Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր խորհրդարանում կլինի երեք, առավելագույնը՝ չորս ուժ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տարբեր կարծիքներ են հնչում, թե Հայաստանի նման փոքր երկրում, որտեղ հիմնականում քաղաքական դաշտը խիստ սահմանափակ է, հեշտ մոնոպոլիզացվող, ուր առանց այն էլ բավականին շատ կուսակցություններ կան գրանցված, այս դաշտը հագեցած է: Սակայն պարզվում է, որ քաղաքագիտական տեսանկյունից՝ կուսակցությունների թվի մեծ կամ փոքր լինելն այնքան էլ էական չէ: Կարևորը քաղաքական դաշտը ո՛չ ամայանա, ո՛չ էլ մոնոպոլիզացվի, քանի որ երկու դեպքում էլ դրան հաջորդում է ճահճացման պրոցեսը: 

Քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանի կարծիքով, Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական պրոցեսներն ու խմորումները տիպիկ հետհեղափոխական երևույթներ են հիշեցնում, ինչը սովորաբար իր հետ բերում է ոչ միայն նոր կուսակցությունների ստեղծման, այլև լուրջ վերադասավորումների: Եվ եթե մինչ հեղափոխությունը քաղաքական համակարգին ավելի բնորոշ էր ավտորիտարիզմը, որի հետևանքով ձևավորվել էր բազմակուսակցականության կեղծ համակարգ, ապա հիմա՝ հեղափոխությունից հետո, փլուզվել է նաև հին քաղաքական համակարգը և քաղաքական դաշտում վակուում է առաջացել

«Այդ վակուումը ժամանակին լրացրել են մեծ կուսակցությունները, չնայած բոլորիս համար էլ պարզ էր, որ նախորդ համակարգի պայմաններում փոքր կուսակցությունները պետք է կա՛մ ՀՀԿ–ի, կա՛մ ԲՀԿ–ի ազդեցության տակ լինեին, կա՛մ էլ, լավագույն դեպքում, պառլամենտում մի քանի հոգանոց խմբակցություն «փախցնեին», այն էլ կրկին իշխող քաղաքական ուժի հետ պայմանավորվածութան կամ համաձայնության արդյունքում: Ներկայում նախկին մեծ կուսակցությունները փորձում են նոր իրողությունների պայմաններում վերագտնել իրենց, իսկ նախկին ընդդիմադիր կուսակցությունները փորձում են ավելի գերիշխող դիրք գրավել քաղաքական դաշտում»,– ասաց Գ. Քեռյանը: Սա քաղաքագիտական լեզվով կոչվում է կուսակցական մրցապայքար, որը բնորոշ է բոլոր ժողովրդավարական երկրներին: Բայց պետք չէ նաև մեկ այլ ծայրահեղության մեջ ընկնել, թե քաղաքական մենաշնորհ ունեցող մի քաղաքական ուժին փոխարինելու է եկել մեկ այլ քաղաքական ուժ, համոզված է քաղաքագետը, քանի որ այս պահին, իրականում, տեղի է ունենում կուսակցությունների զարթոնքի ժամանակաշրջան:

«Ներկայում մենք քաղաքական ակտիվության բուռն շրջան ենք ապրում: Եվ եթե նախորդ համակարգի կառավարման վերջին շրջանում մեր ընտրողների մոտ ավելի շատ մերժողական դիրքորոշում կար, և քաղաքական ակտիվությունը չէր ընդունվում, քանի որ կանխակալ մոտեցում կար, թե՝ «ինչ էլ որ լինի, միևնույն է, որևէ փոփոխության չեն կարողանալու հասնել», հիմա այդ մտահոգությունը չկա: Եվ այն մոտեցումը, թե ինչո՞ւ են ձևավորվում նոր կուսակցություններ, քանի որ արդեն իսկ 80–ից ավելի կուսակցություններ կան, ընդունելի չէ ինձ համար: Մի բան է թղթով գրանցված լինել, մեկ այլ բան՝ գործող կառույց ունենալ: Եվ եթե գրանցված կուսակցությունների մեծ մասը անգամ չի մասնակցում ընտրություններին, մյուս մասը կա՛մ գրպանային, կա՛մ մարդ կուսակցություններ են, ապա բոլորովին էլ արդարացված չէ խոսել բավականին շատ թվով կուսակցություններ ունենալու մասին»,– ասաց Գ. Քեռյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ, առաջիկա ընտրություններին խորհրդարանում կրկին 3, ծայրահեղ դեպքում՝ 4 կուսակցություն ներկայացված կլինի: Եվ ամենևին էլ պետք չէ մտահոգվել, որ այս ընթացքում բավականին շատ նոր կուսակցություններ են գրանցվում, քանի որ դրանց մեծ մասն ընտրությունների ժամանակ կմաղվեն: Այլ հարց է, թե նախկին խորհրդարանական կուսակցություններից որոնք կմնան ապագա խորհրդարանում: 

«Այստեղ հարցն այն է, թե նախկինում քաղաքական կյանքը տնօրինող ուժերը կկարողանա՞ն մնալ խորհրդարանում, թե՞ նորաստեղծ կուսակցությունները կզբաղեցնեն նրանց տեղը և կլրացնեն այն վակուումը, որը կա: Չնայած, պարզ է, որ ապագա խորհրդարանում 50 և ավելի տոկոսը ստանալու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, քանի որ այն դեռևս շարունակում է իր քաղաքական վերելքը: Եթե կուսակցությանը հաջողվի առաջիկա մեկ–երկու տարում սոցիալ–տնտեսական արդյունքներ արձանագրել, ապա կուսակցության վարկանիշը կշարունակի բավականին բարձր մնալ»,– ասաց Գ. Քեռյանը:

Քաղաքագետը չբացառեց նաև, որ ՀՀԿ–ն կարող է անգամ դուրս մնալ առաջիկա խորհրդարանից: Եվ դա գիտակցելով է, որ խորհրդարանը չլուծարելու համար ամենաշատն ինքն է պայքարում: Եվ եթե ընտրությունները տեղի ունենան մինչև դեկտեմբեր, ապա չի բացառվում, որ ՀՀԿ–ի փոխարեն խորհրդարանում հայտնվեն անգամ նոր ձևավորված կուսակցությունները: 

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»
Самое популярное