Ֆուտբոլի Ազգային թիմը Ազգերի լիգայի մասնակցության համար կստանա 750 հազար եվրո
ՍՊՈՐՏՖուտբոլի եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն 50 տոկոսով ավելացրել է Ազգերի լիգայի հիմնադրամը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միայն Ազգերի լիգայի վերջին` D ենթախմբում հանդես գալու համար Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կստանա 750 հազար եվրո: Իսկ եթե թիմին հաջողվի խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնել, ապա ընտրանին կստանա ևս 750 հազար եվրո: D խմբի թիմերը ամենաշատը կարող են ստանալ մինչև 1,5 միլիոն եվրո:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկանցի հոկտեմբերի 13-ին և 16-ին՝ համապատասխանաբար մրցելով Ջիբրալթարի և Մակեդոնիայի թիմերի հետ: