Մեզ մնացել է հավերժությունը, որ միասին երգենք. Խուլիո Իգլեսիասը ցավակցական գրառում է կատարել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼեգենդար շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել աշխարհահռչակ իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը:
Խուլիո Իգլեսիասը «Ինստագրամ»-ի իր էջում Շառլ Ազնավուրի հետ լուսանկար է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը.
«Իմ սիրելի ուսուցիչ, մեզ մնացել է հավերժությունը, որպեսզի միասին երգենք, հանգչի՛ր խաղաղությամբ»: