Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շատ վարորդներ ուղղակի առիթից օգտվում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսին ոստիկանությունը փոփոխություն կատարեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Ոլորտում առկա փոփոխություններին զուգահեռ, այդուհանդերձ, ըստ «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության փոխնախագահ Դավիթ Պեդանյանի, դեռ խնդիրներ կան: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ քաղաքական հայտարարություններից հետո ճանապարհային ոստիկանության կողմից մեղմացումներ սկսվեցին: Բացի այդ՝ ՃՈ տեսուչներին հրահանգվել էր, որ վարորդներին շատ դեպքերում ուղղակի նկատողությամբ բաց թողնեն: Մեղմացում է եղել, որը, սակայն, որոշ վարորդների կողմից ճիշտ չի ընկալվել: Արդեն ավելի քան երկու ամիս է անցել, բայց, մեկ է, փոխարենը դա որպես ընդառաջ քայլ, քաղաքականության փոփոխություն ընդունեն, որը պետք է համերաշխության բերեր, շատ վարորդներ ուղղակի առիթից օգտվում են»,–1or.am–ի հետ զրույցում ասաց Դ. Պեդանյանը՝ հավելելով, որ իրենց հ/կ–ի գրասենյակն այդ առումով շարունակում է բազմաթիվ բողոքներ ստանալ:

«Մեր ֆեյսբուքյան խմբերում քննարկումների ժամանակ շատ մարդիկ բողոքում են ու ասում, որ մեղմացումներից հետո վարորդների կողմից շատ վատ դրսևորումներ են նկատվում: Միաժամանակ նշեմ, որ ցանկացած նման գլոբալ փոփոխություն ցնցումներով է լինում, և ինչ–որ ժամանակ է պետք ադապտացվելու համար: Այսինքն, եթե մեղմացում եղավ, ճիշտ է, կգտնվեն վարորդներ, ովքեր կօգտվեն, բայց կգտնվեն նաև այլ վարորդներ, ովքեր, հակառակը, կփորձեն իրենց օրինակով զգոնության քարոզ անել: Ընդհանուր առմամբ՝ իրավիճակն այդքան էլ գովելի չէ: Շատ հարցերում Ճանապարհային ոստիկանները սկսել են ուղղակի անտարբերություն ցուցաբերել, իսկ վերջին շրջանում արդեն ոստիկանապետ Վ. Օսիպյանն է անձամբ հանդիպել իրենց հետ ու զգուշացրել, որ իրենց նկատմամբ խիստ են լինելու. եթե ճանապարհային ոստիկանները չեն պատրաստվում ավելի զգոն իրենց պահել կամ ինչ–որ մոտիվացիայի պակաս ունեն, իրենց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվելու: Ճիշտն ասած, մեզ մոտ համակարգը փտած է՝ համակարգային փոփոխություն պետք է լինի: Կոնկրետ ՃՈ համակարգի մոտ 30–40 տոկոսին պետք է փոխարինել և ավելի եռանդուն ու նոր ուժեր պետք է ներգրավել. մարդիկ սովոր էին՝ ում կանգնեցնում էին՝ գրպանը գումար էր դնում, իսկ հիմա հեղափոխություն է եղել, և ճանապարհային ոստիկանը սկսել է բանկոմատից գումար հանել»,–ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ մինչ այս փոփոխությունները կար մի մոդել, ըստ որի՝ ճանապարհային ոստիկանները շրջիկ ծառայություն են իրականացրել, որն արդյունավետ է եղել միայն իրենց համար:

«Խոսքը ֆինանսական արդյունավետության մասին է: Հիմա բան է փոխվել. եթե հավատանք, որ կոռուպցիան ամբողջովին վերացել է ՃՈ–ից և լավագույն դեպքում տեսուչը կարող է ծանոթ լինել ու բաց թողնել, և դիտարկենք այն, որ տեսախցիկների տուգանքները մեղմացվել են, ապա կարելի է ասել, որ այս մոդելով մենք դեռ չենք աշխատել: Ժամանակ է պետք նաև հասկանալու, թե այս նոր մոդելն արդյունավե՞տ է, թե՞ ոչ: Մի բան հստակ է, որ վարորդների հույսին չի կարելի թողնել, որովհետև եթե 1000 վարորդից տասը առիթից օգտվող լինեն, այդ տասն էլ կարող են ողբերգական հետևանքով վթարների հեղինակներ դառնալ: Այդ պատճառով էլ նույն տասը արդեն մեծ թիվ է 1000–ի մեջ: Իհարկե, գովելի կլինի, որ վարորդները ժամանակի հետ ավելի զգոն դառնան, բայց, ըստ իս, առանց ՃՈ–ի միջամտության այդ հարցը չի կարգավորվի, որովհետև բոլորս էլ գիտենք նաև, որ մեզ մոտ վարորդական վկայականների մեծ մասը գումարով են գնել»,–շեշտեց Դ. Պեդանյանը:

Նրա խոսքով՝ պետք են ինչպես վերապատրաստման միջոցառումներ, այնպես էլ սոցիալական ակցիաներ: «Օրինակ՝ ոստիկանության հասարակական խորհուրդը «Անվտանգ սեպտեմբեր» միջոցառումն իրականացրեց: Անձամբ գնում էին ու տարբեր դպրոցներում ակցիաներ իրականացնում: Օգնում էին փողոցն անցնել, նաև նկատողություն անում վարորդներին: Թերթիկներ էին բաժանում, որտեղ տեղեկատվություն կար տվյալ իրադրության երթևեկության կանոնների մասին: Այդ ակցիաները պետք է պետական մակարդակով լինեն: Առհասարակ մարդուն սթափեցնելու համար տուգանքը վերջին միջոցն է: Տուգանքը խախտումը կատարելուց հետո է նշանակվում, իսկ հիմա աշխատում ենք կանխարգելիչ միջոցառումների ուղղությամբ, որոնք մի քանի տեսակ են լինում: Կան տեխնիկական լուծումներ, երբ, օրինակ, արագությունը չգերազանցելու համար արհեստական անհարթություններ են ստեղծվում»,–ընդգծեց նա: 

«Հաշվի առնելով թե՛ իմ աչքի տեսածը, թե՛ վերոնշյալ քննարկումների արձագանքը՝ կարող եմ ասել, որ փողոցներում հիմա մի թեթև «բարդակ» է: Մարդիկ այս վիճակը կապում են քաղաքականության փոփոխության հետ, իսկ ադապտացիայի համար ժամանակ է պահանջվում: Այդ ժամանակը կարող է կես կամ մեկ տարի տևել, պարտադիր չէ, որ երկու ամիս լինի, թեև հստակ կարող եմ ասել, որ այս պահին երթևեկության անվտանգության կազմակերպման խնդիր ունենք: Կարող ենք ասել, որ այս պահին վատ է, բայց չի նշանակում, որ միշտ վատ է լինելու: Սա անցումային շրջան է: Նախկինում մարդիկ այնքան լարված էին քշում, որ վթարի հավանականությունը մեծանում էր: Անընդհատ նայում էին, որ հանկարծ գիծ չտրորեն, իսկ լարված վարորդը կրկին վտանգավոր է: Իսկ երբ պատժիչ միջոցառումները փոխարինվում են կանխարգելիչ միջոցառումներով, շատ մեծ է հավանականությունը, որ դա կօգնի նվազեցնել պատահարների թիվը»,–եզրափակեց մեր զրուցակիցը:

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»
Самое популярное