Ազնավուրի հուղարկավորության օրը հայտնի է. Փաշինյանը կմեկնի Ֆրանսիա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունները տեղի կունենան հոկտեմբերի 5–ին եւ 6–ին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ցավալի է, որ այսպիսի նախաճգնաժամային իրավիճակը համընկել է սգո օրերի հետ: Մահացել է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը՝ Շառլ Ազնավուրը, եւ որքան հասկացա՝ Ազնավուրի ցանկությունն է եղել, որ նա հուղարկավորվի իր ծնողների կողքին՝ Ֆրանսիայում։ Ուրբաթ եւ շաբաթ օրերին տեղի կունենան նրա հրաժեշտի արարողությունները: Ես մեկնելու եմ Ֆրանսիայի մայրաքաղաք՝ մասնակցելու հրաժեշտի միջոցառումներին»,-ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ֆրանսիա է մեկնելու հինգշաբթի երեկոյան եւ վերադառնալու է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 6–ին։
Հիշեցնենք, որ երեկ 94 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Նրա հուղարկավորության օրը Հայաստանում կհայտարարվի սգո օր։