Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետը մասնակցել է ՔԿ ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը կոմիտեի ծառայողներին շնորհավորել է մասնագիտական օրվա առթիվ և մաղթել հաջողություններ օրինականության, արդարության և արդարադատության հաստատման գործում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվութան և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

«Չպետք է թաքցնենք, որ Հայաստանում իրավապահ համակարգը և հանրությունը հարաբերությունների շատ բարդ շրջան են անցել: Համոզված եմ, որ թևակոխում ենք բոլորովին նոր փուլ, որտեղ հարաբերությունների լարման երկար ժամանակաշրջանին գալիս  է  փոխարինելու նոր հարաբերությունների հաստատման, փոխվստահության և համագործակցության կարևոր շրջափուլ, որովհետև ես խնդիր եմ համարում այն երևույթը, երբ որևէ երկրում հանրության և իրավապահ, քննչական մարմինների միջև չկա համագործակցություն: Դա երկրում ապօրինությունների զարգացման առաջին և ամենակարևոր նախապայմանն է: Ակնհայտ է, որ մենք այդ շրջափուլն ունեցել ենք, և նույնիսկ գիտենք դրա պատճառները: Ո՞րքանով են այդ պատճառներն ընդունելի՝ այլ հարց է, բայց մենք պատճառները գիտենք, և այսօր կարող ենք արձանագրել, որ այդ պատճառները վերացված են»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է արագ իրականացնել հանրություն-քննչական մարմիններ հարաբերությունների սերտացման գործընթացը և արձանագրել, որ այն արդեն սկսվել է: «Տեղյակ եմ, որ վերջին 5 ամիսներին քննչական մարմինները մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատում հայտնի հանգամանքների բերումով, և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այդ աշխատանքի համար, շնորհակալություն հայտնել, որ չեք զլանում այդ աշխատանքը կատարել և ըմբռնումով եք մոտենում իրավիճակին: Կարծում եմ, որ սա կապված է նաև ձեր պրոֆեսիոնալ պատրաստակամությունից, նաև այն իրողությունից, երբ քննչական պրոցեսի ընթացքում քաղաքական միջամտություններ ոչ միայն չեն լինում, այլև բացառվում են: Այսինքն՝ բացառված է, որ որևէ քաղաքացի Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության չենթարկվի, եթե նրան քրեական պատասխանատվության ենթարկելու համար կան բավարար իրավական հիմքեր, բացառված է, որ որևէ անմեղ քաղաքացի ենթարկվի քրեական հետապնդման՝ քաղաքական միջամտության կամ որևէ այլ միջամտության պատճառով: Եվ ես համոզված եմ, որ այսօր այդ մթնոլորտն առկա է»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ կա բարիկադները կառուցելու և այն ապամոնտաժելու ժամանակը: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ կտրուկ և հաստատուն քայլերով մոտենում ենք բարիկադներն ապամոնտաժելու ժամանակին, և առաջիկայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինեն հենց այդ սահմանագիծը:

«Կա վերաբերմունք քաղաքական կուսակցությունների նկատմամբ, կա վերաբերմունք մարմինների նկատմամբ, կա վերաբերմունք շրջանակների նկատմամբ, բայց ընդհանրապես մարդկանց գնահատելիս ես ընդունելի չեմ համարում համահարթեցման կամ խմբային գնահատումը, որովհետև բոլոր մարդիկ նույնը չեն, և չի կարելի, ընդհանրապես որևէ  մի ոլորտ կամ որևէ մի ոլորտի մարդկանց մասին դատել  այդ ոլորտի ամենանեգատիվ օրինակներն աչքի առաջ ունենալով: Հակառակը, մենք հիմա պիտի փորձենք այդ տրամաբանությունը փոխել, և յուրաքանչյուր ոլորտից ընդգծել ամենապոզիտիվ գործունեությունը և ոլորտի մասին պատկերացում կազմել հենց այդ պոզիտիվ, դրական օրինակների միջոցով: Բարիկադները կառուցելու ժամանակը դրանք ապամոնտաժելու ժամանակից տարբերվում է նրանով, որ երկրորդ ժամանակաշրջանում չկան բաժանարար բարիկադներ, ինչը նշանակում է, որ կա բաց հրավեր Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, պրոֆեսիոնալ  հատկություններ  ունեցող մարդկանց ներգրավվելու Հայաստանի զարգացման, պետականաշինության, ժողովրդի անվտանգության, բարեկեցության, արդարության հաստատման գործին: Եվ ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում, պետական մարմիններում, պետական մարմիններից դուրս կա բավարար ներուժ, որը հետագայում կներգրավվի մեր երկրի ապագան կառուցելու գործին: Ընդ որում, կարծում եմ, որ այդպիսի պոտենցիալ կա նաև այն քաղաքական ուժերում, որոնք այս ընթացքում հայտնվել են բարիկադներից այն կողմ, բայց բարիկադներն ապամոնտաժվելուց հետո, իհարկե, բոլոր այն մարդիկ, որվքեր ունեն պրոֆեսիոնալ հատկություններ և հայրենիքին, պետությանը ծառայելու պատրաստակամություն, կհրավիրվեն ծառայելու մեր ընդհանուր գործին, մեր ընդհանուր երազանքների իրականացմանը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Քննչական կոմիտեի ծառայողի օրվա, իրավակարգի և օրինականության արմապնդման գործում ներդրում ունենալու համար վարչապետ Փաշինյանի միջնորդությամբ կոմիտեի մի խումբ ծառայողներ արժանացել են պարգևների: Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր  վարչության պետի տեղակալ  Գագիկ Մայիլյանը պարգևատրվել են «Մխիթար Գոշի» մեդալով: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանին շնորհվել է «ՀՀ վաստակավոր իրավաբանի» պատվավոր կոչում: Քննչական կոմիտեի հատկա­պես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռ­հանցագործությունների քննու­թյան վարչության պետի տեղակալ Ռաֆայել Վարդանյանն արժանացել է վարչապետի շնորհակալագրի, Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանը և Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»
Самое популярное