Սահմռկեցուցիչ և նողկալի դեպք. անչափահաս տղայի նկատմամբ համասեռական բնույթի գործողություններ է կատարել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՏասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ համասեռական բնույթի գործողություններ կատարելու համար հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Ըստ մեղադրանքի՝ երիտասարդը, օգտվելով անչափահաս տղայի անօգնական վիճակից, նրա կամքին հակառակ քարշ տալով տարել է մոտակա այգի, իջեցնել տաբատը, ապա կատարել է համասեռական բնույթի գործողություններ:
Բացի այդ, նա անչափահասին ասել է, որ պաղպաղակ կգնի, որպեսզի նա ոչ ոքի կատարվածի մասին չպատմի, միևնույն ժամանակ նաև սպառնացել է, եթե որևէ մեկին կատարվածի մասին պատմի, կսպանի նրան։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 137-րդ հոդվածի 1-ի մասով, իսկ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Աղբյուր` pastinfo.am