Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անձի պաշտամունքի երանգներ կան, որոնք երբեք ոչ մի լավ տեղ չեն տանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սոցիալ–հոգեբանական դաշտում , ըստ հոգեբան Կարինե Նալչաջյանի, հեղափոխությունից գրեթե 6 ամիս անց շատ հետաքրքիր զարգացումներ կան:

«Հիմա կարելի է ասել, որ արդեն էյֆորիայի փուլը անցել է. կայունացող դիրքորոշումների փուլ կա, բայց կա նաև դիրքորոշումների փոփոխության փուլ: Մեծ հաշվով՝ այսօրվա իրավիճակը սոցիալ–հոգեբանական տեսանկյունից կարելի է անվանել դիրքորոշումների փոփոխությունների փուլ»,–1or.am-ի հետ զրույցում ասաց հոգեբանը:

Նա ընդգծեց, որ պետք է հասկանալ մարդկանց հոգեվիճակների անցումները. «Երկար տարիների հիասթափություններից, փոքրիկ վերելքներից ու վայրէջքներից հետո այս գործընթացների հենց սկզբից մարդիկ իրենց սուբյեկտ են զգացել: Ժողովրդի որոշակի զանգվածի ակտիվ մասնակցությամբ տեղի է ունեցել այն, ինչը թվում էր, թե հնարավոր չէ: Մեր ժողովրդի որոշակի հատվածն իրեն զգաց իրադրության տերը, իր ձեռքով գործ արեց: Այդ ամենից հետո առաջնորդի լուսավոր մի կերպար առաջացավ, բայց յուրաքանչյուր՝ նույնիսկ լավագույն առաջնորդը ո'չ կուռք է, ո'չ Աստված: Նա մարդ է՝ իր բոլոր դրական, բացասական ու թույլ կողմերով: Այստեղ արդեն տեղափոխվեցինք սոցիալ–հոգեբանական սայթաքումների տիրույթ՝ մարդուն աստվածացնում են: Սրանք անձի պաշտամունքի երանգներ են, որոնք երբեք ոչ մի լավ տեղ չեն տանում»:

Նրա խոսքով՝ 6 ամիսը կարճ ժամանակ չէ նոր իշխանությունների վարքագիծը դիտարկելու համար:

«Այսօրվա իշխանությունների գոյության ամենաառաջնային ռեսուրսը նախկին իշխանություններն են, այսինքն՝ նախկին իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը: Հների նկատմամբ այդ բացասական վերաբերմունքը դեռ մարդկանց մեջ թարմ է, թարմ է նաև սուբյեկտ լինելու զգացողությունը: Նոր իշխանությունը դեռ մնում է այս ամենի վրա, իր բոլոր, ես կասեի, մեծամասամբ բացասական ազդակներով: Ի՞նչ նկատի ունեմ բացասական ազդակ ասելով. կույր պետք է լինել չտեսնելու համար. նախ՝ բազմիցս է ասվել՝ զրոյական պրոֆեսիոնալիզմով կառավարություն»,–նշեց նա՝ հավելելով, որ այս փուլում կա նաև հոգևոր արժեքների նկատմամբ այնպիսի մի հարձակում, որոնք անվտանգության շատ լուրջ խնդիր են դառնում:

«Որպես օրինակ անդրադառնամ ակտուալ՝ համասեռամոլների թեմային: Այստեղ նույնիսկ հարցը սեռական կողմնորոշումը չէ, թեև «խաղը», բնականաբար, դրա վրա է: Բայց սրանով ի՞նչ արժեքի են հարված հասցնում: Մեզ մոտ մարդիկ իրենց անձնական, ինտիմ կյանքը ի ցույց չեն դնում բոլորին: Այս մշակույթը շատ շեշտված է եղել մեզ մոտ, որը զարգացել է քաղաքակրթական զարգացումների արդյունքում: Սա մշակույթ է՝ շատ անձնական տիրույթը պահելու մշակույթ, որը ոտնատակ է արվում»,–ընդգծեց նա՝ հավելելով, որ թեմայի շուրջ առկա խոսակցությունները, քննարկումները վատ տոն են համարվում մեզ մոտ:

