Ես կորցրի իմ լավագույն բարեկամներից մեկին. ՀՀ նախագահի ցավակցական ուղերձը Ազնավուրի մահվան կապակցությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության նախագահ ԱրմենՍարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրի մահվանկապակցությամբ: ՀՀ նախագահի աշխատակազմիհասարակայնության հետ կապերի վարչությունից, ցավակցական ուղերձում ասվում է.
«Անասելի ցավ ապրեցի ծանր հարվածից` Ազնավուրն այլեւս չկա...
Համայն մարդկությունը կորցրեց 20-րդ դարի ամենազգայուն հոգիներից մեկին:
Շառլը մարդու հավաքական կերպարն էր՝ իր հույզերով ու ապրումներով, կյանքիդժվարություններով ու երազանքներով, սերերով ու ատելություններով:
Դարի նման ձգվող իր երկար կյանքի ընթացքում իր հոգեպարար երգերով, իր անկրկնելիկերպարով որքա՜ն հույս է վառել նա միլիոնավորների սրտում, որքա՜ն ցավեր ամոքել...
Գրեթե մեկ դար գլորած բեմի հսկան դեռեւս զսպանակի նման պիրկ ու ամուր էր լուսարձակներիառջեւ, նրա անկրկնելի ձայնը դեռեւս փոթորկում էր մարդկային հոգին, պատանիներն ուերիտասարդները, արդեն ճերմակած նրա միլիոնավոր երկրպագուները վարակվում էին կյանքիայն լուսավոր սիրով, որ ճառագում էր Հավերժի այդ ճամփորդից:
Մեզնից հեռացավ Հայը, որը միայն ֆիզիկապես էր գտնվում հայրենիքից դուրս. Հայրենիքը նրամեջ էր, նա` Հայրենիքի…
Համաշխարհային ու հայկական մշակույթից պոկվեց մի մեծ ու վառվռուն ասուպ, որն իրհետագծով շարունակելու է հավերժական ճամփորդությունն արվեստասերների հոգում եւսրտում…
Ես կորցրի իմ լավագույն բարեկամներից մեկին, ում հետ յուրաքանչյուր հանդիպումյուրահատուկ էր իր ջերմությամբ ու անջնջելի տպավորությամբ…
Սակայն դու միշտ մեզ հետ ես, սիրելի Շառլ, քո ժողովրդի հետ, քո Հայաստան եւ Ֆրանսիահայրենիքների հետ…
Անկեղծորեն ցավակցում եմ եւ վշտակցում Շառլ Ազնավուրի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, Հայաստանի ու Ֆրանսիայի ժողովուրդներին,Ազնավուրի արվեստիմիլիոնավորերկրպագուներին:
Ճամփիդ լու՜յս, Շառլ... »։