Մարկոս Պիզելին վնասվածք է ստացել
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին վնասվածք է ստացել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Ղազասխատնի առաջնության 28-րդ տուրում «Ակտոբե»-ն մրցում էր «Կայրաթ»-ի հետ: Մարկոս Պիզելին մեկնարկային կազմում էր, սակայն 59-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց: «Ակտոբե»-ն պարտվել է 1:6 հաշվով:
Մարկոս Պիզելին Ղազախստանի ընթացիկ առաջնությունում դարձել է 18 գոլի հեղինակ: