Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեքենաների քանակին ոչ համահունչ փողոցները. ո՞րն է գումար պահանջող լուծումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է պետք խցանման համար: Անփորձ վարորդներ, որոնք շատ են, ճանապարհ չզիջել, խցկվել, խոչընդոտ ստեղծել...

«Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը թվարկում է հաճախակի բնույթ կրող երևանյան խցանումների պատճառներից մի քանիսը: Թվարկում է, բայց նաև խոսում կարգավորման ուղղություններից:

«Կան մի շարք կանոններ, որոնք վարորդների կողմից չեն պահպանվում: Օրինակ, երբ խաչմերուկը գերծանրաբեռնված է, անկախ նրանից՝ թույլատրելի ազդանշանն իրե՞նն է, թե՞ ոչ, վարորդը տվյալ դեպքում պետք է մուտք չգործի խաչմերուկ: Մուտք գործելով խաչմերուկ՝ իրենք ավելի շատ խցանում են ստեղծում, քան կարգավորում են տվյալ հատվածի երթևեկությունը: Անձրևներին տեսանելիության խնդիր կա, քանի որ մգեցված ապակիներով երթևեկողներն էլ են շատ: Բացի այդ՝ մեր քաղաքի ճանապարհների թողունակությունն էլ այդքան լավ չէ. տարեցտարի ավտոմեքենաների քանակն ավելանում է, բայց Երևանում ճանապարհների հետ կապված խնդիր կա: Մեր փողոցներն այդքան էլ համահունչ չեն մեքենաների քանակին՝ լայն փողոցներ այդքան էլ չունենք»,–1or.am-ի հետ զրույցում նշեց հ/կ նախագահը: 

Անդրադառնալով օրեր առաջ Երևանում գրանցված խցանմանը՝ Տիգրան Քեյանը հիշեցրեց՝ 100–ից ավելի վթար էր գրանցվել:

«Դրա պատճառը նաև տեսանելիության բացակայությունն է. ուշադիր չլինելով՝ վթար են ստեղծում: Եվ, բնականաբար, մինչև ԱՊՊԱ–ի հետ ձևակերպումներն ավարտվում են, բավականին ժամանակ է անցնում, իսկ այդ հատվածը կաթվածահար է լինում: Ճանապարհային ոստիկանությունը պետք է զգոն լինի: Հատկապես ձյան, անձրևի ժամանակ բոլոր խաչմերուկներում պետք է հսկողություն իրականացնի, որ նման խցանումներ չլինեն: Ամեն տարի, երբ ձյուն է տեղացել, Երևանը եղել է գերծանրաբեռնված, բոլոր փողոցները՝ խցանված: Այն վարորդները, ովքեր ավտոմեքենաների անիվները չեն փոխել, այդ օրերին չպետք է երթևեկեն իրենց մեքենաներով: Չպետք է երթևեկեն նաև այն վարորդները, ովքեր փորձառու չեն, քանի որ իրենց ոչ ճիշտ երթևեկելու հետևանքով մեծ խցանումներ են առաջանում Երևանում»,– ասաց Տ. Քեյանը՝ որպես խցանման պատճառ առանձնացնելով նաև այն հանգամանքը, որ քաղաքացիները գրեթե նույն ժամին են ավարտում աշխատանքը:

Այդուհանդերձ՝ մեր զրուցակիցը ավելի մեծ արդյունք ակնկալելու համար այլ լուծում է ցանկանում տեսնել: 

«Բոլոր հատվածներից շրջանցիկ այլ ճանապարհներ պետք է ստեղծել, եթե հնարավորություն ունենք, ապա վերգետնյա: Շրջանցիկ ճանապարհների դեպքում այն վարորդը, ով պետք է ծայրամասից ծայրամաս երթևեկի, տեղ հասնելու համար ստիպված չի լինի երթևեկել կենտրոնի փողոցներով, իսկ քաղաքը նման իրավիճակում չի հայտնվի: Բոլոր ուղղություններով պետք է ինչ–որ շրջանցիկ ճանապարհներ ունենանք, լավ կլինի, որ ծայրամասից ծայրամաս ինչ– որ շրջանաձև ճանապարհահատված նախագծվի, որ մարդիկ այլ ճանապարհով փորձեն հասնել իրենց կեցավայրը կամ աշխատավայրը: Իսկ կենտրոնական հատվածի մի շարք փողոցներում լայնացումներ անելն իրատեսական չէ: Վերջին մի քանի տարիների ընթացքում ՃՈ–ի կողմից մի շարք հատվածներում երթևեկության լրացուցիչ գոտիներ են ավելացվել, այսինքն՝ 2–ը 3 է դարձվել, 3–ը՝ 4, բայց այդ փոփոխությունը մի փոքր է լուծել խնդիրը, հարցի վերջնական լուծումը չի տրվել: Այլ ճանապարհների կառուցումը թույլ կտա բեռնաթափել Երևանի կենտրոնական մասը»,–շեշտեց Տ. Քեյանը՝ ընդգծելով, որ նշված ճանապարհով հարցին լուծում տալը, բնականաբար, ֆինանսական բաղադրիչ ունի:

«Առանց գումարներ ծախսելու հարցին լուծում չենք կարող տալ: Մենք վարորդներին չենք կարող ստիպել, որ չերթևեկեն, կամ ասել՝ մի՛ գնացեք տուն, մի՛ գնացեք կենտրոն կամ այսինչ ուղղությամբ: Թեպետ, երբ քաղաքային տրանսպորտի հարցը լուծվի և ներդրվի միասնական համակարգը, երթևեկությունը որոշակի կբեռնաթափվի: Մետրոյի նոր կայարանների կառուցումը նույնպես բեռնաթափման որոշակի գործառույթ կիրականացնի: Այս հարցերը պետք է լուծվեն, բայց շատ արագ չի լինի: Չենք կարող ասել՝ այսօր կամ վաղը քաղաքապետարանի կողմից կարող է իրականացվել մի այնպիսի ծրագիր, որից հետո վաղն այլևս խցանում չի լինի»,–նկատեց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց, որ այլ ճանապարհներ ստեղծելու մասով քաղաքապետարանը միշտ մտածել է, բայց դրան ուղղված աշխատանքների կատարումը ֆինանսական խնդրի պատճառով միշտ հետաձգվել է. «Ներկայումս նոր իշխանությունը մտածում է այդ ուղղությամբ, հուսանք՝ կկարողանան այդ հարցին լուծում տալ»:

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»
Самое популярное