեք, որը միասեռական է: Էլթոն Ջոնը ինձ համար էտալոն չէ: Եվ սրանք հարցեր են, որոնց պետք է ավելի սթափ մոտենանք: Արևմուտքից եկող ամեն աղբի արձագանքում են՝ ցույց տալու համար, որ իրենք «քյարթու» չեն, այլ մոդեռն են»,– ասաց Կոմիտաս վարդապետը:

Նա ամոթով է նայում այն աղջիկներին, ովքեր, իր խոսքով, Գավրոշի նման պատառոտված հագուստով են ման գալիս: Մինչդեռ իրականում Եվրոպայում ոչ մի արիստոկրատ մարդ նման հագուստով որևէ տեղ չի ներկայանում: Ինչ վերաբերում է արատավոր երևույթների դեմ պայքարելուն, Կոմիտաս վարդապետը նշեց, որ Հայոց եկեղեցին կարող է քայլ կատարել այնքան, որքան ինքն իրավասու է:

«Գնդեվանքում երբ հարձակվեցին Ամենայն հայոց կաթողիկոսի վրա և հայը օծված Կաթողիկոսի վրա անամոթաբար ձեռք բարձրացրեց, եկեղեցին ի՞նչ իրավասություն ուներ նրանց քայլերը կանխելու: Ամենայն հայոց կաթողիկոսը մեծահոգաբար ասաց՝ նրանք մեր զավակներն են: Եվ թերևս ինչ–որ տեղ մենք ճիշտ չենք գտնվել, որ իրենք այս մակարդակի վրա են գտնվում: Չենք կարողացել նրանց ճիշտ դաստիարակել: Ղեկավար մարմինն էլ հայտարարեց, թե պետությունը եկեղեցուց անջատ է, ուստի չեն կարող ոչինչ անել: Մոռանալով մի բան, որ պետությունը եկեղեցուց միայն գաղափարական իմաստով է անջատ: Եվ յուրաքանչուր հոգևորական Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ պետությունը պարտականություն ունի իր քաղաքացու անվտանգությունն ապահովելու: Այսօր մարդուն բանտարկում են հարվածելու համար, բայց Կաթողիկոսի վրա հարձակվում ու քաշքշում են, և ոչ ոք որևէ պատասխանատվության չի ենթարկվում: Սա աբսուրդ է և ցույց է տալիս, թե ինչ իրավունք ունի եկեղեցին Հայաստանում այս պահին»,– ասաց Կոմիտաս վարդապետը:

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»
Самое популярное