Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տրանսպորտային կոլապս Երևանում. անհրաժեշտ են ցավոտ ռեֆորմներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախորդ շաբաթվա վերջում Երևանում տեղացած հորդառատ անձրևն արդիական դարձրեց վերջին շրջանի ամենացավոտ խնդիրներից մեկը՝ մայրաքաղաքում անվերջ թվացող խցանումները: Սոցցանցերում տեղատարափ անձրևին զուգահեռ սկսվել էր գրառումների տեղատարափ, որոնց խնդրո առարկան մեկն էր՝ մարդիկ մի քանի ժամ մնացել էին խցանման մեջ: Հորդառատ անձրևները միշտ են կաթվածահար անում երթևեկությունը, սակայն այս դեպքում անձրևն ընդամենը կողմնակի հանգամանք էր, մի բան, որ ավելի սուր է դարձնում առանց այն էլ կարևոր խնդիր, որին առնչվում ենք բոլորս. Երևանը ճանապարհատրանսպորտային կոլապսի շեմին է:

Ճանապարհատրանսպորտային խնդիրների մասին խոսելիս քաղաքականությունը շրջանցել հնարավոր չէ: Թե՛ նախկինում, թե՛ հիմա այն քաղաքական հռետորաբանության մեջ իր չափաբաժինն ունի: Ճանապարհատրանսպորտային խնդիրների մասին քննարկումներն էլ, ինչպես և քաղաքական ցանկացած քննարկում, զուրկ չեն պոպուլիզմից կամ մեր օրերում մոդայիկ դարձած պարզ լավատեսությունից: Այդպիսի անհոգ լավատեսության մի դրսևորում էր Երևանը կաթվածահար արած խցանման հաջորդ օրը ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա նշում էր, որ վթարների քանակի աճի պատճառով ՃՈ–ն չի հասցրել կարգավորել բոլոր խաչմերուկները: Խաչատրյանը նաև հորդորում էր վարորդներին խցանված խաչմերուկներ չմտնել՝ վկայակոչելով ՃԵԿ–ի 88–րդ կետը, որի համաձայն արգելվում է մուտք գործել խաչմերուկ կամ երթևեկելի մասերի հատում, եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը: 

ՃՈ պետի տեղակալն, իհարկե, ճիշտ է: Բայց արդյո՞ք ֆեյսբուքյան գրառումներով է, որ պետք է վարորդներին սովորեցնել ճանապարհային երթևեկության կանոնները: Գրառումն, ինքնին, կարելի էր քննարկման առիթ չդարձնել, սակայն, ցավոք, այդ գրառումն ու դրա բովանդակությունն ազդակ են առ այն, որ համակարգային դարձած մի խնդրի հայացք է նետվում ավելի մասնակի, առանձին դրվագներով: Իսկ Երևանի ճանապարհատրանսպորտային խնդիրները իսկապես համակարգային են: Այդ համակարգային խնդրի մաս են կազմում թե՛ ՃԵԿ կանոններին չտիրապետելը, թե՛ վարորդական իրավունք ստանալու կասկածելի մեխանիզմները, թե՛ ավտոմեքենաների ահռելի ու գնալով ավելացող քանակը, թե՛ մեքենաների կայանումը նշված ու չնշված տեղերում, որի արդյունքում բոլոր բանուկ փողոցները զրկվում են իրենց 1/3–ից, թե՛ նեղ փողոցները, թե՛ շրջանցող էստակադաների բացակայությունը, թե ԱՊՊԱ համակարգի աշխատակիցների «շառից–փորձանքից հեռու» մոտեցումն ու վթարված մեքենաների մի քանի ժամ ձգվող կայանումը բանուկ փողոցներում: Այս շարքը կարելի է շարունակել անվերջ: Բայց մեր խնդիրն այլ է: 

Որևէ առանձին դրվագ, առանձին փոքր խնդիր լուծելով՝ Երևանի ճանապարհատրանսպորտային ճգնաժամը հանգուցալուծել հնարավոր չէ: Այդ հանգուցալուծումը ենթադրում է կոնցեպտուալ մոտեցում: Հնարավոր չէ միայն վարորդների բարեկրթության վրա հույս դնելով՝ հասնել այդ խնդրի լուծմանը: Իսկ այն, որ ճգնաժամը մոտենում է, ավելին՝ գնալով ավելի է խորանալու ու, ըստ էության, կաթվածահար է անելու Հայաստանի բոլոր իմաստներով զարկերակ հանդիսացող Երևանը, ակնհայտ է անզեն աչքով: Ավելին, ակնհայտ է նաև, որ եթե նախորդ իշխանությունները այս հարցին չէին ցանկանում մոտենալ՝ ունենալով դրա համար սուբյեկտիվ պատճառներ, այսինքն՝ վախենալով, որ որևէ ցավոտ ռեֆորմի արդյունքում իրենց հանդեպ կավելանա հանրային դժգոհությունը, ապա նոր իշխանությունները նախ ունեն վստահության այն պաշարը, որպեսզի գնան ցավոտ ռեֆորմների, և հետո՝ նոր իշխանությունից մեծ են նաև սպասելիքները:

Պետք է գիտակցել երկու կարևոր մեթոդաբանական առանձնահատկություն: 1–ին՝ պետությունը միասնական օրգանիզմ է, համակարգ: Չկան առանձին, ինքնաբավ խնդիրներ: Ցակացած մանր խնդիր այս կամ այն հանգուցված է այլ մեծ խնդրի հետ: Հետևաբար՝ որևէ խնդրի լուծմանը պետք է մոտենալ կոնցեպտուալ մեկնակետից: Երկրորդ՝ առանց ցավեցնելու բուժում չի լինում, հնարավոր չէ միաժամանակ գնալ ռեֆորմների ու որևէ մեկին, հասարակության որևէ շերտին «չնեղացնել», անհարմարություն չպատճառել: Ավելին, եթե ռեֆորմը ցավոտ չէ, ըստ ամենայնի, կամ ռեֆորմ չկա, կամ կա դրա միայն արտաքին, էսթետիկ մասը:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»
Самое популярное