Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգային ժողովը լուծարելու իրավական նախադրյալները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի ավագանու ընտրություններից հետո քաղաքական քննարկումները վերստին կենտրոնացան Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հարցի վրա։ Քաղաքական հիմքերի առկայությամբ հանդերձ՝ թերևս առկա իրավիճակում աչքի է զարնում իրավական պարադոքսը։ Ըստ այդմ՝ ԱԺ ղեկավարությունն այսօր պատկանում է իրեն ընդդիմություն հռչակած ուժին, ինչը իրավական առումով անհեթեթություն է։ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին պարզ դարձավ, որ ՀՀ Սահմանադրությունը ի վիճակի չէ լուծումներ առաջադրելու կոնկրետ քաղաքական ճգնաժամին, իսկ արդեն մայիսի 8-ին խորհրդարանական փոքրամասնության թեկնածուի ընտրությունը վարչապետի պաշտոնում քաղաքական ճգնաժամին հավելեց սահմանադրական ճգնաժամը։

2015թ. Սահմանադրական փոփոխություններով ԱԺ-ի փոխխոսնակների քանակը 2-ից դարձավ 3, ինչի հռչակված նպատակներից մեկը ընդդիմության ազդեցության ընդլայնումն էր։ Փոփոխությունների հեղինակները պնդում էին, որ ԱԺ փոխխոսնակներից մեկի հաստիքը ընդդիմությանը վերապահելով՝ վերջինս օժտվում էր նոր լծակով և մասնակից դառնում ԱԺ-ի ղեկավարման գործին։ ԱԺ նախագահի ու տեղակալների ընտրության կարգը սահմանվում է ՀՀ Սահմանադրության 104-րդ հոդվածով. «Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից»։

Աշխարհի յուրաքանչյուր խորհրդարանում դրա ղեկավարությունն իրականացնում են այն ուժի ներկայացուցիչները, որը մեծամասնություն է կազմում։ Այդպես է եղել նաև անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում։ Նույնիսկ 1998թ. փետրվարին նախագահի հրաժարականի ժամանակ ԱԺ-ում հարաբերակցության փոփոխությունը հանգեց նաև ԱԺ ղեկավարության փոփոխությանը։ Այն ժամանակ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը հրաժարական տվեց՝ հիմնավորելով, որ չի կարող խոսնակ լինել ԱԺ մեծամասնության համար, որի ներկայացուցիչ ինքը չի հանդիսանում։ Նրա հետ հրաժարականներ տվեցին նաև այլևս փոքրամասնությունը ներկայացնող փոխխոսնակները, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները։ Իսկ «Երկրապահը» ստիպված եղավ այդ պաշտոններում ընտրելու իր ներկայացուցիչներին՝ թեպետ ձգտում էր կանխել Արարքցյանի հրաժարականը։ Նույնաբնույթ, սակայն հակառակ իրավիճակն է ներկայումս, երբ ԱԺ նախագահն ու երկու փոխնախագահները ներկայացնում են այլևս փոքրամասնության վերածված ու կառավարությանը ընդդիմություն հռչակած ուժին։ Իսկ վերոհիշյալ սահմանադրական հոդվածը իմպերատիվ է, ըստ որի՝ ԱԺ-ի փոխխոսնակներից միայն մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչը, մինչդեռ փաստական առումով ԱԺ նախագահն ու երկու փոխխոսնակներն են ներկայացնում ընդդիմությանը։ Ի դեպ, իրավական այս նոնսենսը ցայտուն կերպով դրսևորվեց նաև ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում, երբ պատգամավորներն իրենք իսկ չէին կարողանում հասկանալ՝ ով է ընդդիմություն, ով՝ իշխանություն։

Անշուշտ, այսպիսի իրավիճակ նույնպես կարող է ծագել, եթե գործադիրն ու օրենսդիրը ղեկավարվում են տարբեր կուսակցությունների կողմից, ինչը բնորոշ է նախագահական կամ կիսանախագահական կառավարման համակարգերին։ Մինչդեռ խորհրդարանական կառավարմամբ պետություններում չի կարող այնպիսի իրավիճակ ստեղծվել, երբ Ազգային ժողովն ու կառավարությունը միմյանց հակադիր են։ Ի դեպ, սահմանադրական փոփոխությունների ժամանակ նախկին իշխանության հիմնական թեզերից մեկը հենց վերաբերում էր պետության կայունությունը իրավական մեխանիզմներով երաշխավորելուն, և, որպես օրինակ, մատնանշվում էր այն հնարավոր զարգացումը, որ նախագահական համակարգի պարագայում նախագահն ու ԱԺ մեծամասնությունը տարբեր ուժեր կարող էին ներկայացնել՝ առաջացնելով գործադիր-օրենսդիր աշխատանքի խաթարման վտանգ։ Այժմ ստացվում է, որ այդ վտանգից խուսափող ՀՀԿ-ն, ինքն է իր գործունեությամբ հարուցում այն։

Խորհրդարանական կառավարումը մյուս եղանակներից տարբերվում է նախ և առաջ օրենսդիր-գործադիր հարաբերության սկզբունքով, երբ գործադիրը օրենսդիրի ածանցյալն է։ Նախագահական կառավարման համակարգում խորհրդարանն ու նախագահը հակակշռում են միմյանց, որովհետև, որպես ինստիտուտ․ ձևավորվում են առանձին մանդատներով, իսկ խորհրդարանական կառավարման համակարգում թե՛ օրենսդիրը, թե՛ գործադիրը ձևավորվում են միևնույն մանդատով։ Այսինքն՝ Ազգային ժողովը, ձևավորվելով հանրության վստահությամբ, ընտրում է վարչապետ, որը կատարում է ԱԺ պատգամավորների հանձնարարությունը՝ հաշվետու լինելով նրանց։ Եվ երբ այդ շղթան խափանվում է, պետությունը համակվում է սահմանադրական ճգնաժամով, որը, ինչպես պատմությունն է փաստում, կա՛մ հանգուցալուծվում է ընտրությունների միջոցով, կա՛մ նոր ցնցումների ենթարկում պետությունը։

Նժդեհ Հովսեփյան

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»
Самое популярное