Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գիտությունը կոմայի մեջ է». ԿԳՆ-ն անարձագանք է թողել երիտասարդ գիտնականների նամակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գիտական աշխարհում նոր կառավարությունից ունեցած սպասելիքներն այս ընթացքում դեռ չեն արդարացել: ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանը փաստում է՝ ոլորտում առկա խնդիրները դեռ լուծված չեն: 

«Գիտության, գիտական հանրության նկատմամբ թե՛ նախորդ և թե՛ այսօրվա կառավարությունների քաղաքական վերաբերմունքներն իրարից ոչնչով չեն տարբերվում: Եվ չեն տարբերվելու այնքան ժամանակ, մինչև գիտնականների բարձրացրած խնդիրներին հերթով լուծում չտրվի: Իսկ խոսքերով բոլորն էլ կարևորել են գիտությունը: Ի՞նչ եք կարծում, նախորդները խոսքերով չէին կարևորո՞ւմ: Նույն բաներն էլ նոր կառավարությունն է ասում, բայց առայժմ խոսքը գործի չի վերածվում: Իսկ դրա մեղավորն առաջին հերթին գիտական հանրությունն է. քանի դեռ անկազմակերպ է, պահանջատեր չէ, իսկ ԳԱԱ արհմիությունն ընդհանրապես չի աշխատում, մեզ այսպես են վերաբերվելու»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Հ. Զաքարյանը:

Նա առանձնացրեց գիտության ֆինանսավորման խնդիրը: «Ե՛վ առաջ, և՛ հիմա մենք ակնկալել ենք, որ գիտության ֆինանսավորումը պետք է բերվի համապատասխան մակարդակի: Իսկ այդ մակարդակը երկնքից վերցված չէ: Դա կոնկրետ միջին ցուցանիշ է, որը ՀՆԱ–ի 1 տոկոսն է: Եթե այդ ցուցանիշը ՀՆԱ–ի մեկ կամ ավելի տոկոսն է, դա նշանակում է, որ գիտության ֆինանսավորումը կատարվում է պատշաճ մակարդակով: Եթե ՀՆԱ–ի 1 տոկոսից ցածր է, նշանակում է, որ գիտությունը թերֆինանսավորված վիճակում է: Մեր դեպքում այդ ցուցանիշը ՀՆԱ–ի 0, 26 տոկոսն է: Այսինքն՝ 4 անգամ ավելի ցածր այն ցուցանիշից, որն անհրաժեշտ է գիտության զարգացման համար: Պատկերացրեք մի օրգանիզմ, որը 28 տարի խրոնիկ թերսնուցված վիճակում է: Մեր գիտությունը կոմայի մեջ գտնվող օրգանիզմ է. չեն անջատում, որ չմահանա, բայց ոչ էլ բուժում են, որ լավանա»,–նշեց նա՝ հավելելով, որ մոտ 4 ամիս առաջ ԿԳ նոր նախարարի հետ հանդիպում է եղել: 