«Հարցն այդքան էլ դժվար, ծանր լուծելի չէ, ինչպես ներկայացվում է: Պետք է ուղղակի օրենքով արգելել քարոզը: Այդ գույնզգույն բաները պետք է ուղղակի հանեն մեր կյանքից: Մեր մշակույթին, ազգային հոգեկերտվածքին հարիր չէ շատ նեղ անձնական հարցերը դրոշակի նման բարձրացնել ու դրանով դուրս գալ հասարակություն»,–շեշտեց հոգեբանը:

Վերադառնալով դիրքորոշումների փոփոխությունների փուլ ասվածին՝ Կարինե Նալչաջյանն ընդգծեց, որ 6 ամիսը բավականին երկար ժամանակահատված է, որ մարդկանց տրամադրությունների մեջ էմոցիոնալ տարրը մի քիչ ավելի հանդարտվի:

«Երբ մարդը չափազանց երջանիկ կամ չափազանց տխուր է, այդ պահին թեկուզ բավականին պարզ գործողություն կատարելը շատ դժվար է: Այդ վիճակում դու կարող ես վրիպումներ թույլ տալ: Երբ էմոցիաները մի փոքր խաղաղվում են, այդ վիճակը հետ է քաշվում, մարդկանց մոտ արդեն խնդիրների նկատմամբ վերլուծական մոտեցումը, համեմատությունները, համադրությունները, եզրակացությունները սկսում են ավելի սթափ ու հստակ ձևով աշխատել:

Հիմա նշված ժամանակաշրջանը բավական է, որ էմոցիոնալ այդ շատ բարձր ֆոնը իջնի: Լավ՝ արեցինք, լավ՝ ստացվեց, լավ՝ մենք սուբյեկտ ենք... Բայց հիմա արդեն կամաց–կամաց մարդիկ սկսում են գնահատականներ տալ նոր տեղի ունեցող իրադարձություններին, և այդ գնահատականների մեջ ես արդեն որոշակիորեն օբյեկտիվություն եմ տեսնում: Արդեն չեն խուսափում նաև դրականի հետ մեկտեղ խոսել բացասական երևույթների մասին: Հիմա արդեն մարդիկ ավելի շատ վերլուծում են, քննադատական միտք կա: Այնուամենայնիվ՝ մարդիկ դեռ շատ թանկ են գնահատում այն, ինչ արել են: Սա էլ է հասկանալի. մարդիկ հպարտանում են իրենց արածով, հիմա չեն ուզում, որ այդ ինքնագնահատականն իջնի, ուզում են ասել, որ մենք ճիշտ ենք արել, ճիշտ ճանապարհի վրա ենք: Կան նաև մարդիկ, ովքեր շատ կտրուկ են կանգնած, կամ էլ դիրքորոշումները սկսում են կարծրանալ և այլն»,–ասաց Կ. Նալչաջյանը:

Վերջինս շեշտեց, որ իր ուսումնասիրության դաշտում են նաև սոցցանցերում առկա մեկնաբանությունները. «Ի տարբերություն երեք–չորս ամիս առաջ առկա իրավիճակի, իմ դիտարկմամբ, հիմա ակնհայտ է, որ տեսակետների բովանդակության առումով փոփոխություն կա: Իշխանությունները սա անպայման պետք է հաշվի առնեն, որովհետև դեկտեմբերը ջրբաժանային է լինելու: Եթե կրկին հանրահավաքներ լինեն, մինչև դեկտեմբեր էյֆորիկ ալիքներ կարող են լինել: Դեկտեմբերից հետո արդեն ամեն մեկն իմանալու է, թե ինչ դիրքում է սոցիալական կառուցվածի մեջ: Այս դեպքում արդեն ժողովուրդն ավելի պահանջատիրական դիրք է ընդունելու»:

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»
Самое популярное