Տիգրան Բալայանը նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԳՆ նախկին խոսնակ Տիգրան Բալայանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Մեկ այլ հրամանագրով Տիգրան Բալայանը համատեղության կարգով նշանակվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բալայանը հայտնել էր, որ այլևս ԱԳՆ խոսնակ չի հանդիսանում: «Երախտագիտությամբ ընդունել եմ եվրոպական երկրներից մեկում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու առաջարկը, և այսօր ՀՀ վարչապետի առաջարկությամբ՝ Հանրապետության նախագահը ստորագրել է համապատասխան հրամանագիրը»,-հայտարարել էր Բալայանը։