«Նա այդ հանդիպման ժամանակ ասաց, որ նոր կառավարությունը և ԿԳՆ–ն լուրջ տրամադրված են ավելացնելու գիտության ֆինանսավորումը: Նույնիսկ թիվ շրջանառվեց, ըստ որի՝ հաջորդ տարվա բյուջեում գիտության բյուջեն պետք է 30 տոկոսով ավելացվի: 2019թ. բյուջեի նախագիծն արդեն կա, բայց այնտեղ գիտության մասով ոչ մի ավելացում չկա: Ասեմ նաև, որ սա օրենքի խախտում է. Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին ՀՀ օրենք կա, որտեղ հստակ նշված է, որ եթե նախորդ տարվա համեմատ ՀՀ բյուջեի եկամտային մասի աճ կա, այդ նույն աճի տոկոսին համապատասխան պետք է ավելացվի գիտության ֆինանսավորումը: Օրինակ՝ եթե մեր բյուջեի եկամտային մասը 10 տոկոսով աճում է, ապա 10 տոկոսով պետք է աճի գիտության ֆինանսավորումը: Ի դեպ՝ 2018թ. բյուջեն ընդունվել էր օրենքի խախտմամբ: Այնտեղ գիտության ֆինանսավորումը կրկին ավելացված չէր: Նոր՝ ԱԺ ուղարկված 2019թ. բյուջեն, ըստ էության, ևս օրենքի խախտմամբ է. ոչ մի ավելացում չկա, չնայած, որ իրենք իրենց իսկ բյուջեով եկամտային մասի աճ են ակնկալում: Նոր նախարարի հետ հանդիպման ժամանակ ասացինք, որ նախորդ տարվա բյուջեն օրենքի խախտմամբ է ընդունվել, իրենք ֆիքսեցին, բայց, փաստորեն, օրենքի խախտմամբ նախագիծ են ուղարկում: Իսկ իմ բարձրացրած հարցին նախարարի տված մեկնաբանությունը շատ տարօրինակ էր: Ասաց՝ դե, գիտեք ինչ, մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ գիտության ոլորտում կառավարման արդյունավետության խնդիր կա, դրա համար մենք գումարները չենք ավելացնում: Թե ո՞ր հետազոտությունների՝ չգիտեմ, որովհետև եթե հետազոտություն է արվել, որին էլ հղում է արվում, ապա այդ հետազոտության արդյունքները պետք է հասանելի լինեն բոլորին: Բացի այդ, եթե կառավարման արդյունավետության խնդիր կա, դա կառավարողների խնդիրն է: Այսինքն՝ ղեկավար մարմնի՝ թե՛ նախարարության, թե՛ ԿԳ ենթակայության տակ գտնվող գիտության կոմիտեի: Եթե իրենք ընդունում են, որ վատ են կառավարում, ոչ թե իմ, այլ իրենց խնդիրն է»,–նշեց մեր զրուցակիցն ու հարցադրում արեց.

«Ինչո՞ւ պետք է իրենց վատ կառավարման պատճառով իմ լաբորատորիան ավելի քիչ ֆինանսավորում ստանա: Ես իմ լաբորատորիան լավ եմ կառավարում, թե իրենց վատ կառավարումն ինչո՞վ է ազդում ինձ վրա, ես չգիտեմ, բայց եթե ազդում էլ է, այդ դեպքում թող չվերանշանակեին գիտության պետական կոմիտեի նախագահին: Եթե վերանշանակեցին, նշանակում է, որ այդ խնդիրը չկար: Իսկ եթե վերանշանակել են ու այդ խնդիրն են գտել, թող համապատասխան հայտարարություն անեն և ոչ թե օրենքի խախտմամբ ֆինանսավորումը չավելացնեն, հետո էլ արդարանան ու ասեն, թե ոլորտում արդյունավետ կառավարման խնդիր կա»,– ընդգծեց Հ. Զաքարյանը:

Նրա խոսքով՝ ֆինանսավորումը քաղաքական վերաբերմունքի մի բաղադրիչն է, բայց ոլորտում բազմաթիվ այլ խնդիրներ էլ կան, որոնք ֆինանսավորում չեն պահանջում, բայց պահանջում են լուծումներ հենց կառավարության կողմից. «Այդ խնդիրների մասին էլ ենք բազմիցս բարձրաձայնել: Հունիսին մի շարք երիտասարդ գիտնականներով նոր նախարարին պաշտոնական նամակ ենք ուղարկել՝ արձագանք չկա: Նախորդ դեպքերում 2 շաբաթվա ընթացքում գոնե ձևական պատասխան էինք ստանում, որ ստացել են, կքննարկեն, և այլն, բայց հիմա պատասխան չկա: Նամակի մեջ բազմաթիվ խնդիրներ ենք բարձրացրել, որոնք ոչ թե ֆինանսավորման, այլ օրենսդրական դաշտի խնդիրներ են: Լուծումը կառավարության իրավասությունների մեջ է, որը միայն կամք է պահանջում»:

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»
Самое популярное