Մեսսին քվեարկել է Ռոնալդուի օգտին, պորտուգալացին, հակառակը, չի նախընտրել Մեսսիին
ՍՊՈՐՏՖուտբոլի Արգենտինայի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին առաջին անգամ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության իր եռյակում ընդգրկել է Կրիշտիանու Ռոնալդուին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մեսսին լավագույն ֆուտբոլիստի իր եռյակը կազմել է հետևյալ կերպ` Լուկա Մոդրիչ, Կիլիան Մբապե, Կրիշտիանու Ռոնալդու:
Պորտուգալիայի ազգային թիմի ավագ և Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Մեսսիին չի ընդգրկել լավագույն եռյակում՝ նախընտրելով Ռաֆայել Վարանին, Լուկա Մոդրիչին և Անտուան Գրիզմանին:
Նախօրեին կայացած ՖԻՖԱ-ի «The Best» մրցանակաբաշխության ընթացքում տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Խորվաթիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, իսկ լավագույն մարզիչ` Ֆրանսիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը: